Շաբաթվա աստղագուշակ 27.04 - 03.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 6389 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Չի կարելի ասել, որ այս հատվածում ստանձնած բոլոր գործերը ձեզ հետաքրքիր են լինելու: Բայց դուք ամեն ինչին լուրջ կվերաբերվեք, կաշխատեք լավագույն արդյունքների հասնել: Ձեր ջանքերն արդարացված կլինեն, շուտով նոր հնարավորություններ կբացվեն և դուք բաց չեք թողնի դրանք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը քիչ նկատելի կդառնա: Գործերում չեն բացառվում ձգձգումները, և դրան հանգիստ վերաբերվել չի ստացվի: Սակայն չարժե հրաժարվել մտածածից. ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք հաջողության հասնելու շանս կունենաք: Մինչև շաբաթվա վերջ պետք է մտերիմների հետ մի քանի կարևոր հարց քննարկեք: Հենց նրանք կտան ամենաօգտակար խորհուրդները, կհուշեն՝ ինչպես գործել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ, արդյունավետ շաբաթ է: Անգործ մի նստեք, կարող եք բազում հետաքրքիր ու օգտակար զբաղմունքներ գտնել, միաժամանակ սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Ձեր ծանոթների շրջանում կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել փորձով ու արժեքավոր տեղեկատվությամբ: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, ժամանակին հարցեր տալն է: Այս շաբաթ ձեզ պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Շատերը ձեր աջակցության կարիքը կունենան: Չի բացառվում՝ ամենամտերիմներն օգնության կարիք ունենան, որը ցուցաբերելու համար պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Լավ է չշտապեք կարևոր հարցերի քննարկման հարցում: Որոշում ընդունելն ավելի հեշտ կլինի, եթե սպասեք զրույցի համար հարմար պահին ու մտածեք, թե ինչ և ինչպես եք ասելու: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Ձեզ բավական անհանգիստ շաբաթ է սպասվում, բայց այն վատը կամ բարդ անվանել չի կարելի: Ձեր խնդիրն է ստեղծված պայմաններից առավելագույն օգուտ քաղելը: Դա այնքան էլ դժվար չի լինի, որքան առաջին հայացքից կթվա: Եթե շաբաթվա առաջին կեսը շուրջը տեղի ունեցողին հետևելու ու եզրակացություններ անելու ժամանակն է, ապա երկրորդին պետք է վճռական գործեք: Նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական դաշտում, պետք է նախաձեռնող լինեք ձեր շանսը չկորցնելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց դուք կփորձեք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, անել ամեն հնարավորը ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը պահպանելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համբերությամբ զինվեք ու աշխատեք լավատեսություն պահպանել: Այս շաբաթ դուք հազիվ թե կարողանաք անել ամենն, ինչ մտածել եք: Անսպասելի իրադարձությունները կխառնեն ձեր ծրագրերը: Բայց ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարող է թվալ: Լավատեսություն պահպանեք ու մի հուսահատվեք, փնտրեք ձեր ու ձեր մտերիմների համար ինչ-որ օգտակար բան անելու հնարավորությունը: Շատ Խեցգետիններ կսովորեն այն, ինչ պետք կգա ապագայում: Կարող եք քիչ-քիչ փոխել սովորույթները, վնասակարներից անցնել օգտակարներին. հիմա դա հեշտությամբ կստացվի ձեզ մոտ: Արդյունավետ կլինեն բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաները: Շաբաթվա երկրորդ կեսին բիզնեսի ու աշխատանքի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Որոշ Խեցգետիններ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս շաբաթը հարմար է եթե ոչ համաշխարհային հռչակ ձեռք բերելու, ապա գոնե ձեր շրջանում հայտնի մարդ դառնալու համար: Ձեր արածները ուշադրություն կգրավեն, կշարժեն մարդկանց հետաքրքրությունը: Բացի այդ, ձեր հաջողությունների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր մնալ չի կարողանա: Մեծ հաղթանակները չեն կարող չուրախացնել, բայց ընթացիկ գործերի մասին էլ մի մոռացեք: Հազիվ թե ինչ-որ մեկն իր վրա վերցնի ձեր առօրյա հոգսերը կամ լուծի հենց ձեզ համար կարևոր հարցերը: Այնպես որ՝ գործերն այնպես ծրագրեք, որպեսզի ամեն ինչի համար ժամանակ մնա: Մտերիմների հետ շփումները շատ Առյուծների կուրախացնեն: Այս շաբաթը նշանի ներկայացուցիչներին հին թյուրիմացությունները պարզելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու հնարավորություն կտա: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կստացվի: Ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու աշխատել, բարդ որոշումներ ընդունել, ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը: Ջանքերը զուր չեն լինի, դուք սպասվածից շատ բանի կհասնեք: Գործերում հաջողությունը կայցելի նրանց, ովքեր պատրաստ են ուրիշներից սովորել: Դա հեշտ չի լինի. երբեմն կարևոր ինֆորմացիան ստիպված եք լինելու մաս-մաս հավաքել: Բայց դուք ուշադիր, համբերատար կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի ու լուրջ կմոտենաք այն ամենին, ինչով կզբաղվեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Ձեզ դուր չեն գա կատակներն ու նկատողությունները, երբեմն մարդիկ կարծես հատուկ պրովոկացիայի կենթարկեն ձեզ ու կհանեն հավասարակշռությունից: Մի տրվեք այդ պրովոկացիաներին ու կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ շաբաթ է: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ, այնքան շատ բանի կարող եք հասնել: Չի կարելի ասել, որ ձեզ անհրաժեշտ է ինչ-որ մեկի օգնությունը, բայց եթե այն հին համախոհները կամ պարզապես հաճելի մարդիկ են առաջարկում, հրաժարվել չարժե: Չի բացառվում՝ համագործակցությունից ու համատեղ աշխատանքից ընկերություն կամ սիրային պատմություն սկսվի: Գումարին, ունեցվածքին, բյուջեի պլանավորմանը վերաբերող ամեն ինչում զգույշ ու ուշադիր եղեք: Այստեղ թեթևամտությունը կարող է թանկ արժենալ բառի բուն իմաստով: Ավելորդ ծախսեր հիմա ձեզ պետք չեն: Ամենակարևոր զրույցներն արժե ծրագրել շաբաթվա երկրորդ կեսի համար: Հենց այդ հատվածում հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դժվար կլինի հանգստություն պահպանելն ու բարեհամբույր լինելը, հատկապես՝ շաբաթվա առաջին կեսին: Այդ հատվածում բարկանալու առիթներ շատ կլինեն: Մարդիկ, որոնց սովոր եք խելամիտ ու հուսալի համարել, իրենց տարօրինակ կպահեն, հիմար սխալներ կանեն, հաճախ ստիպված եք լինելու ուղղել դրանք՝ դրա համար զոհելով սեփական գործերը: Աշխատեք չնյարդայնանալ. լավ չի լինի, եթե հարաբերությունները փչանան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հուզական դաշտը կկայունանա: Շաբաթվա երկրորդ կեսին կհաջողվի վերադառնալ հին գաղափարներին, որոնք հիմա կարող եք կյանքի կոչել: Այդ հատվածում աշխատանքն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սովորաբար, բայց դա հանգստից հրաժարվելու պատճառ չպետք է դառնա: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածը դուր կգա նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր պատրաստ են փորձարկումներ անել, նոր բան փորձել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել: Շատ Աղեղնավորների կայցելի ոգեշնչվածությունը, նրանք հաճույքով կզբաղվեն ստեղծագործ գործունեությամբ կամ կսկսեն նոր բան սովորել: Չի բացառվում՝ ծանոթանաք մարդկանց հետ, որոնց գաղափարները կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը քիչ նկատելի կլինի: Շաբաթվա երկրորդ կեսին չեն բացառվում ձգձգումները գործերում: Հնարավոր են ընտանեկան թյուրիմացություններ, տարաձայնություններ մտերիմների հետ: Համբերատար եղեք. կարող եք ամենատարբեր իրավիճակներից ելք գտնել, խուսափել կոնֆլիկտներից: Կարևորը գլուխը չկորցնելն է: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին չեն բացառվում լարված պահերը: Օրինակ՝ շատ Այծեղջյուրների այդ հատվածում դժվար կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Դա վերաբերում է նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր նախկինում բոլորի հետ հրաշալի լեզու էին գտնում: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, չարդարացված հույսերն ու անցյալի տհաճ իրավիճակները: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, և դա ձեզ մոտ սովորաբար կստացվի: Բայց եթե ինչ-որ մեկը կոնֆլիկտի ցանկություն շատ ունենա, դուք դրա հետ ոչինչ անել չեք կարողանա: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կանցնի: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց օգնությունը կառաջարկեն: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք վերականգնել նրանց հետ հարաբերությունները: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա առաջին կեսին դժվարությունները չեն բացառվում: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ իմպուլսիվ կգործեք, չեք հասցնի մտորել ձեր արարքների ու խոսքերի շուրջ: Նշանի որոշ ներկայացուցիչներ խոստումներ կտան, որոնք պահելը դժվար կլինի և դրանով կավելացնեն ձեր հոգսերը: Սակայն այդ հատվածում լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե ռիսկի չդիմեք: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այն ապագայի ծրագրերում որոշակիություն կբերի, իսկ շատ Ջրհոսներ կսկսեն իրենց վստահ ու հանգիստ զգալ: Կգա մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու, ընդհանուր ծրագրերի շուրջ պայմանավորվելու ժամանակը: Հաջող կլուծվեն ֆինանսական խնդիրները, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով: Այն վատ չի անցնի, բայց մեծ հաղթանակներն ու գլխապտույտ հաջողությունները քիչ հավանական են: Շատ ժամանակ կխլեն գործերը, որոնք հետաքրքիր ու հեռանկարային չեն թվա: Դուք դրանց լուրջ կմոտենաք, բայց կփորձեք արագ ավարտել սկսածը, և շտապողականության պատճառով չեն բացառվում սխալները: Կարող եք համախոհներ ու օգնականներ գտնել: Ընդհանրապես, հիմա շուրջը շատ կլինեն հետաքրքիր մարդիկ, չնայած՝ նրանց հետ շփումները կարող են վիրտուալ բնույթ կրել: Բայց երկար զրույցները, կարծիքներով փոխանակվելը, աջակցության խոսքերը կարող են երկարատև ընկերության կամ այլ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք ժամանակի ընթացքում կարևոր կդառնան ձեզ համար: |
|