ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1322 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օգոստոսի սկզբին գործեր շատ կունենաք: Ամեն ինչից հեշտությամբ գլուխ հանել չեք կարողանա: Հակառակը՝ որոշ առաջադրանքների լուծում լուրջ ջանքեր է պահանջելու: Բայց դուք դժվարությունների առաջ չեք ընկրկի, համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք ապրումներ չեք ունենա ու չեք վշտանա: Ինտուիցիան կհուշի, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն, և այն չի սխալվի:

Հիշեք, որ օգոստոսի առաջին կեսը լավագույն ժամանակը չի լինելու կարևոր որոշումներ ընդունելու կամ կյանքն արմատապես փոխելու համար: Լավ է մի փոքր սպասեք: Ամսվա երկրորդ կեսը ավելի շատ հնարավորություններ կբացի, ընդհանուր առմամբ էլ ավելի բարենպաստ կլինի լուրջ արարքների համար:

Էներգիան օր օրի կավելանա: Օգոստոսի վերջին օրերին դուք ձեզ հրաշալի կզգաք: Այդ հատվածը հարմար կլինի ուղևորությունների, սպորտով զբաղվելու, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված, ուժ պահանջող զբաղմունքների համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օգոստոսի սկզբին դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք, հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք կանհանգստանաք այն բանի պատճառով, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել, սուր կարձագանքեք ցանկացած աննշան իրադարձության: Այդ հատվածում կարևոր կլինի տրամադրությանը հետևելը, չտխրելը, բարկությանը չտրվելը: Հիշեք, որ այս շրջանում առաջ եկած խնդիրները ժամանակավոր բնույթ են կրելու: Դրանցից մի քանիսը շուտով իրենք իրենց կլուծվեն: Մնացածներից էլ հրաշալի գլուխ կհանեք:

Օգոստոսի երկրորդ կեսը կզարմացնի հաճելի անակնկալներով: Պատրաստ եղեք նրան, որ պիտի ոտքի վրա փոխեք ծրագրերը, լրիվ նոր բան սովորեք: Ձեր իմպրովիզները հաջող կլինեն, նույնիսկ եթե նախկինում աչքի չէիք ընկնում արագ որոշումներ ընդունելու և ոտքի վրա հանճարեղ բան հորինելու ունակությամբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինֆորմացիա հավաքեք, վերլուծեք այն ու մտորեք: Դիտողունակությունն ու տրամաբանությունը ամենակարևոր օգնականներն են լինելու, որոնց շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք գործի, չեք խճճվի, թշնամիների լարած թակարդները չեք ընկնի: Չի բացառվում ամսվա իրադարձություններն ազդեն ձեր ծրագրերի վրա կամ օգնեն ձեզ նորովի նայել նրան, ինչն առաջ ակնհայտ ու միանշանակ է թվացել: Հնից մի կառչեք, պատրաստ եղեք փոփոխությունների:

Ամիսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումները: Գործնական և անձնական հարաբերություններն ամրապնդելու, պիտանի կապեր հաստատելու, համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը, բայց չեք չարաշահի այն:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Որոշ Երկվորյակներ գումարը հեռանկարային նախագծերի մեջ կներդնեն ու շուտով շահույթ կստանան:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգստանալու պատճառ չեք ունենա, ողջ ամսվա ընթացքում գերակշռելու են դրական միտումները: Գործնական ոլորտում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Չի բացառվում ուզենաք փոխել աշխատանքը, և ձեզ միանգամից կառաջարկեն հենց այն, ինչ պետք է: Որոշ Խեցգետինների կարիերայում հնարավոր է իրական բեկում: Նկատի ունեցեք, որ այստեղ կարևոր դեր են խաղալու ոչ միայն ձեր մասնագիտական արժանիքները, այլև անձնական որակները, օրինակ՝ ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու, պիտանի կապեր հաստատելու կարողությունը:

Օգոստոսը հաջող կլինի նաև սովորողների համար: Դուք գլուխ կհանեք մի բանից, ինչը շատ բարդ է թվացել, գիտելիքներ կստանաք, որոնց մոտ ժամանակներս կիրառում կգտնվի:

Փորձարկումներ արեք, ինչ-որ բան փորձեք, գործեք. աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ բանի կկարողանաք հասնել: Նախաձեռնող կարող եք լինել կյանքի բոլոր բնագավառներում: Անձնական հարաբերություններն էլ բացառություն չեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հետաքրքիր ու հագեցած ամիս է սպասվում: Օգոստոսին սովորականից շատ պիտի աշխատեք: Բայց գործերը զարմանալիորեն գրավիչ կլինեն, այնպես որ կյանքից բողոքելու պատճառ չեք ունենա: Շատ հարցերի լուծում կարող է սպասվածից շատ ժամանակ և ուժեր պահանջել: Շրջապատողներն ամեն անգամ չեն աջակցի ձեր նախաձեռնությունները: Տհաճ անակնկալ կդառնա այն, որ հին համախոհները կմերժեն օգնության ձեր խնդրանքը: Բայց վշտանալու պատճառ չկա, դուք առանց նրանց էլ ամեն ինչ կանեք:

Զգույշ է պետք լինել ֆինանսների հետ: Շտապելով կնքած գործարքները շահույթ չեն բերի, իսկ խոշոր սպոնտան գնումները այնքան էլ հաջող չեն լինի: Ցանկալի չէ վարկեր վերցնելը, ինչ-որ մեկին պարտքով գումար տալու մտքից էլ լավ է հրաժարվեք:

Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել ամենամտերիմներին, ներողամիտ լինել նրանց թուլությունների հանդեպ: Դա թույլ կտա խուսափել հարաբերություններում խնդիրներից, փոքրիկ տարաձայնություններից, որոնք կարող էին փչացնել ձեր տրամադրությունը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամիսը հանգիստ ու հաճելի կսկսվի: Դուք հանգստանալու, մտքերը հավաքելու, ծրագրերը որոշելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ուզենաք խոսել այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց չեք շփվել: Ինտուիցիան կհուշի, որ հենց նրանք կարող են լավ խորհուրդներ տալ կամ օգնել կողմնորոշվել իրավիճակի մեջ, կիսվել հրաշալի գաղափարներով, պիտանի մտքեր տալ:

Լրիվ այլ կլինի ամսվա երկրորդ կեսը: Օր օրի գործերն ու հոգսերը կշատանան, միանգամից չեք կարողանա հարմարվել նոր ռիթմին: Ամենակարևորը սկսածը կիսատ չթողնելն է, մի հրաժարվեք այն գաղափարներից, որոնք մինչև վերջերս ոգեշնչում էին ձեզ:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Նրանց հետ կարող եք խոսել շատ բաների մասին՝ սկսած դատարկ բաներից, վերջացրած կարևոր ու լուրջ հարցերով: Բոլոր դեպքերում դուք կզգաք, որ ձեր կողքին կան ձեզ իսկապես հասկացող մարդիկ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օգոստոսն անհանգիստ, երբեմն էլ բավական լարված կանցնի: Իրավիճակը հաճախ կփոխվի, ծրագրի համաձայն գործել չեք կարողանա: Ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Դուք դրանից լավ գլուխ կհանեք, սակայն շրջապատողներին միշտ չէ, որ հասկանալի կլինեն ձեր արարքների պատճառները: Պատրաստ եղեք երկար ու մանրամասն բացատրությունների:

Հնարավոր են լարված պահեր գործնական հարաբերություններում: Որոշ Կշեռքների այնքան կվշտացնի գործընկերների աջակցության բացակայությունը, որ նրանք լրջորեն կմտածեն համագործակցությունը դադարեցնելու մասին: Կոլեգաներն իրենց գեղեցիկ չեն պահի, նրանց որոշ արարքներ ձեզ շատ կվշտացնեն: Բայց այդ ամենը չի խանգարի հասնել դրված նպատակներին, իրագործել բոլոր ծրագրերը: Դրանից հետ ևս մեկ անգամ կմտածեք ստեղծված իրավիճակի մասին ու կորոշեք՝ ինչպես գործել:

Կուրախացնեն մտերիմների, հին ընկերների հետ շփումները: Չի բացառվում ուզենաք վերականգնել հին հարաբերությունները, և դուք նման հնարավորություն կունենաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ, բարենպաստ ու հագեցած ամիս է սպասվում: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ընդ որում՝ իրադարձություններն արագ կզարգանան, և դուք պիտի արագ որոշումներ ընդունեք: Ինչ-որ մեկը նման իրավիճակում խուճապի կմատնվեր, իսկ դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, ժամանակին նախաձեռնող կլինեք ու ստեղծված իրավիճակից օգուտ կքաղեք:

Սովորականից շատ պիտի աշխատեք: Դա ձեզ նույնիսկ դուր կգա, քանի որ կարիերայի աստիճաններով բարձրանալու, մրցակիցներին հետևում թողնելու իրական հնարավորություն կունենաք: Բացի այդ, նույնիսկ ձեր ամենափոքր հաղթանակները աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք ժամանակին դրանց ուշադրություն կդարձնեն, շուտով ձեր ամենահուսալի համախոհները կդառնան:

Չի բացառվում նոր հոգսեր ու պարտականություններ հայտնվեն, ընդ որում՝ ոչ միայն աշխատավայրում, այլև տանը: Դրանցից գլուխ հանելուն կօգնի փորձը: Շատ բան այնքան էլ բարդ չի լինի, որքան սկզբում կթվա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամսվա հենց սկզբից դուք լուրջ կտրամադրվեք, և դա շատ օգտակար կլինի գործնական տեսանկյունից: Օգոստոսը բարենպաստ կլինի աշխատանքի, ֆինանսների և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Ճիշտ է, պիտի համբերությամբ զինվեք, քանի որ ձեր աշխատանքի արդյունքները միանգամից չեք տեսնի: Բայց դա ձեզ չի վշտացնի. ինտուիցիան կհուշի, որ երբեմն կարելի է մի փոքր սպասել:

Հնարավոր է առաջընթաց գործերում, որոնք արդեն մի քանի ամիս է ձգվում են: Բայց դրան հասնելու համար պետք է ինչ-որ մեկին շտապեցնեք, և դա բավական տհաճ զբաղմունք կլինի: Բայց դուք լավ կհասկանաք, թե ինչի համար եք ջանքեր գործադրում ու չեք հանձնվի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել:

Հավանական են անսովոր իրադարձություններ ընտանիքում, մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ կային, օգոստոսին կկարողանաք ամեն ինչից գլուխ հանել ու փոխզիջման հասնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օգոստոսի սկիզբը հարմար կլինի նոր գործեր ու նախագծեր ստանձնելու համար: Դրանք մասշտաբային ու բարդ կլինեն, տարբեր մարդկանց մասնակցությունը կպահանջեն, և նրանց աշխատանքը պիտի դուք կազմակերպեք: Դրանից հրաշալի գլուխ կհանեք: Այս շրջանը բարենպաստ կլինի շատ ավելի համեստ առաջադրանքները լուծելու համար ևս, որոնցից ինքնուրույն կարող եք գլուխ հանել:

Ամսվա երկրորդ կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Չեն բացառվում ցավալի ֆինանսական կորուստները: Դրանք աննշան կլինեն, բայց ձեր տրամադրությունը որոշ ժամանակով կփչացնեն:

Իսկ ահա անձնական հարաբերություններում ողջ ամսվա ընթացքում գերակշռելու են դրական միտումները: Այստեղ կարող եք չվախենալ տհաճ անակնկալնեից ու անսպասելի խնդիրներից: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, իսկ մտերիմները կես խոսքից կհասկանան ձեզ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հաջող ամիս է սպասվում: Աստղերի աջակցությամբ կհաջողվի հրաշալի արդյունքների հասնել շատ գործերում, հաջողությամբ ավարտել այն, ինչին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Իհարկե, դա չի նշանակում, որ օգոստոսը առանց դժվարությունների կանցնի: Հնարավոր են և՛ լարված պահեր, և՛ անհաջող զուգադիպություններ: Բայց պատկերն ընդհանուր առմամբ հաճելի կլինի, այնպես որ փոքրիկ խնդիրները ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն ստիպի ապրումներ ունենալ և հուզվել:

Հավանական են նշանակալի փոփոխություններ գործնական ոլորտում: Որոշ Ջրհոսներ կբարձրանան մասնագիտական սանդուղքով, մյուսները առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց էին երազում, երրորդները գործարքներ կկնքեն, որոնք շահույթ կբերեն:

Չեն բացառվում փոքրիկ տարաձայնությունները մտերիմների հետ, թյուրըմբռնման պահերը: Հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի, այնպես որ չարժե փչացնել ոչ ձեր, ոչ էլ մյուսների տրամադրությունը: Շատ բաների հումորով կվերաբերվեք, և հենց դա էլ թույլ կտա հարթել սուր անկյունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պատրաստ եղեք կյանքում փոփոխություններին: Դրանք անսպասելի կլինեն, բայց սպասվածից նշանակալի կլինեն: Բայց բոլոր դեպքերում դուք ամեն ինչ մտածելու, գործողությունների ծրագիր կազմելու, ուղղությունը որոշելու ժամանակ կունենաք: Կարող եք խորհրդակցել ձեզ վաղուց ճանաչող մարդկանց հետ: Նրանց հուշումները շատ տեղին կլինեն:

Ուշադրություն դարձրեք գործընկերների, համախոհների հետ հարաբերություններին: Օգոստոսը կարևոր կապերն ամրապնդելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կտա: Միաժամանակ կհասկանաք, թե ով է միայն ձևացնում, թե աջակցում է ձեզ: Որոշ Ձկներ հին թշնամիների խարդավանքները կբացահայտեն:

Օգոստոսի վերջին կնկատեք, որ շատ բաների մասին ձեր կարծիքը փոխվել է: Չի բացառվում ուզենաք հրաժարվել հին սովորույթներից, նոր կենսակերպի անցնել: Մի շտապեք: Ամեն ինչ կստացվի, եթե հետևողականորեն ու առանց շտապելու գործեք:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1322 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0