2023 թվականի հուլիսի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3741 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հուլիսը աշխատանքի տեսանկյունից հաջող կլինի: Հավանական է առաջընթաց այն գործերում, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, ժամանակը ի սկզբանե անհույս նախագծերի վրա չեք վատնի: Նոր առաջադրանքների լուծմանը ձեր մոտեցումը շատ դուր կգա ղեկավարությանը. չի բացառվում արդեն ամսվա վերջին դուք բարձրանաք կարիերայի սանդուղքներով: Եկամուտները հուլիսին կարող են աճել: Սակայն ֆինանսական հարցերի լուծմանը պիտի լուրջ մոտենաք: Չարժե շտապել գործարքներ կնքելու, խոշոր գնումների հարցում: Ճիշտ որոշում ընդունելու համար ձեր փորձը բավարար չի լինի. մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել: Անձնական հարաբերությունները երբեմն լարված կլինեն: Կթվա, թե ձեզ համար շատ թանկ մարդիկ չեն հասկանում ձեզ ու նույնիսկ չեն էլ փորձում դա անել: Բայց այստեղ էլ դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Ոչ միանշանակ իրավիճակներից կհաջողվի գլուխ հանել, դուք կզգաք, որ ձեզ սիրում, աջակցում ու գնահատում են: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ բավական բարենպաստ, բայց որոշակի դժվարություններով ամիս է սպասվում: Առաջադրանքներն ու հոգսերը սովորականից շատ կլինեն, և դուք հաճախ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Բայց անկախ պայմաններից, դուք փակուղու առաջ չեք հայտնվի, միշտ ելք կգտնեք իրավիճակից, իսկ որոշ բարդ իրավիճակներից նույնիսկ օգուտ կքաղեք: Իհարկե, հեշտ կլինի այն Ցուլերի համար, որոնք մեծ կենսափորձ ունեն: Նրանք արագ կհասկանան, թե ինչպես է լավ գործել: Մնացածները խորհուրդների հարցով պիտի դիմեն հին ծանոթներին, որոնց փորձը իրենց բազմիցս է օգնել: Չարժե վստահել ոսկե սարեր ու հեշտ հաղթանակներ խոստացողներին: Դուք կարող եք հուլիսին մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար պիտի շատ աշխատեք: Ամսվա սկիզբը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նոր ծանոթների հետ էլ արագ կպայմանավորվեք, շփումներն էլ կուրախացնեն: Ավելի ուշ կարող են սրվել հին տարաձայնությունները: Չեն բացառվում թեժ վեճերն ու վիրավորանքները: Այդ հատվածում ձեզ շատ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու, պահի հույզերին չտրվելու ունակությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արժե համբերությամբ զինվել. հուլիսին այն ձեզ պետք է գալու: Հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել, նույնիսկ եթե միանգամից նպատակին տանող ճիշտ ուղի գտնեք ու ճիշտ ռազմավարություն ընտրեք: Իրադարձությունները սովորականից դանդաղ են զարգանալու, և դրա վրա ոչ մի կերպ ազդել չեք կարողանա: Գործնական ոլորտում արժե զգույշ լինել, հատկապես եթե հաճախ եք ստիպված լինում գործ ունենալ քիչ ծանոթ մարդկանց հետ, նրանց հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Փորձելով ձեզ իրենց կողմը գրավել՝ շատերը խոստումներ կտան՝ առանց դրանք կատարելու մտադրություն ունենալու: Որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել, որը ժամանակին կհուշի՝ ինչ անել: Հուլիսը բարենպաստ կլինի ծանոթությունների համար, շատ Երկվորյակներ նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Սակայն դրանք հազիվ թե միանգամից ձեզ ուզածի նման դասավորվեն: Հավանական են լարված պահեր, տհաճ անակնկալներ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Որպեսզի հուլիսը հաջող դասավորվի, աշխատեք հնարավորինս վաղ որոշել նպատակները, որոնց ուզում եք հասնել և շուտ դնել առաջնահերթությունները: Մի փորձեք ամեն ինչ միանգամից հասցնել, դա բացի ապրումներից ձեզ ոչինչ չի տա: Ավելի օգտակար կլինի մի առաջադրանքից մյուսին անցնելով հետևողականորեն գործելը: Այս ամիսը բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար, հատկապես՝ գործնական ոլորտում: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք առաջարկեն, արագ մասնագիտական աճն էլ հավանական է: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն ստեղծագործելով զբաղված Խեցգետինների առաջ: Նրանք անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին: Չի բացառվում ուզենաք հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածել, և դա կհաջողվի շատ արագ անել: Ներդաշնակ կդասավորվեն ընտանեկան հարաբերությունները: Հարազատների հետ վեճերի առիթներ չեն ստեղծվի, բոլոր տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Լավ կանցնեն ուղևորությունները, կարող եք այցելել այլ քաղաքներում ու երկրներում ապրող ծանոթներին: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, առաջին հայացքից սերն էլ շատ հավանական է: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հուլիսի սկզբին հավանական են ձգձգումներ գործերում, իրադարձություններն էլ ընդհանուր առմամբ ուզածից դանդաղ կզարգանան: Մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել, կարող են խախտել պայմանավորվածությունները, ինչի պատճառով պետք կլինի փոխել ծրագրերը: Մինչև ամսվա կեսը ցանկալի է լուծել կազմակերպչական հարցերը, ձևակերպել բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են պետք գալ մոտ ժամանակներս. ավելի ուշ իրադարձությունները շատ արագ են զարգանալու և դրանց ժամանակը չեք ունենալու: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Հուլիսի առաջին կեսին դեպի ձեզ կձգտեն կասկածելի հեղինակությամբ մարդիկ, ոմանք նույնիսկ կգտնեն ձեր վստահությունը շահելու ձևը: Բայց ամենալուրջ գործերում դուք ինքներդ ձեզ վրա հույս կդնեք, ուստի լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հուլիսի երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում: Շատ Առյուծներ կզգան, որ իսկական ընկերներով ու հուսալի համախոհներով են շրջապատված: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, ընտանիքի անդամները հավանության կարժանացնեն ձեր նախաձեռնությունները: Հուլիսի վերջը հաջող կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Կարող են իրականանալ ձեր ամենահամարձակ երազանքները: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հուլիսին արժե ուշադիր լսել ինտուիցիային: Հենց նրա հուշումները կօգնեն ձեզ արագ առաջ շարժվել, հասնել դրված նպատակներին: Դուք կտեսնեք այն, ինչն առաջ թաքնված է եղել, հստակ պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար եք մտածել: Չի բացառվում փոխվեն ձեր երկարաժամկետ ծրագրերն ու առաջնահերթությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան իրենց կյանքում նոր էջ բացել: Հուլիսը դրա համար շատ հաջող կլինի: Դուք նորովի կնայեք կարևոր բաներին, ինքներդ ձեր առաջ անկեղծ կլինեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել, խաբել կամ խճճել ձեզ: Չի բացառվում ծանոթությունը անսովոր մարդու հետ, որը ձեզ համար ոչ միայն ընկեր, այլև ուսուցիչ կդառնա: Ռոմանտիկ տարվածությունն էլ շատ հնարավոր է, և նոր հարաբերությունները ձեր մտածածից արագ կզարգանան: Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք կասկածելի հեղինակությամբ մարդկանցից, ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ ռիսկային պատմությունների մեջ ներքաշել: Հուլիսին կնքվելիք ցանկացած գործարք պիտի օրենքի տեսանկյունից անթերի լինի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հուլիսի առաջին կեսն աշխատեք առավելագույնս արդյունավետ անցկացնել: Հենց այդ հատվածը շատ բարենպաստ կլինի աշխատանքի տեսանկյունից, հարմար կլինի կարևոր գործերի համար: Հավանական են համագործակցության առաջարկներ, որոնք եկամուտների աճ կխոստանան: Բայց հեշտ գումար աշխատելու վրա հույս մի դրեք, դուք պիտի ջանքեր գործադրեք: Կարող եք այցելել հարազատներին, հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս կարոտել էիք: Կհաջողվի վերականգնել հին կապերը, դժվար չի լինի այն մարդկանց հետ հաշտվելը, որոնց հետ վիճել էիք: Պատրաստ եղեք ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելուն. հուլիսը դրա համար լավը կլինի: Հենց ձեր ջանքերի շնորհիվ սիրելիի հետ տարաձայնությունները կմնան անցյալում: Հավանական են չծրագրված ծախսեր: Հնարավոր է դրանք կապված լինեն ընտանիքի աճող պահանջմունքների կամ մտերիմներից մեկի հին ցանկությունն իրագործելու ձեր ցանկության հետ: Բայց դրամական մուտքերն էլ չեն բացառվում, այնպես որ ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հուլիսը Կարիճներից շատերին կուրախացնի դրական փոփոխություններով: Ճիշտ է, իրադարձությունները այնքան էլ արագ չեն զարգանալու: Պետք չէ նաև հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կստացվի: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ժամանակին նախաձեռնող կլինեք, արդյոք կուզենաք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Շատ կարևոր կլինի գործնական ոլորտում համառություն դրսևորելը: Առանց դրա հազիվ թե կարողանաք հաջողությամբ ավարտել աշխատանքն այն նախագծերի վրա, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հուլիսին ձեռք բերած փորձը ձեզ բազմիցս պետք կգա: Շատ Կարիճներ նաև պիտանի ծանոթություններ կհաստատեն, համախոհներ կգտնեն, որոնց վրա ցանկացած պարագայում կկարողանան հենվել: Աշխատեք ավելի հաճախ լինել մասնագիտական միջոցառումներին, ակտիվ մասնակցել ձեզ հետաքրքրող հարցերի բաց քննարկումներին: Անձնական հարաբերությունները երկրորդ պլան կանցնեն: Բայց այստեղ էլ նկատելի կլինեն դրական միտումները: Ընկերների հետ սովորականից հաճախ կհանդիպեք, յուրաքանչյուր հանդիպում կուրախացնի: Ռոմանտիկ ժամադրություններն էլ վատ չեն անցնի: Երիտասարդ Կարիճները կարող են իրենց կյանքի սիրուն հանդիպել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամսվա սկզբին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Այդ հատվածը բավական բարդ կթվա մեծ ծրագրեր ունեցող Աղեղնավորներին: Սովորականից հաճախ լարված պայմաններում պիտի լուծեք բարդ հարցերն ու պաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Կարող են սրվել մասնագիտական տարաձայնությունները: Հին թշնամիները կրկին կհիշեցնեն իրենց մասին, կփորձեն ձեզ համար խնդիրներ ստեղծել: Չի բացառվում սրվի մրցակցային պայքարը, որն արդեն ձեզանից մեծ ուժեր է խլել: Կարևորը չհուսահատվելն է: Առաջին հերթին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանալու, դուք կգտնեք բոլոր դժվարություններից գլուխ հանելու ձևը: Երկրորդ՝ բարդ շրջանը կարճատև կլինի, դրական միտումների ազդեցությունը նորից կուժեղանա: Արդեն հուլիսի կեսին դուք բազում նոր հնարավորություններ կտեսնեք, հետագայում էլ ամեն ինչ միայն դեպի լավը կգնա: Հուլիսի երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ: Մինչև վերջին ժամանակներս ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղված Աղեղնավորները վերջապես դրանցից գլուխ կհանեն ու կկարողանան կենտրոնանալ սեփական գործերի վրա: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից կարող են և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերություններ սկսվել: Որոշ Աղեղնավորներ գրավիչ ռոմանտիկ ճամփորդության կմեկնեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հուլիսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Սա հարմար ամիս է լինելու մասշտաբային նախագծեր ստանձնելու համար: Դրանք մենակ իրագործելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնք կարիերայի աճի համար բազում հնարավորություններ կբացեն: Կարևորը չկասկածեք, որ բոլոր դժվարությունները հաղթահարելու եք ու հաջողության եք հասնելու: Շատ բան կախված կլինի ձեր ինքնավստահությունից, նույնիսկ այն դեպքում, եթե պայմանները ուզածի նման չդասավորվեն: Հավանական են խոշոր գնումներ ու կարևոր գործարքներ, չի բացառվում հաջող լուծում ստանան իրավաբանական դիմակայությունները: Ամիսը հարմար կլինի ժառանգություն ստանալու, ունեցվածքը կիսելու, դրա հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու հետ կապված հարցերը լուծելու համար: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ պատրաստ են անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել: Հուլիսը հարմար կլինի տեղափոխվելու, ամուսնանալու, ընտանեկան կյանք սկսելու համար: Այն հնարավորություն կտա վերականգնել հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհարթ ամիս է սպասվում: Միանգամից պարզ չի դառնա, թե ինչպես է պետք գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին: Մարդիկ, որոնց հետ մինչև վերջին ժամանակներս վատ լեզու չէիք գտնում, բավական անբարեհամբույր կլինեն, նրանց հետ շփվելը կդժվարանա: Դուք արագ կհասկանաք, որ լուրջ գործերում լավ է միայն սեփական ուժերին ապավինեք, հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին ձեզ աջակցի: Աշխատանքային վեճեր սովորականից հաճախ կլինեն: Սակայն կասկած չկա, որ դրանք օգտակար կլինեն, կօգնեն բացահայտել ճշմարտությունը կամ մի քանի հնարավոր լուծումներից լավագույնը ընտրել: Հուլիսի առաջին կեսին հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անսպասելի ծախսեր: Ավելի ուշ բարենպաստ ժամանակահատված կգա. հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր, եկամուտների աճ: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը ողջ ամսվա ընթացքում գերակշռող կլինի: Բարդ պահերին դուք կզգաք մտերիմների աջակցությունը, և դա կօգնի պահպանել լավատեսությունը: Հուլիսը հրաշալի կլինի ռոմանտիկ ուղևորության կամ հարսանեկան ճամփորդության համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հուլիսը սկսեք մի բանից, ինչը օգտակար է նաև ուրիշներին: Ամսվա առաջին շաբաթը հարմար է լինելու հասարակական միջոցառումներին, բարեգործական ակցիաներին մասնակցելու համար: Դուք ոչ միայն կօգնեք մյուսներին, այլև պիտանի ծանոթություններ կհաստատեք: Որոշ Ձկներ իրենց մեջ տաղանդներ ու կարողություններ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում: Առօրյա գործերը շատ բարդ կթվան, կուզենաք նոր բան ստանձնել: Նման հնարավորություն կլինի, սակայն հետաքրքիր առաջադրանքների լուծման մեջ գլխովին սուզվելուց առաջ համոզվեք, որ միապաղաղ հարցերից գլուխ եք հանել, և ամենաանհարմար պահին դրանց վրա շեղվելու կարիք չի լինելու: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Որոշ Ձկներ հրաժեշտ կտան հին գործընկերներին և արագ նորերին կգտնեն: Դրա պատճառով խնդիրներ չեն առաջանա, համագործակցությունն էլ հաճելի ու հետաքրքիր կլինի: Սակայն կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերությունները չխառնելը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, պիտի կենտրոնանաք մի բանի վրա, ինչը երկրորդական եք համարել: Բայց դա էլ ավելի շատ ուրախություն կբերի, քան ապրումներ: |
|