Աստղագուշակ․ օգոստոսի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2642 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը շատ նոր գործեր ու հոգսեր կբերի, որոնց պատճառով ստիպված կլինեք հետաձգել հին պլանների իրագործումը: Բայց վշտանալ պետք չէ. շուտով պարզ կդառնա, որ իրադարձությունները ձեզ համար ամենալավ ձևով են զարգանում: Դուք կհասկանաք, թե ինչպես ստեղծված իրավիճակն օգտագործեք ի շահ սեփական հետաքրքրությունների: Հիշեք, որ հիմա պետք չէ շատ մտորել հեռու ապագայի մասին, ավելի լավ է կենտրոնանաք ներկայի վրա: Չեն բացառվում խնդիրները ֆինանսական ոլորտում, պետք չէ շտապել գնումների հարցում: Ցանկալի չէ վարկով գումար վերցնել կամ պարտքով գումար տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է: Ինչով էլ պլանավորեք զբաղվել, հաջողության հասնելը դժվար չի լինի: Շրջապատողներն ուշադիր կհետևեն ձեզ. նրանց կզարմացնի բարդ ու անսովոր բաներ անելու, անսպասելի լուծումներ գտնելու, ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու ձեր ունակությունը: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ ավելի լավ ճանաչել, և ժամանակի հետ այդ հետաքրքրությունը կարող է ռոմանտիկ բնույթ ստանալ: Օրը հաջող է ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ: Որոշ Ցուլեր գործարքներ կկնքեն, որոնք շատ շուտով կսկսեն եկամուտ բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նախկինում չափազանց բարդ թվացող շատ հարցեր այսօր զարմանալիորեն հեշտ ու արագ կլուծվեն: Դուք ճիշտ ժամանակին կստանաք անհրաժեշտ ինֆորմացիան, ճիշտ եզրակացություններ կանեք, առանց խոչընդոտները նկատելու կգնաք դեպի նպատակը: Հաճախ հաջողության կհասնեք միայն նրա շնորհիվ, որ արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Մտորելու համար ձեզ երկար ժամանակ պետք չէ. ինտուիցիան կհուշի՝ ինչ անել: Դժվար չի լինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Ձեզ մեկ հայացքն էլ բավական կլինի հասկանալու համար, թե ում կարելի է վստահել: Օրը հարմար է զբոսանքների, ուղևորությունների, ակտիվ հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հարմար է հանդիպումների ու բանակցությունների համար: Կարող եք քննարկել ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարցերը: Նոր ծանոթների հետ լեզու գտնելը դժվար չի լինի, փոխհամաձայնության կհասնեք այնտեղ, որտեղ դա անել նախկինում չէր հաջողվում: Ավելի ուշ հուզական դաշտը կլարվի, կսկսեք նյարդայնանալ: Այդ ժամանակահատվածի համար կարևոր գործեր մի պլանավորեք. կենտրոնանալը դժվար կլինի, իսկ սխալների հավանականությունը կաճի: Ընտանիքում չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները: Անհասկացողությունը վեճերի կհանգեցնի, եթե չփորձեք հարթել սուր անկյունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է, որը շատ հրաշալի գաղափարներ կբերի: Հատկապես հաճելի կլինի, որ կարող եք մտածածն ինքնուրույն իրագործել: Պետք չէ ոչ ոքի դիմել օգնության խնդրանքով կամ փորձել համոզել: Բավական է միայն պլան կազմեք ու գործեք: Դուք նույնիսկ իմպրովիզներ անելու կարիք չեք ունենա. ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես մտածել էիք: Գործնական հոտառությունը սուր կլինի, կարող եք շահավետ գործարքներ կնքել, կգտնեք եկամուտները մեծացնելու ձևը: Անձնական հարաբերություններում ինտուիցիան նույնպես հուսախաբ չի անի: Նրա հուշումների շնորհիվ մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք հնարավորինս շատ աչքի ընկնել: Օրը հրաշալի է հասարակական ելույթների, ինչպես նաև բազմամարդ միջոցառումներին մասնակցելու համար: Դուք լավ տպավորություն կթողնեք, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, օգտակար ծանոթություններ կհաստատեք: Շատերը կգնահատեն ձեր այն տաղանդները, որոնք նախկինում չէին նկատել: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն հին ընտանեկան խնդիրները: Մի քիչ մտածելուց հետո կգտնեք դրանք լուծելու ձևը: Ինչպես էլ դասավորվի իրավիճակը, դուք կարող եք վստահ լինել մտերիմների հասկացողության ու աջակցության վրա: Նրանց շնորհիվ շատ բան կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավ օր է: Հաջողության հասնելու համար բավական է իրատեսորեն գնահատեք ստեղծված իրավիճակն ու հնարավորինս արագ մտորումներից անցնեք կոնկրետ գործողությունների: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Հնարավոր է համակրանք ծնվի մեկի հանդեպ, ում հետ վաղուց գործնական հարաբերություններն են կապում: Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումների ու հետաքրքիր զբաղմունքների ժամանակ է: Շատ բաների նորովի կնայեք, կտեսնեք այն, ինչ նախկինում չեք նկատել: Ուղևորությունների մեկնողներին բազմաթիվ վառ տպավորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր շատ բան կհասցնեք հասնել, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն: Հաջող կլինեն իմպրովիզները: Շրջապատողները ոչ մի դեպքում չեն կռահի, որ դուք չեք հետևում նախապես կազմած պլանին, այլ փորձում եք ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել ու ոտքի վրա որոշումներ ընդունել: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Հին ռոմանտիկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հավանական են հաջողություններ գործնական ոլորտում: Հիմա դուք կարող եք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր հաջողվում անել, կլուծեք այն խնդիրը, որի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Շրջապատողները հաճույքով օգնություն կառաջարկեն, ինքներդ կարող եք ընտրել, թե ով կդառնա ձեր համախոհը: Նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե նրանք համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը: Հին գործընկերները հուսախաբ չեն անի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու շանսը, նրանք էլ կփորձեն ձեզ նույնկերպ պատասխանել: Տրամադրությունը կբարձրացնեն անսպասելի այցերը. դուք սրտանց կդիմավորեք հյուրերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք պետք է շատ արագ գործեք, հակառակ դեպքում չեք հասցնի անել այն, ինչ պլանավորել էիք: Խնդիրը միայն այն է, որ շրջապատողները չեն հասցնի ձեր հետևից: Անընդհատ ստիպված եք լինելու ինչ-որ մեկին սպասել, իսկ դա շատ կնյարդայնացնի: Բայց դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումն ու չբարկանալ, այնպես որ՝ կոնֆլիկտներ չեն լինի: Գործընկերները հարգում են ձեզ ու հաշվի են նստում ձեր կարծիքի հետ, իսկ դա շատ բան կհեշտացնի: Տանը լուրջ տարաձայնություններ չեն ծագի: Մտերիմները կասկածներ չեն ունենա, իսկ դուք կիմանաք, թե ինչ եք անում ու անպայման կհասնեք ձեր ուզածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Կենսափորձն ու ինտուիցիան կօգնեն խուսափել խնդիրներից: Ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք, չեք ասի ու չեք անի այն, ինչ համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Կարող են տարաձայնություններ ծագել գործընկերների հետ, բայց այստեղ էլ կհաջողվի որոշում գտնել, որը բոլորին կգոհացնի: Հնարավոր են հաջող ուղևորություններ: Ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր վայրեր այցելելն ու մարդկանց հանդիպելը, որոնք նման չեն ձեզ: Եթե սիրելիի հետ միասին ճամփորդության մեկնեք, ամենայն հավանականությամբ լավ ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է կարևոր հանդիպումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք կարող եք պաշտպանել ձեր տեսակետը, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով չէին հետաքրքրվում: Հին մրցակիցները կարող են համախոհներ դառնալ, բայց մի շտապեք վստահել նրանց. ավելի ուշադիր եղեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են նորություններ ու հաճելի անակնկալներ, ինչպես նաև ուրախ իրադարձություններ ընտանիքում: Ընկերները կարող են անսպասելի հյուր գալ, և դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ ու գրավիչ գործեր կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|