ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 718 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 26-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:43-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 10:43-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Այսօր կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին. ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Լավ կլինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Նախապատվությունը տվեք չարտահայտված գույներին, արծաթագույնին, կապույտին: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ուտեսներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հակտապես արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 718 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0