Գլխավոր » Հետաքրքիր է

Սյուրռեալիստական բնապատկերներ. Կարմիր լողափ, Չինաստան

Загрузка...

Չինաստանում՝ Պանցզին քաղաքի շրջակայքում է գտնվում զարմանալի Կարմիր լողափը։ Այն գտնվում է Լյաոխե գետի բերանին և իր հետաքրքիր արտաքին տեսքով պարտական է կարմիր ջրիմուռների եզակի տեսակին։ Լողափը գտնվում է Շուանթայ Խեկոու արգելոցի տարածքում և ամեն տարի՝ աշնանը, գունավորվում է կարմիրի երանգներով։ Տարվա հենց այդ եղանակին են թոշնում ջրիմուռները։

Sueda եզակի ջրիմուռները գետաբերանին աճում են ուշ գարնանը ու սովորական կանաչ գույն ունեն։ Երբ դրանք սկսում են մեռնել, նրանց գույնն էլ փոխվում է, ու լանդշաֆտը կարմիր երանգ է ստանում։ Կարմիր լողափի մեծ մասը փակ է զբոսաշրջիկների համար ու գտնվում է խիստ հսկողության տակ։

Իսկ բազմաքանակ այցելուների համար որոշվել է բացել արգելոցի մի փոքր հատվածը։ Այնտեղ հատուկ փայտե կամրջակներ ու դիտահարթակներ են կառուցել։ Այն զբոսաշրջիկների համար, ովքեր ուզում են զարմանալի տեղանքում մի քանի օր մնալ, հասանելի են հարմարավետ մի քանի գիշերակացները։

Կարմիր լողափը իրենից եզակի էկոհամակարգ է ներկայացնում։ Այս զարմանալի վայրերում 236 տեսակի թչուն է բնակվում։ Դրանց թվում են եզակի ճապոնական կռունկները, ինչպես նաև թռչունների 30 տեսակներ, որոնք գտնվում են պետության հովանավորության տակ։

Զբոսաշրջիկների մեծ մասը Կարմիր լողափ է այցելում սեպտեմբերին։ Հանգստացողների շրջանում պահանջարկ են վայելում ոչ միայն փայտե կամրջակներով զբոսանքները, այլ նաև օդային զբոսանքները։ Անսովոր էքսկուրսիաների սիահարներին խորհուրդ է տվում անպայման տեղանքը թռչնի բարձրությունից դիտել ու գնահատել դրա մասշտաբները։

баннерная рекламная сеть

սյուրռեալիստական բնապատկերներ
1
2020-01-14, 22:00
0
117

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх