2022 թվականի ապրիլի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 580 | 21:00 | |
Ապրիլի 13-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:59-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ կլինի խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ ջուր՝ շատ: Խորհուրդ են տրվում հյութերը, բացի խնձորի հյութից: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 14:59-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տան, տնտեսության համար առարկաներ ձեռք բերելու, կուտակելու ու պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր են, բայց այսօր լավ կյուրացվեն դեղերը, լավ կազդեն կոսմետիկ միջոցները: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Ուշադիր է պետք լինել աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում պրովոկացիաներին տրվելը: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը, վնասվածքներ ստանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն է: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|