2023 թվականի սեպտեմբերի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2869 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Սեպտեմբերի սկիզբը անսպասելի դժվարություններ կբերի: Որոշ Խոյեր չեն կարողանա իրագործել մտածածը և շատ կվշտանան, երբ ստիպված լինեն հրաժարվել իրենց ծրագրերից: Սակայն այդ հատվածը նաև նոր հնարավորություններ կբացի: Կարևորը ժամանակին դրանք նկատելն ու բաց չթողնելն է: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին, վերլուծեք շրջապատողների արարքները, սովորեք ուրիշների սխալներից: Այդ ամենը կօգնի ավելի արագ ճիշտ որոշումներ ընդունել: Վառ ու իրադարձություններով հագեցած կլինի ամսվա կեսը: Այն բարենպաստ կլինի շփումների, նոր ծանոթությունների, ինչպես նաև հին կապերը վերականգնելու համար: Չի բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք, կամ գործարքներ կնքեք, որոնք նկատելի շահույթ կբերեն: Շատ բան լավ կստացվի, և արժե օգտվել աստղերի աջակցությունից իսկապես կարևոր գործերն անելու համար: Վատ չի անցնի ամսվա վերջը, սակայն հուզական դաշտն այդ հատվածում լարված կլինի, այնպես որ սովորականից շատ եք հուզվելու և ապրումներ ունենալու: Սակայն ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու, ամեն հարցում օգնելու պատրաստ մարդիկ: Վատ մի զգացեք դիմել նրանց: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ողջ ամսվա ընթացքում կգերակշռեն դրական միտումները, սակայն ամիսը թեթև ու անամպ անվանել չի կարելի: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները, ինչի վրա կկենտրոնանաք: Նման որոշումները կարևոր կլինի ինքնուրույն ընդունելը. շրջապատողների խորհուրդներն ու հուշումները միայն կխանգարեն, կշեղեն ձեզ: Լսեք ձեր ներքին ձայնը, մտածեք, թե ինչն է ձեզ իսկապես հետաքրքրում: Հավանական է գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ որոշ ժամանակ պետք գա: Ուշադրություն դարձրեք ամսվա կեսին. դա իսկապես շատ հաջող շրջան է լինելու, և այն արժե նվիրել ձեզ համար կարևոր գործերին: Կարող եք իսկապես բարդ բան ստանձնել՝ չվախենալով անհաջողությունից: Որոշ Ցուլեր այդ հատվածում անսովոր, բայց բավական գրավիչ առաջարկ կստանան: Ինտուիցիան կհուշի, որ դրան արժե համաձայնել, և այն չի սխալվի: Սեպտեմբերի վերջին օրերը գործնական և անձնական հարաբերություններին զգույշ վերաբերմունք են պահանջելու: Նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել, այնպես որ զգոն եղեք: Իսկ ահա մտերիմների հետ շփումներն այդ հատվածում կուրախացնեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ հեշտ ու հարթ չի լինի, բայց սեպտեմբերն ընդհանուր առմամբ հաջող կլինի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, բոլոր գործերին լուրջ վերաբերմունքն է, նույնիսկ այն գործերին, որոնք առաջին հայացքից հասարակ են թվում: Թեթև հաջողությունների ու հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք, նպատակին հասնելու համար պատրաստ եղեք ջանքեր գործադրել: Սեպտեմբերին կարևոր կլինի ավելի վաղ տված խոստումները կատարելը: Ֆինանսների տեսանկյունից ամիսը ոչ միանշանակ կլինի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ բավական նշանակալի, բայց լուրջ ծախսերն էլ չեն բացառվում: Լավ է չշտապեք խոշոր գնումների հարցում. դրանք ինչպես հարկն է մտածեք: Աշխատեք ծրագրել բյուջեն ու խուսափեք սպոնտան ծախսերից: Եթե դա ձեզ հաջողվի անել, ապա սեպտեմբերի վերջին անհանգստության առիթները կքչանան: Սեպտեմբերի երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք աշխատանքի վրա. դուք գործերում իրական բեկման ու մասնագիտական աճի հասնելու հնարավորություն կունենաք: Որոշ Երկվորյակներ կկարողանան իրագործել այն, ինչ վաղուց են մտածել, և դա այնքան էլ բարդ չի լինի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Սեպտեմբերի սկիզբը կարող է բավական անօգուտ անցնել. այդ հատվածում մտքերը հավաքելն ու գործնական տրամադրվելը դժվար կլինի: Միանգամից չի հաջողվի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու որոշել, թե ինչպես եք գործելու: Լավ է մի փոքր սպասեք: Շուտով դուք կնկատեք, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում, կյանքը կարգավորվում է, իսկ ճանապարհին խոչընդոտները քչանում են: Ամսվա կեսից բարենպաստ ու արդյունավետ շրջան կսկսվի: Այն հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ առաջադրանքները լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե երբ արժե նախաձեռնող լինել: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Կոլեգաների և գործընկերների հետ տարաձայնությունների առիթներ կքչանան, իսկ ղեկավարությունը կնկատի ձեր հաջողությունները: Անձնական կյանքում լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Լուրջ խնդիրներ չեն լինի նաև այդ ոլորտում, և ընդհանուր առմամբ դուք գոհ կմնաք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Սեպտեմբերի վերջին օրերին կարող եք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Սեպտեմբերի սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Նոր գործեր կհայտնվեն, դուք դրանք ոգևորությամբ կանեք: Սակայն կարևոր կլինի շատ չտարվելը. վտանգ կա գերագնահատեք ձեր հնարավորությունները, ցանկալին իրականության տեղ ընդունեք: Աշխատեք լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց պրակտիկ լինելը ձեզ բազմիցս օգնել է խուսափել սխալներից: Սեպտեմբերի առաջին կեսը բարենպաստ կլինի ստեղծագործ կամ հետազոտական գործունեությամբ զբաղվող Առյուծների համար, ինչպես նաև նրանց, ովքեր սիրում են նոր բան փորձել: Իսկապես հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք կյանքի կոչելով՝ կծանոթանաք անսովոր մարդկանց հետ, նոր ընկերներ կգտնեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան ու շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Ամսվա երկրորդ կեսը հարմար կլինի հասարակական ելույթների, մասնագիտական միջոցառումների այցելելու և ձեր գործնական հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք կարող եք հայտարարել ձեր մասին, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Այս շրջանը հատկապես հաջող կլինի վերջերս աշխատանքը փոխած կամ սեփական բիզնեսը սկսած Առյուծների համար: Նրանց առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Սեպտեմբերի սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, հաջողություններ բարդ գործերում: Ինտուիցիային առավել ուշադիր լսեք. այն կհուշի, թե որտեղ կարելի է ռիսկի դիմել, իսկ որտեղ զգույշ գործել: Նույնիսկ եթե լրիվ նոր բան եք ստանձնելու, արագ կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին, կսովորեք այն, ինչ պետք է: Սեպտեմբերի առաջին օրերը հարմար կլինեն աշխատանքը և նույնիսկ գործունեության ոլորտը փոխելու համար: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար հեշտ կլինի և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Եթե նախկինում մտերիմների հետ տարաձայնություններ ունեիք, ապա հիմա ամեն ինչի մասին պայմանավորվելը կհեշտանա: Ամսվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն դարձնեք ձեր հուզական վիճակին: Դուք կարող եք սուր արձագանքել աննշան իրադարձություններին, դատարկ բաների պատճառով ուժեղ ապրումներ ունենալ: Աշխատեք ուրախացնել ձեզ, շատ ժամանակ մի ծախսեք տհաճ բաների մասին մտորումների վրա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Սեպտեմբերի սկիզբը հետաքրքիր ու գրավիչ, վառ հույզերով լի կլինի: Հավանական են փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, սակայն անհանգստանալու պատճառ չկա, շուտով պարզ կդառնա, որ աստղերը ձեր կողմից են: Ամսվա առաջին կեսը հրաշալի կլինի նոր բան փորձելու, ընդունված սահմաններից դուրս գալու համար: Վճռականությունը, որով կգործեք, թույլ կտա արագ հաջողության հասնել: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն: Հետևեք ինտուիցիային, որը կհուշի, թե ում արժե վստահել: Սեպտեմբերի երկրորդ կեսը աշխատանքի մեջ հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր պատրաստ են դրա վրա կենտրոնանալ՝ ժամանակավորապես մնացած ամեն ինչ հետաձգելով: Դուք համառ կլինեք, վստահ ձեր ուժերին, և դա շատերին դուր կգա: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, խոշոր գնումներ անել, գումարը սեփական բիզնես-նախագծերի մեջ ներդնել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Սեպտեմբերը պատրանքների ամիս է լինելու, որոնք կարող են վտանգավոր լինել, եթե շատ տարվեք դրանցով: Իրավիճակն իրատեսորեն գնահատելը սովորականից բարդ կլինի, ուստի վտանգ կա ինչ-որ կասկածելի նախագծեր ստանձնեք: Շատ Կարիճներ չափազանց վստահող կլինեն, և դա կարող է դժվարություններ բերել գործնական լորտում: Աշխատեք զգույշ լինել, հաճախ դիմել մարդկանց, որոնք ձեզ աջակցել են: Հուսալի համախոհները, հին ընկերները կօգնեն խուսափել սխալներից, հետ կպահեն հակասական արարքներից: Ցանկացած կարևոր հանդիպում արժե ծրագրել սեպտեմբերի կեսի համար: Այդ հատվածը բարենպաստ կլինի գործնական և անձնական հարաբերությունների համար: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, անսովոր առաջարկներ կստանաք: Բաց մի թողեք այն մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հանգիստ ու բարենպաստ կլինի սեպտեմբերի վերջը: Այս շրջանը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու համար: Դուք կհասկանաք, թե ինչն եք ճիշտ արել, իսկ որտեղ եք սխալվել: Չի բացառվում սխալներն ուղղելու հնարավորություն ունենաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամսվա սկիզբը հարմար կլինի նոր նախաձեռնությունների, լուրջ գործեր ու մասշտաբային նախագծեր սկսելու համար: Դուք ոգևորությամբ կստանձնեք այն, ինչին վաղուց չէիք համարձակվում անցնել, և դա ճիշտ որոշում կլինի. կհաջողվի արագ տոնել առաջին հաղթանակները: Այդ հատվածում հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ, բայց դուք ինքներդ հրաշալի գլուխ կհանեք: Մտերիմները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, հնարավոր են լարված պահեր շփումներում: Սակայն դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, և դա ձեզ կհաջողվի անել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հարաբերությունները կկարգավորվեն, բոլոր տարաձայնություններն ու վեճերը կմոռացվեն: Սեպտեմբերի երկրորդ կեսը բավական անհանգիստ կանցնի: Անկայուն հուզական դաշտի պատճառով տրամադրությունը հաճախ կփոխվի: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ շփվելը, նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ եք եղել: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, և դուք բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք: Սակայն հաճախ կապերը սահմանափակելու, մենակ մնալու, բոլորից հանգստանալու ցանկություն կունենաք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Սեպտեմբերի սկզբին պետք է ուշադիր լսել ինտուիցիային: Այդ հատվածը բազում հնարավորություններ է բացելու նրանց առաջ, ովքեր պատրաստ են անսպասելի կիրառում գտնել իրենց տաղանդներին, չեն վախենում ուշադրության կենտրոնում հայտնվել: Հավանական են հաջողություններ ուսման և գիտական գործունեության մեջ, հաջող կլինեն ելույթները մասնագիտական միջոցառումներին: Դուք պիտի հանդիպեք տարբեր մարդկանց հետ, նրանցից շատերի հետ միանգամից կընկերանաք: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն, սակայն վտանգ կա, որ ձեր զգացմունքը փոխադարձ չի լինի: Որքան էլ հմայված լինեք, աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ: Ամսվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք աշխատանքային առաջադրանքների և ֆինանսական հարցերի լուծման վրա: Դուք լուրջ կվերաբերվեք ստանձնած գործերին, ուշադիր ու զգույշ կլինեք: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել, ցանկացած խորամանկություն կբացահայտեք: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Սեպտեմբերի սկիզբը բավական բարդ կլինի, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել նպատակներին: Համբերությամբ զինվեք ու մի տաքացեք: Հենց ցանկացած պարագայում հանգստոթյուն պահպանելու ունակության շնորհիվ չեք անի մի բան, ինչի համար հետո զղջալու էիք: Երբեմն հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. կթվա, թե նրանք հատուկ պրովոկացիայի են ենթարկում ձեզ ու հանում են հավասարակշռությունից: Լավ է հետաձգեք ոչ միայն կարևոր հարցերի լուծումը, այլև դրանց քննարկումը. այդ ամենի համար հետո հարմար շրջան կգա: Իսկ մինչ այդ արժե զբաղվել առօրյա, լավ ծանոթ գործերով, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Դուք որոշակիություն կմտցնեք ծրագրերի և առաջնահերթությունների մեջ, կհասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները պատրաստ կլինեն ընդառաջ գալ ձեզ: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները ավելի անկաշկանդ կդառնան: Կուրախացնեն ամենամտերիմների հետ շփումները, լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Սեպտեմբերը հասարակ չի լինի: Դուք հաճախ պիտի վճռական ու կոշտ գործեք, պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, պայքարեք ուժեղ մրցակիցների դեմ: Երբեմն դա հեշտ չի տրվի: Բայց դուք ոչ միայն կհաղթահարեք բոլոր խոչընդոտները, այլև արժեքավոր փորձ ձեռք կբերեք, կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք դժվարությունների հետ մենակ չեք մնա: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Շատերը իրենց աջակցությունը կառաջարկեն, իսկ ինտուիցիան կհուշի, որ հրաժարվել չարժե: Մտերիմների հետ հարաբերությունները ողջ ամսվա ընթացքում ներդաշնակ ու ջերմ կլինեն: Հավանական են հեռվից լավ նորություններ: Որոշ Ձկներ հաղորդագրություններ կստանան, որոնք կստիպեն նրանց այլ կերպ նայել սովորական բաներին, վերամշակել սեփական ծրագրերը: Սակայն նկատի ունեցեք, որ լուրջ որոշումների հարցում շտապել չարժե: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, մի շտապեք տրվել պահի հույզերին: |
|