ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2184 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հունիսը բավական անհանգիստ ու անհարթ կլինի: Մի քանի անգամ պիտի փոխեք ծրագրերը. ինչքան հանգիստ դրան վերաբերվեք, այնքան լավ:

Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Հնարավոր է, դրանք արմատական չլինեն, օրինակ՝ ձեզ ծանոթ ոլորտում աշխատանք առաջարկեն, կամ մի նախագծից մյուսին՝ ավելի հեռանկարայինին ու խոստումնալիցին անցնելու հնարավորություն տան: Դուք նոր իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ ծախսելու կարիք չեք ունենա, պիտի շարունակեք գործել, հասնել ձեր ուզածին սովորական մեթոդների օգնությամբ:

Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը երբեմն տարաձայնություններ կառաջանան: Բայց ամենաշատը ձեզ կվշտացնի ընկերների հետ փոխհասկացողության պակասը, ինչը հավանական է ամսվա կեսին: Ինքներդ ձեզ ավելի շատ հիշեցրեք նրա մասին, որ նույնիսկ ամենալավ մարդիկ թուլություններ ունեն, որոնց վրա երբեմն կարելի է աչք փակել:

Եթե ավելի վաղ ինչ-որ մեկի հետ պայմանավորվել եք համատեղ ուղևորությունների մասին, պատրաստ եղեք, որ դրանք սպասվածից թանկ են արժենալու: Բայց դա ուղևորությունից ստացած տպավորությունը չի փչացնի, դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է ամեն ինչ դասավորվել: 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հունիսի սկզբին պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Աշխատանքի վրա կենտրոնացած Ցուլերը պիտի կոշտ գործեն, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը, հակահարված պիտի հասցնեն մրցակիցներին, մանիպուլյացիաների զոհ չդառնան: Ավելի մեղմ պիտի ձեզ պահեք, եթե ընտանեկան տարաձայնություններ առաջանան: Աշխատեք գտնել դրանց իրական պատճառը: Հնարավոր է, չհաջողվի խուսափել բավական տհաճ զրույցներից: Բայց դրանց ավարտից հետո մտերիմների հետ ձեր հարաբերությունները կլավանան:

Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա ամսվա կեսին հաջողության հասնել: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների և մյուս մտերիմների հետ. նրանց հետ շփումները ձեզ էներգիա կտան, որն անհրաժեշտ կլինի մեծ գործերի համար:

Հունիսի վերջին օրերը շատ կարևոր կլինեն: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում նոր նպատակներ ու ծրագրեր կունենաք, կհասկանաք, թե ինչի եք իրականում ուզում հասնել: Լսեք ինտուիցիային, թույլ մի տվեք, որ շրջապատողները շեղեն ձեզ անտեղի խորհուրդներով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամիսը կարող էր բարդ լինել, եթե նախընտրեիք լողալ հոսանքով, այլ ոչ թե գործել: Բայց ինտուիցիան ժամանակին կհուշի, որ հունիսին արժե ջանքեր գործադրել իրավիճակը փոխելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք վարվել, հետևողական ու համառ կլինեք, ուստի անպայման կհասնեք ձեր ուզածին:

Նկատելի հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության կարիք կլինի: Նույնիսկ սովորական առաջադրանքները կփորձեք նոր եղանակով լուծել: Դա բազում նոր հնարավորություններ կբացի, նաև թույլ կտա շատ պիտանի ծանոթություններ հաստատել:

Հավանականությունը, որ ծանոթությունները ռոմանտիկ շարունակություն կստանան, հունիսին շատ մեծ է լինելու: Նույնիսկ խիստ գործնական հանդիպումը կարող է ոչ ֆորմալ ավարտ ունենալ, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք: Հավանական են դրական փոփոխություններ արդեն գոյություն ունեցող հարաբերություններում: Սակայն այստեղ պիտի նախաձեռնող լինեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի հուզվեք: Հունիսը կարող է բավական հոգնեցնող լինել, բայց այն պիտանի գործերով լի կլինի: Դրանցից շատերը նաև հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող կլինեն:

Սակայն անհրաժեշտ է արագ դնել առաջնահերթությունները, որպեսզի շատ ժամանակ և ուժեր չծախսեք մի բանի վրա, ինչը հետո այնքան էլ կարևոր չի լինելու: Չի բացառվում պետք լինի խորհրդակցել մարդկանց հետ, որոնք ձեզ լավ գիտեն, քանի որ դուք ինքներդ մոլորված եք լինելու:

Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ: Ամիսը բարենպաստ կլինի և՛ նրանց համար, ովքեր շարունակում են շարժվել ընտրված ուղղությամբ, և՛ նրանց, ովքեր նոր բան են ստանձնելու: Որոշ Խեցգետիններ կմտածեն սեփական բիզնեսը բացելու մասին: Պայմանները դրա համար բարենպաստ կլինեն:

Տնային հոգսերը ուրախություն կբերեն: Սակայն չարժե դրանցով շատ տարվել: Մտերիմներին ձեզ համար օգտակար մի բան անելու, ձեր մասին հոգ տանելու հնարավորություն տվեք: Հավատացեք, որ նրանք ուրախ կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հունիսի սկիզբը կարող է բարդ լինել. պիտի կարևոր որոշումներ ընդունեք, մենակ գլուխ հանեք դժվար առաջադրանքներից: Նշանի որոշ ներկայացուցիչներ պիտի ուղղեն շատ վաղուց գործած սխալները: Սակայն հաճելի պահեր էլ կլինեն: Օրինակ՝ հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Որոշ Առյուծներ նաև նոր նախասիրություններ ձեռք կբերեն: Ավելի ուշ դրանք կարող են եկամուտի նոր աղբյուրի վերածվել:

Ամսվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով լի կլինի: Հնարավոր է դուք առաջարկներ ստանաք, որոնց հույսը չունեիք, և այդ պահից ձեր կյանքը կսկսի դեպի լավը փոխվել: Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում: Ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններն ավելի ջերմ, հանգիստ ու ներդաշնակ կդառնան: Հեշտությամբ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին, հատկապես եթե դրանք կապված լինեն ուղևորությունների կամ տեղափոխության հետ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Հունիսի սկզբին պիտի ևս մեկ անգամ մտածեք ծրագրերի մասին, որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Չարժե դիմել ինչ-որ մեկին խորհուրդների խնդրանքով. մյուսների համար դժվար կլինի իրավիճակից գլուխ հանելը, հասկանալը, թե որոնք են ձեր առաջնահերթությունները:

Ուշադրություն դարձրեք կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններին: Հնարավոր է լեզու գտնելը հեշտանա, եթե հրաժարվեք շփումների ֆորմալ ձևից: Բոլորի հետ միաժամանակ ընկերանալու փորձեր անել չարժե, բայց ավելի ուշ անկաշկանդ վարքը կօգնի ձեզ խուսափել լարված պահերից:

Հունիսի երկրորդ կեսը հարմար կլինի իրավաբանական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու, համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու համար: Այդ ամենը որոշակի ջանքեր է պահանջելու, բայց դուք ոչինչ չեք խառնի և աչքաթող չեք անի: Ավելի ուշ ինքներդ ձեզ շատ կգովեք, որ ամեն ինչ ստուգել եք, ուշադիր եք եղել մանրուքներին:

Տանը հոգսերը կշատանան: Հավանական են անսպասելի այցեր, ընդ որում՝ հյուրերը կարող են երկար մնալ: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, բայց մենակ մնալու ցանկություն էլ երբեմն կունենաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հունիսը վատ չի դասավորվի, եթե եզրահանգումների հարցում չշտապեք, չասեք ու չանեք մտքին եկած առաջին բանը: Պահպանեք ձեզ բնորոշ շրջահայացությունը, և դուք կկարողանաք խուսափել խնդիրներից ու կորուստներից:

Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ, որոշ դեպքերում խոսքը ոչ միայն աշխատանքի վայրը, այլև գործունեության ոլորտը փոխելու մասին կլինի: Մտածեք՝ արդյոք ուզում եք դա, արդյոք պատրաստ եք ամեն ինչ համարյա զրոյից սկսել: Երբ ինքներդ ձեզ այդ հարցերին ազնիվ պատասխան տաք, ծրագրերում էլ կկարողանաք որոշակիություն մտցնել:

Հունիսը ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները; Մտերիմների հետ տարաձայնությունները, որոնց պատճառով վերջին ժամանակներս անհանգստանում էիք, անցյալում կմնան, քանի որ կսկսեք ձեզ համար թանկ մարդկանց ավելի լավ հասկանալ: Իսկ հարցերը, որոնց պատճառով նախկինում թեժ վեճեր էին լինում, կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տրամադրվեք աշխատելու: Հունիսին շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք: Հաջողությունները հեշտ չեն գա, բայց ինտուիցիան անպայման կհուշի ձեզ, թե երբ արժե ջանքեր գործադրել, իսկ երբ է պետք նահանջել: Մանրուքները նկատելու, պիտանի ինֆորմացիան մաս-մաս հավաքելու և ճիշտ եզրահանգումներ անելու ունակության շնորհիվ դուք թշնամիների լարած թակարդները չեք ընկնի, կպաշտպանեք ձեր հետաքրքրություններն ու կամրապնդեք մասնագիտական դիրքերը: Ցանկալի չէ բաց մրցակցային պայքարի մեջ մտնելը, և ընդհանրապես ցանկացած կոնֆլիկտից լավ է խուսափեք. դրանք կշեղեն ձեզ իսկապես կարևորից:

Հունիսի առաջին կեսին հաճախ նոր առաջադրանքներ կհայտնվեն, ուստի դուք պիտի փոխեք ծրագրերը շտապ գործերից արագ գլուխ հանելու համար: Իսկ ահա ամսվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի նոր նախագծերի վրա աշխատելու համար, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական: Ինչքան էլ կարևոր լինի ձեզ համար նպատակը, հունիսի վերջին դուք կկարողանաք դրան հասնելու ուղղությամբ կարևոր քայլեր անել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հունիսի սկիզբը բազում նոր հնարավորություններ կբացի, աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Դուք լավ գլուխ կհանեք իսկապես բարդ առաջադրանքներից, մի բանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Բայց ձեզ համար յուրահատուկ կարևոր կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, ձեզանից տարբերվող անձանց մոտեցում գտնելու ունակությունը: Հենց դրա շնորհիվ դուք կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, օգնականներ գտնել, եթե նրանց կարիքը լինի:

Սակայն աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Դուք էներգիա շատ կունենաք, բայց նրա պաշարներն անսպառ չեն: Հանգստի համար փոքրիկ դադարները, պայմանների փոփոխությունը օգուտ կտան ձեզ:

Հունիսի երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դա լավ ժամանակ է լինելու ֆինանսական հարցերը լուծելու համար. դուք թեթևամիտ չեք լինի, պահի հույզերին չեք տրվի ու պատրանքներ չեք կառուցի: Որոշ դժվարություններ կարող են առաջանալ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն կպահանջեն: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, այնպես որ մի ծուլացեք բացատրել ակնհայտ թվացող բաները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հունիսը բացառապես բարենպաստ ամիս է լինելու օգտակար բաներ սովորելու համար: Դրա համար պարտադիր չէ աշակերտական սեղանին նստեք: Ձեզ հետաքրքրող հարցերի մասին նոր տեղեկատվություն փնտրեք, շփվեք մարդկանց հետ, որոնց փորձն օգտակար է, աշխատեք նորովի մոտենալ սովորական դարձած գործերին: Դուք պիտանի բաներ կիմանաք, փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա: Որոշ Այծեղջյուրներ կսկսեն ավելի լավ հասկանալ իրենք իրենց, գլուխ կհանեն մի բանից, ինչը նախկինում խանգարել է առաջ շարժվել:

Ամիսը բարենպաստ կլինի ձեզ համար նոր վայրեր ուղևորությունների, անսովոր էքսկուրսիաների, ինչպես նաև վառ տպավորություններ խոստացող ցանկացած զբաղմունքի համար: Եթե ձեզ միանա սիրելին, դա ձեզ ավելի կմտերմացնի, կօգնի իրար ավելի լավ ճանաչել:

Պատրաստ եղեք դուրս գալ սովորական դարձած սահմաններից. ամենայն հավանականությամբ հունիսին դա անհրաժեշտություն է լինելու, որպեսզի ձեր ցանկություններն իրականություն դառնան: Զգուշությունն ու շրջահայացությունը գովելի կլինեն, բայց հետևեք, որպեսզի դրանք ձեզ չխանգարեն իսկապես հետաքրքիր հնարավորությունները տեսնելուն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հունիսի սկզբին ձեզ շատ պետք կգա տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալու ունակությունը: Այդ հատվածը ոչ միանշանակ իրադարձություններ կբերի, և միանգամից պարզ չի լինի՝ ինչպես արձագանքել դրանց: Մտածեք, սպասեք, հետևեք տեղի ունեցողին, բայց աշխատեք դրա հետ միասին պահպանել ներքին հանգստությունը, մռայլ կանխատեսումներ չանել ու չվախենալ նրանից, ինչը, հավանական է, երբեք էլ տեղի չի ունենա: Այս հատվածում ձեր աջակցությունը շատ կարևոր կլինի մտերիմների համար: Որոշ Ջրհոսներ հիմա հենարան կդառնան նրանց համար, ումից իրենք հաճախ օգնություն են ստացել:

Ամսվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի թեթև ու հաճելի կլինի: Այն դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում: Ճիշտ է, իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա: Բայց ինտուիցիան կհուշի, որ չարժե փորձել արագ փոխել իրավիճակը, ավելի օգտակար կլինի անշտապ ռիթմին հետևելը: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցող ամեն ինչին. կարևոր բացահայտումներ անելու շանս կա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հունիսը կառանձնանա անկայուն հուզական դաշտով: Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Աշխատեք հետևել ձեր տրամադրությանը, մռայլ մտքերին չտրվել ու պարզապես ավելի շատ մտածել լավի մասին: Ամսվա մյուս առանձնահատկությունն էլ այն կլինի, որ շատ բան հենց ձեր ձեռքերում է լինելու: Ուստի սխալ կլինի սպասելը, որ ինչ-որ մեկը հոգ է տանելու ձեր մասին, իր վրա պատասխանատվություն է վերցնելու, որոշում է ընդունելու, որի մասին միտքն անգամ ձեզ ստիպում է հուզվել: Դուք պիտի հոգ տանեք սեփական բարեկեցության մասին:

Աշխատավայրում իրավիճակը կարող է փոխվել: Դուք արդեն չեք կարողանա ստվերում մնալ: Եկել է ձեր ունակություններն ու գիտելիքները ցույց տալու ժամանակը: Համեստություն մի արեք. դուք հպարտանալու և գլուխ գովելու տեղ ունեք: Այո, ինչ-որ մեկը կնախանձի ձեր ձեռքբերումներին: Բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք դրանք ըստ արժանվույն կգնահատեն:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2184 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0