ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 659 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 13-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:46-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը, ինչպես նաև կոսմետիկ միջոցները:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 16:46-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար, քանի որ եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել մնացորդներից ու թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Բարդ օր է: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Պրովոկացիաներին մի տրվեք, ուշադիր եղեք աշխարհին ու ինքներդ ձեզ: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը, վնասվածքներ ստանալը, ինչ-որ բանի կոտրվելը կամ փչանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Ուտելու հարցում չափավոր եղեք, կարող եք կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղն է: Երազներ լավ է չտեսնել: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 659 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0