ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 583 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 25-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 21:47-ից՝ Խոյի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:35-ը, անհրաժեշտ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելն ու բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 10:35-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք; Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ուրախ օր է: Գիտակցելու, աշխարհաճանաչողության ժամանակ է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին ու դեղինին: Օրվա թվերն են՝ 34 և 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսամթերքից: Կարող եք գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 583 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0