ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2502 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բոլոր կարևոր որոշումներն արժե ընդունել առավոտյան: Հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի իրավիճակից գլուխ հանելը, սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու հասկանալը, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ կերազեք ու կտրվեք երևակայությանը և այնքան քիչ ուշադրություն կդարձնեք գործերի իրական վիճակին:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատանքի վայրում: Աշխատեք ձեր տեսակետն առավելագույնս հանգիստ պաշտպանել. այդպես ամեն ինչ ավելի արագ կհարթվի: Տանը նույնպես պետք է պահպանել ինքնատիրապետումը, հակառակ դեպքում հարազատների հետ վեճերից խուսափել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Շատ հին կոնֆլիկտներ կսրվեն, դժվարությամբ այնպիսի լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի: Աստիճանաբար իրավիճակը կհարթվի, հնարավորություն կունենաք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք վաղուց ուշադրություն էին պահանջում:

Չի բացառվում՝ հաջող լուծում գտնեք վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերին: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Մտերիմները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Դժվարություններ սովորականից հաճախ կառաջանան, բայց դուք դրանցից հիանալի գլուխ կհանեք: Դժվար պահերին ձեզ օգնության կհասնի հնարամտությունը. այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի գլխում ծնվեին: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Ձեզ ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում բացի իրենցից ոչ ոքի չէին նկատում:

Վատ չեն անցնի հատկապես աշխատանքի ու ուսման հետ կապված ուղևորությունները: Ինչ-որ հետաքրքիր բան իմանալու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ այսօրվա իրադարձությունների ազդեցությամբ պլանները փոխելու որոշում ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհարթ օր է: Մի կողմից՝ այն շատ նոր հնարավորություններ կընձեռի, թույլ կտա առաջընթաց արձանագրել գործերում: Բայց մյուս կողմից՝ հաճախ կկասկածեք ինքներդ ձեզ վրա, չափազանց մեծ նշանակություն կտաք փոքրիկ տհաճություններին, կհուզվեք, եթե ինչ-որ մեկը հավանություն չտա ձեզ ու կասկածի ձեր հաջողություններին: Այս ամենը կխանգարի առաջ շարժվել, հաճախ ձեր թանկագին ժամանակը զուր կվատնեք:

Ձեզ կաջակցեն մտերիմները: Հենց նրանց ջանքերի շնորհիվ կվերադառնան հանգստությունն ու լավատեսությունը: Վատ մի զգացեք պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին: Դուք ոչ միայն խորհուրդներ, այլև իրական օգնություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավականին բարդ օր է լինելու: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, իսկ դա ձեզ կստիպի հուզվել: Ձեզ հաճախ կհիշեցնեն նախկին սխալների մասին, չնայած նրան, որ դրանք ուղղելն արդեն ուշ է: Հին թշնամիները ինչ-որ բան կմտմտան, բայց հիմա նրանց ջրի երես հանել հազիվ թե ստացվի: Այնպես որ՝ զգոն եղեք ու ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Ինտուիցիան կհուշի, թե երբ է եկել վճռական գործողությունների ժամանակը:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Կասկածները կարող են փչացնել սիրահարների հարաբերությունները: Ավելի լավ է միանգամից քննարկեք այն, ինչ անհանգստացնում է ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք եզրակացություններ անել: Շատ բան այնքան հեշտ ու հասարակ չէ, որքան առաջին հայացքից է թվում. դուք կարող եք դժվարությունների բախվել այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Չի բացառվում՝ հին ծանոթների օգնության կարիքն ունենաք. ընկերները հրաշալի խորհուրդներ կտան: Օրվա առաջին կեսին հնարավոր են չպլանավորված հանդիպումներ. դրանց մեջ կլինեն նաև շատ հաճելիները:

Ավելի ուշ ստիպված եք լինելու մի քանի տհաճ զրույց ունենալ: Միայն դրանցից մեկը իսկապես օգտակար կլինի: Աշխատեք հույզերին չտրվել: Ինչքան հանգիստ ձեզ պահեք, այնքան լավ տպավորություն կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ օր է, որը շատ հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դուք կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չէիք դարձրել. ձեզ կհաջողվի խուսափել սխալներից, որոնք կարող էին խանգարել մտածածը կյանքի կոչելուն: Դուք չեք շտապի շրջապատողների հետ քննարկել ձեր գաղափարները ու ճիշտ կվարվեք. դա թույլ կտա խուսափել ավելորդ վեճերից ու կասկածներից:

Կարող եք ապագայի պլաններ կառուցել, սակայն դրանց իրագործման հարցում ավելի լավ է չշտապեք: Սպասեք ավելի հարմար պահի. այն շուտով կգա: Իսկ հիմա կարող եք օգնել մտերիմներից մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր գործերի համար հարմար է օրվա առաջին կեսը: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ կգնաք դեպի նպատակը ու չեք շեղվի դատարկ բաների վրա: Մրցակիցները հետևում կմնան և ոչ ոք ձեզ չի խանգարի հասնել ուզածին: Ավելի ուշ օգտակար կլինի դադար վերցնելն ու մի քիչ հանգստանալը:

Օրվա երկրորդ կեսին չի բացառվում վատանա ինքնազգացողությունը. այդ հատվածում լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու ավելորդություններից: Շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Նման պահերին հասկացող մարդկանց աջակցությունը շատ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Դուք հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները, կարգուկանոն կհաստատեք գործերում ու կհամոզվեք, որ ճիշտ որոշումներ եք ընդունել: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոշ Աղեղնավորներ կկարողանան բարձրանալ կարիերայի սանդուղքով կամ կամրապնդեն իրենց ֆինանսական դիրքերը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար: Ձեզ կհաջողվի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել: Դուր գալու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ամենալավ տպավորությունը կթողնեք այն դեպքում, եթե ձեզ լրիվ բնական պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր շատ օգտակար կլինի ուրիշի կարծիքը լսելը, նույնիսկ եթե համաձայն չեք դրա հետ: Վեճերի առիթներ շատ կլինեն: Աշխատեք հանգիստ լսել ընդդիմախոսներին, մտածել այն ամենի շուրջ, ինչ կլսեք և միայն դրանից հետո եթե կարիք կա՝ հակաճառել: Երբեմն գործերով սեփական ճշմարտացիությունն ապացուցելն ավելի հեշտ է, քան դա խոսքերով անելը:

Պետք չէ ռիսկի դիմել այնտեղ, որտեղ նվազագույն ինֆորմացիայի եք տիրապետում: Ինչ-որ կարևոր բան նախաձեռնելուց առաջ աշխատեք ուսումնասիրել իրավիճակը: Հիշեք, որ մարդիկ միշտ չէ, որ ճշմարտությունն են ասում. ինչ-որ մեկը կարող է անկախ իրենից ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անհանգիստ կսկսվի: Մտերիմներից մեկի մոտ խնդիրներ կառաջանան, որոնցից գլուխ հանել միայն դուք կկարողանաք: Ստիպված եք լինելու օգնության հասնելու համար փոխել պլանները: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, պետք է համառ լինեք ու նպատակին հասնելու համար երկար ջանքեր գործադրեք:

Չպլանավորված հանդիպումը կստիպի հուզվել, ձեր մեջ տհաճ հուշեր կարթնացնի: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին կուրախացնեն լավ նորություններն ու անսպասելի նվերները: Հավանական են հաճելի ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նյարդային, լարված օր է: Շատ բան սպասվածի նման չի ընթանա: Ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել պլանները, արագ որոշումներ ընդունել: Դուք գիտեք, որ ունակ եք գլուխ հանել իրավիճակից, բայց, միևնույն է, կփորձեք խուսափել այն ջանքերից, որոնք դա պահանջում է:

Շատ նոր գործեր կունենաք: Սկզբում կբարկանաք, իսկ հետո իսկապես կտարվեք դրանցով: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք զրուցել այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Կարող եք շատ բաների մասին զրուցել ու ստանալ այն աջակցությունը, որի կարիքն ունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2502 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5