2022 թվականի հոկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 210 | 21:00 | |
Հոկտեմբերի 30-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:23-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Խուսափեք շատակերությունից ու սոված մնալուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 14:23-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն վերին շնչառական ուղիները: Հիվանդներն արագ կառողջանան: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների, կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, մակաբույծների խայթոցը, փչանալն ու կոտրվելը: Ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, կանաչադեղնավունը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա: |
|