ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 14.10 - 20.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2689 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը լարված ու բարդ կլինի: Այդ հատվածում նույնիսկ ամենահասարակ գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից, ստիպված եք լինելու ռիսկի դիմել: Նման պահերին չեք ուզենա կարևոր որոշումներ ընդունել, զբաղվել լուրջ գործերով, բայց դրանք հետաձգել հազիվ թե ստացվի: Հավանական են անհաջող զուգադիպություններ, ցավալի թյուրիմացություններ, պատահարներ, որոնք կխառնեն ձեր պլանները:

Պետք է միայն մի քանի օր դիմանաք, հետո ամեն ինչ կհարթվի, դրական միտումների ազդեցությունն էլ առավել նկատելի կդառնա: Շաբաթվա առաջին կեսին ստացած փորձը օգտակար կլինի արդեն երկրորդին, չնայած որ հետո էլ այն դեռ շատ է պետք գալու: Հնարավորություն կունենաք ամրապնդել անձնական հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Երբեմն դժվար է լինելու, բայց դուք չեք հուսահատվի: Այս շաբաթ լավատեսությունն ու համառությունը ձեր առավելությունները կդառնան: Հենց դրանց շնորհիվ կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք մեռյալ կետից շարժել այն գործերն ու նախագծերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Բացի այդ, հնարամիտ կլինեք, հաճախ ոչ ստանդարտ որոշումներ կընդունեք: Այդ ամենը թույլ կտա մրցակիցներին թողնել հետևում:

Կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Մտերիմները հիմա ձեր հոգատարության ու աջակցության կարիքը կունենան. աշխատեք ավելի շատ ժամանակ տրամադրել ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներին: Կարող եք նվերներ գնել ընկերների ու ընտանիքի անդամների համար, հաճելի անակնկալներ պատրաստել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Այս շաբաթ պետք է սովորականից շատ աշխատեք: Նույնիսկ հեշտ ու հասարակ գործերը անսպասելի մեծ ջանքեր կպահանջեն: Բացի այդ, ստիպված եք լինելու գործ ունենալ ուժեղ մրցակիցների հետ: Ամեն անգամ չի հաջողվի հաղթել նրանց: Ավելի հաճախ իրավիճակներ կստեղծվեն, որոնցում վերջին ուժերով պետք է պաշտպանեք ձեր հետաքրքրությունները:

Լավ նորությունն այն է, որ չեք հանձնվի: Ավելին, այս շաբաթվա բոլոր փորձությունները ձեզ ավելի ուժեղ ու համառ կդարձնեն: Հաջողության հասնելու շանսերը օր օրի կմեծանան: Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ բանակցություններ, շահավետ գործարքներ ու դրամական մուտքեր է խոստանում:

Անձնական հարաբերությունները երբեմն լարված կդասավորվեն: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալը: Կարևոր է չլռել խնդիրների մասին, այլ փորձել հնարավորինս արագ քննարկել ու լուծում տալ դրանց:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ հակասական շաբաթ է: Այն կարող է չափազանց հոգնեցուցիչ թվալ, բայց ոչ այն պատճառով, որ գործեր շատ են լինելու: Գաղտնիքն այլ է. հուզական դաշտը շատ անկայուն կլինի, անընդհատ ինչ-որ բանի համար կտագնապեք ու կանհանգստանաք, իսկ դա ուժասպառ կանի: Բացի այդ, ինչ-որ մեկից աջակցություն ստանալու փորձերը հաճախ անհաջողությամբ կավարտվեն: Հին համախոհները, լավ ընկերները հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով ու պարզապես չեն կարողանա ուշադրություն դարձնել ձեզ:

Հաճախ ստիպված եք լինելու ջանքեր գործադրել սկսածն ավարտին հասցնելու համար: Դուք մեկ կգերագնահատեք ձեր հնարավորությունները, մեկ կսկսեք կասկածել, որ ունակ եք ինչ-որ բանի: Շատ բան ավելի կհեշտանա, երբ ձեզ մոտ վերադառնա նորմալ ինքնագնահատականը:

Աշխատեք ռիսկի չդիմել ու խուսափել սթրեսային իրավիճակներից: Եթե առօրյա հոգսերն ինչ-որ մեկի հետ կիսելու հնարավորություն ունեք, հենց այդպես էլ վարվեք:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբն աշխատեք արդյունավետ օգտագործել: Դա այն շրջանն է, երբ կարելի է կարևոր քայլեր անել հաջողության ուղղությամբ, որոշումներ ընդունել, որոնց համար հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալություն կհայտնեք: Հավանական են դրամական մուտքեր: Դուք կգտնեք ստացված գումարը շահավետ օգտագործելու ձևը, եթե չշտապեք ոչ անհրաժեշտ գնումների հարցում:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Դուք ստիպված եք լինելու հաջողության հասնելու համար ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել: Բացի այդ, հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, հուզական դաշտը կլարվի, և նույնիսկ աննշան խնդիրները կհանեն հավասարակշռությունից:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ հանգստի կարիք կունենաք: Պլաններ կառուցել նկատի առեք դա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վատ շաբաթ չէ: Միակ բանը, որը կարող է ձեզ անհանգստացնել, շրջապատողների հետ հարաբերություններն են: Չափազանց հաճախ ինչ-որ մեկը կխառնվի ձեր գործերին, անտեղի խորհուրդներ կտա, կասկածի տակ կդնի ձեր հեղինակությունը: Ստիպված եք լինելու պաշտպանել ձեր դիրքերը, իսկ դա մեծ ուժեր կխլի: Դուք կփորձեք խաղաղասեր լինել ու խուսափել կոնֆլիկտներից, բայց երբեմն պետք է ավելի կոշտ դիրք գրավեք:

Հավանական է հաջողություն աշխատանքի մեջ: Դրան ավելի հեշտ կհասնեք այնտեղ, որտեղ իսկապես հետաքրքրված եք արդյունքով, այլ ոչ թե պարզապես կատարում եք ինչ-որ մեկի հանձնարարությունները: Աշխատանքային պրոցեսը կազմակերպելու, պլանավորման հետաքրքիր գաղափարներ կունենաք: Որոշ Կույսեր կհասկանան, որ պատրաստ են ղեկավար դիրք գրավել և կգտնեն դրա մասին հայտնելու ձևը:

Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը՝ հոգնածություն չեք զգա: Սակայն արժե հոգ տանել ձեր մասին, քանի որ նույնիսկ ձեր ուժերն անսահմանափակ չեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ ու բարենպաստ շաբաթ է: Դուք հետևողական կգործեք, կաշխատեք հետևել ավելի վաղ կազմած պլանին, այլ ոչ թե մի գործից մյուսին անցնել: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր դիրքերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Դրա հետ միասին, շրջապատողների վրա ավելի շատ հույս չեք դնի, քան ձեզ վրա, և դա թույլ կտա խուսափել տհաճ իրավիճակներից:

Ուրախ իրադարձություններ, հաճելի անակնկալներ հավանական են շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հրաշալի գաղափարներ կունենաք, ստեղծագործ մոտեցումն էլ թույլ կտա հաջողության հասնել աշխատանքի մեջ: Ֆինանսներին վերաբերող հարցերում կարգապահ եղեք: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները: Հիշեք, որ ցանկալի չէ պարտքով գումար վերցնել, ապառիկով գնումներ անել: Գումարը վերադարձնելն ավելի բարդ կլինի, քան ակնկալում էիք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողության հասնելու համար մեծ ջանքեր կգործադրեք: Շաբաթվա սկզբին կարող է թվալ, որ ձեզ համար անհնարին ոչինչ չկա, և դա ճշմարտությունից հեռու չի լինի: Բայց երկարաժամկետ նախագծեր պետք չէ ստանձնել նույնիսկ այդ հատվածում: Բանն այն է, որ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Վտանգ կա, որ սկսածն ավարտին հասցնելն ավելի բարդ լինի, քան ձեզ է թվում:

Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Համախոհները մրցակիցներ կդառնան, երբեմն կթվա, թե գործընկերները սպասում են՝ երբ եք սխալվելու՝ դրանից օգտվելու համար: Սակայն հատուկ ուշադիր պետք է լինեք նրանց հանդեպ, ում վատ եք ճանաչում: Ինչքան շատ այդ մարդիկ փորձեն հետաքրքրել ձեզ, այնքան կարևոր կլինի նրանց հետաքրքրություններով չշարժվելը:

Աշխատեք չհոգնել: Հիմա շատ կարևոր կլինի ճիշտ ժամանակին դադար վերցնելու, հանգստանալու կարողությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ լավ կդասավորվի, անհանգստության լուրջ պատճառներ էլ չկան: Շաբաթվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած չի լինի, այն ավելի հարմար է մտորելու, քան գործելու համար: Իրադարձությունները մի շտապեցրեք, ինքներդ էլ մի շտապեք ու մի ստիպեք ուրիշներին ոտքի վրա որոշումներ ընդունել: Հիմա շատ օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելն ու դրանցից եզրակացություններ անելը, վերջին շաբաթներին ստացած տեղեկատվությունը վերլուծելն ու ստուգելը՝ արդյոք չեք սխալվել ձեր դատողություններում:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հագեցած կլինի: Նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Նորը սովորելու ու ավելի վաղ ստացած գիտելիքները կիրառելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում անսովոր հաճելի հանդիպումները, նոր ծանոթությունները, որոնք կազդեն ձեր կյանքի վրա: Երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի, որ ձեր կյանքն արմատապես դեպի լավը փոխվի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը կարող է բարդ լինել: Սակայն հուսահատվել պետք չէ: Մի քանի օր սպասեք, հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի: Աշխատանքի մեջ զգույշ եղեք, հենց այստեղ շտապողական որոշումներն ու եզրակացությունները լի կլինեն լուրջ խնդիրներով: Գործնական հարաբերությունները լարված կդասավորվեն: Դա ձեր մեղքը չէ. ստիպված եք լինելու շփվել նրանց հետ, ովքեր ունակ չեն լինի գնահատել ձեր լավագույն հատկանիշները:

Շաբաթվա երկրորդ կեսը նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնի: Դրական փոփոխություններն առավել հավանական են անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա այն անսխալ կհուշի, թե ինչ արժե անել կամ ասել: Մասնագիտական հաջողությունների հասնելը կհեշտանա: Պետք կգան վերջին շրջանում ստացած գիտելիքներն ու փորձը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի, և ոչ միայն ձեզ համար: Շրջանը բարենպաստ կլինի նաև ձեր մտերիմների համար, որոնց մասին հոգ եք տանում: Գործնական ակտիվությունը բարձր է: Կհասցնեք շատ օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Դրա հետ միասին, դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Հակառակը, երբեմն ավելի մեծ ոգևորությամբ կստանձնեք ամենաբարդ խնդիրները, մյուսները ձեզ ավելի քիչ հետաքրքիր կթվան:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հազիվ թե ուրախացնի հեշտ հաջողություններով, բայց կարևոր գործում հաջողության հասնելու շանս կընձեռի: Պետք է զգույշ լինեք. թշնամիները հնարամիտ կդառնան, չեն կորցնի ձեզ վնասելու հնարավորությունը: Հետևեք ձեր հեղինակությանը, աշխատեք բամբասանքների առիթ չտալ: Հիշեք, որ հիմա շրջապատողներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում ձեր սխալներին, այլ ոչ թե հաջողություններին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ շաբաթ է: Դուք հեշտ հաջողություններ ու արագ հաղթանակներ կուզենաք, բայց երկուսի վրա հույս դնել էլ չարժե: Փոխարենը շատ հավանական է, որ ստիպված լինեք շատ աշխատել, զբաղվել այն գործերով, որոնք այնքան էլ չեն հետաքրքրում ձեզ: Հավանական են չպլանավորված հանդիպումներ, լարված բանակցություններ, որոնց ընթացքում պետք է պաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Երբեմն կարող եք հույս դնել փորձված համախոհների վրա, բայց հաճախ ինքներդ էլ կհասկանաք, որ լրջորեն պետք է հենվեք միայն ձեզ վրա:

Բայց շաբաթն առավելություններ էլ կունենա: Դրանցից մեկը անձնական կյանքում դրական փոփոխությունների հնարավորությունն է: Դուք լավ կհասկանաք և՛ ձեզ, և՛ մյուսներին, իսկ դա կհեշտացնի մտերիմների ու նոր ծանոթների հետ շփումները: Չի բացառվում՝ ձեզ հաջողվի պարզել ոչ միանշանակ իրավիճակները, որից հետո շատ խնդիրներ ու տարաձայնություններ վերջնական կմնան անցյալում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2689 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2