ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 18.11 - 24.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2229 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ շաբաթ է: Կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, ստիպված եք լինելու անընդհատ մի բանից մյուսն անցնել, և դա կստիպի հուզվել: Լարված կլինեն աշխատանքային հարաբերությունները, չի բացառվում՝ նոր մրցակիցներ ու թշնամիներ հայտնվեն: Զգոն եղեք նրանց հետ, ովքեր փորձում են շահել ձեր վստահությունը. նման մարդկանցից ոչ մի լավ բան սպասել չարժե:

Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել ու արագ որոշում ընդունել: Ներքին ձայնը ձեզ հուսախաբ չի անի, և նրա հուշումների շնորհիվ լուրջ սխալներ չեք անի նույնիսկ բարդ իրավիճակներում:

Զգուշություն է անհրաժեշտ ֆինանսական գործերում, դուք հակված կլինեք գումարը թեթևամիտ ծախսել՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ, արդյունավետ շաբաթ է, որը հարմար է աշխատանքի ու կարևոր գործերի համար: Դուք լավ կիմանաք, թե ինչի կարելի է հասնել հիմա, իսկ ինչը հասանելի կլինի ավելի ուշ, ճիշտ կդնեք առաջնահերթություններն ու ուժերը զուր չեք վատնի: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Ձեզ կհաջողվի ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նորերը ձեռք բերել: Չի բացառվում՝ գործընկերները ժամանակի հետ իսկական ընկերներ դառնան:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Տարաձայնությունների ու վեճերի լուրջ պատճառներ չեն լինի, մտերիմների հետ շփումները ուրախություն կբերեն: Շաբաթը հարմար է ընկերական հանդիպումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Դրանք վառ տպավորություններ կթողնեն ու երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին զգույշ եղեք: Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, չեն բացառվում ձգձգումները գործերում: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու փոխել պլաններն ու հարմարվել նոր պայմաններին, իսկ տրամադրությունը դրանից չի լավանա:

Բարեբախտաբար, ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կաճի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Դուք կարող եք ամրապնդել ձեր դիրքերն ու զինաթափել մրցակիցներին: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք  կամ ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ համագործակցություն առաջարկեն:

Անձնական բնույթի լուրջ խնդիրներ չեն ծագի: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանք էլ ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան, կաջակցեն ձեր նոր նախաձեռնությունները: Հարազատների հետ հարաբերությունները հարթելու, հին տարաձայնությունները կարգավորելու, վիճածներին հաշտեցնելու հնարավորություն կունենաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ չի լինի շաբաթվա սկիզբը: Հեշտությամբ կսխալվեք, որոշում կընդունեք, որի համար ստիպված եք լինելու զղջալ: Դուք հաճախ կընկնեք ուրիշի ազդեցության տակ, կանեք այն, ինչ ուրիշներն են խորհուրդ տվել, ինքներդ չեք մտածի ձեր արարքների հնարավոր հետևանքների մասին: Սակայն ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, աստղերի աջակցությունը կմեծանա, ձեզ ավելի վստահ կզգաք:

Շաբաթվա կեսը հարմար է մտորումների ու պլանավորման համար: Դուք հաճախ կնկատեք այն, ինչ չեն տեսնում ուրիշները, ճիշտ կգնահատեք ձեր հնարավորություններն ու մյուսների մտադրությունները: Կարող եք հաջողությունների հասնել այն գործերում, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, իսկ դա թույլ կտա խուսափել սխալներից:

Շաբաթվա վերջին օրերը առավել հետաքրքիր կանցնեն: Դրանք հաճելի ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ են խոստանում: Չի բացառվում՝ նոր նախասիրություններ ձեռք բերեք, սովորեք այն, ինչ շատ շուտով պետք կգա:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ կլինի շաբաթվա սկիզբը, նրա առաջին օրերին շատ բաների կհասնեք: Ձեզ նույնիսկ շատ բարդ առաջադրանքները չեն վախեցնի, հաճախ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Նշված շրջանը հարմար է և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Աշխատեք ձեռք բերածի վրա կանգ չառնել ու ձեր առաջ բարձր նպատակներ դրեք: Հիմա կարող եք շատ մեծ հաջողությունների հասնել:

Շաբաթվա կեսը հանգիստ կանցնի: Այդ շրջանը կապված է գործնական ակտիվության անկման հետ: Հանգստանալու ու ուժերը վերականգնելու, ինչպես նաև պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Շաբաթվա վերջին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի, եթե չվախենաք նախաձեռնող լինելուց:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է: Դուք շատ բանի կհասնեք, եթե արագ գործեք: Հավանական են կարևոր բացահայտումներ, որոշ Կույսեր մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն կստանան, և դա նրանց կօգնի հաջողության հասնել:

Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ում փորձը կարող է օգտակար լինել ձեզ համար: Դատարկ զրույցներից խուսափեք:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի լարված ու բարդ կլինի: Պետք է ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունեք, ձեզ վրա վերցնեք մյուսների համար պատասխանատվությունը: Դա հեշտ չի լինելու: Բացի այդ, չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Չպլանավորված ծախսերի պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ շաբաթ է: Կարևոր կլինի չշտապելը: Հիմա շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի, բայց դա չի նշանակում, որ հաջողության հասնելու ձեր շանսերը մոտ են զրոյին: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե տրորված ճանապարհով չգնաք: Փորձարկումներ արեք, ստեղծագործեք: Հիմա ձեր մտքում այնպիսի բաներ կծնվեն, որոնց մասին մյուսները չէին էլ մտածել:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Բոլոր Կշեռքները կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը, հարթել հարաբերությունները գործընկերների հետ: Դուք կհասկանաք՝ ով է իրականում ձեր համախոհը, ում վրա կարելի է հույս դնել: Դրանից հետո շատ բան կհեշտանա:

Անկայուն, երբեմն շատ լարված կլինեն անձնական հարաբերությունները: Մարդիկ, ովքեր նախկինում հասկանում էին ձեզ, հիմա շատ բան սխալ կընկալեն: Ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ համբերատարություն ու ինքնատիրապետում է անհրաժեշտ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ շատ բան ուզածի նման չի դասավորվի, լարված պահերից խուսափել էլ չի ստացվի: Ավելի հեշտ կլինի այն Կարիճների համար, ովքեր արդեն կենսափորձ ունեն ու դժվարությունները հաղթահարելու սովորույթ են ձեռք բերել: Իսկ ահա նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար, ովքեր դեռ լուրջ խնդիրների չեն բախվել, շաբաթը փորձությունների շղթայի կվերածվի:

Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Ինչքան շուտ համախոհներ գտնեք, այնքան ավելի ինքնավստահ ու հանգիստ կլինեք և այնքան ավելի արագ կգտնեք բոլոր խնդիրների լուծման բանալին:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Նկատի ունեցեք, որ լավ տպավորություն թողնելու համար հաճախ պետք է ջանքեր գործադրեք: Ձեր բնատուր հմայքը կարող է բավարար չլինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հաջող կսկսվի: Արագ գործեք. շատ բաների հասնելու շանս ունեք: Նոր հնարավորություններ կբացվեն, որոշ Աղեղնավորներ կկարողանան հասնել նրան, ինչի մասին վաղուց էին երազում: Չի բացառվում՝ բարձրանաք մասնագիտական սանդուղքով կամ ծանոթանաք մարդկանց հետ, որոնք մոտ ժամանակներս ձեզ գրավիչ գործնական առաջարկներ կանեն: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

Այլ բնույթ կկրի շաբաթվա երկրորդ կեսը: Դա բարդ ժամանակ է լինելու, երբ շատ բան պլանի համաձայն չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու հարմարվել անբարենպաստ պայմաններին, անել այն, ինչ չեք ուզում: Երբեմն չափազանց վստահող կլինեք կամ ցանկալին իրականության տեղ կընդունեք, ինչով կբարդացնեք ձեր կյանքը: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ մարդիկ են ձեզ շրջապատում: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր աջակցում են ձեզ, օգնում են կյանքի կոչել մտածածն ու տարված չեն քննադատելով: Հիմա սովորականից շատ հակված կլինեք ընկնել ուրիշի ազդեցության տակ, կհավատաք ուրիշների կարծիքին, կհիասթափվեք սեփական պլաններից, եթե դրանք ինչ-որ մեկի սրտով չլինեն:

Աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի: Հաճախ դա կապված կլինի նրա հետ, որ ստիպված եք լինելու կատարել ուրիշների պարտականությունները կամ ուղղել նրանց սխալները: Դա կնյարդայնացնի, կխանգարի կենտրոնանալ սեփական գործերի վրա: Բացի այդ, սովորականից արագ կհոգնեք:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, կարող եք ոչ մեծ ուղևորության մեկնել: Նոր տպավորությունները կոգեշնչեն, տրամադրությունն էլ կլավանա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ ու բարենպաստ շաբաթ է: Այն խոշոր իրադարձություններով ու կարևոր հաղթանակներով չի նշանավորվի, բայց լավ ժամանակ կանցկացնեք: Եկել է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու ժամանակը, կհասկանաք, թե որտեղ եք ճիշտ եղել, իսկ որտեղ եք սխալվել: Հիմա դուք անկողմնակալ կլինեք, կաշխատեք իրերին օբյեկտիվ նայել ու ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ:

Շաբաթը կարող եք օգտագործել ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, ինչպես նաև հետազոտական աշխատանք անելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչ չեն տեսել ուրիշները, իսկ որ ամենակարևորն է՝ ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք, պատրանքներ չեք կառուցի:

Անձնական հարաբերությունները կսառչեն, բայց դրանցում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Նույնիսկ ամենամտերիմների հետ չեք ուզենաք կիսվել նրանով, ինչ կա ձեր հոգում: Հոգ տարեք, որ դա կասկածներ չառաջացնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ ու հագեցած շաբաթ է: Ամենայն հավանականությամբ, կուզենաք լրիվ նոր բանով զբաղվել: Դրա համար հիմա ամենահարմար շրջանն է: Կկարողանաք կյանքի կոչել հին գաղափարներն ու ոչ վաղ անցյալի ծրագրերը: Ամենակարևորն այն է, որ լսեք ներքին ձայնի հուշումներին: Դրանք ավելի ճիշտ կլինեն, քան կողքից խորհուրդները:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից ճարպկորեն կօգտվեք: Շատ Ձկներ կկարողանան մասնագիտական հաջողությունների հասնել՝ պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելով: Ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելու ունակության շնորհիվ կարող եք առաջ անցնել մրցակիցներից:

Միակ բանը, որի պակասը հիմա կունենաք, կարգապահությունն է: Դուք հակված կլինեք հետաձգել տհաճ գործերը, ինչն ավելի ուշ խնդիրների կհանգեցնի: Որոշ Ձկներ կտրվեն պահի ցանկություններին: Ավելի ուշ նրանք կզղջան, որ ավելի լուրջ չեն եղել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2229 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5