ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 670 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 12-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 17:07-ից՝ Կույսի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:37-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 13:37-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ կլինի խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ ջուր՝ շատ: Խորհուրդ են տրվում հյութերը, բացի խնձորի հյութից: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սիրո ու հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործողության մեջ լինել, աշխատել ծառերի հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պիտի լավ բուրի ու թեթև լինի: Կանաչեղեն օգտագործեք: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 670 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0