ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 11.11 - 17.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2144 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին արժե զգույշ լինել: Իրավիճակն այդ հատվածում բարենպաստ չի լինի, դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր ակնկալում տեսնել: Այնպես որ՝ հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակի վրա հույս մի դրեք: Դուք ձեր ուզածին հասնելու համար պետք է համառություն ցուցաբերեք:

Հաճախ այն գործերը, որոնցով ստիպված եք զբաղվել, հոգնեցուցիչ ու ձանձրալի կթվան: Դուք գիտեք, որ դրանք կիսատ թողնել չի կարելի, բայց երբեմն անուշադիր կլինեք ու սխալներ կանեք: Հաջողությունը կայցելի միայն այն դեպքում, եթե իսկապես տարվեք նրանով, ինչ անում եք:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող ու հանգիստ կանցնի: Այդ հատվածում կարող եք մի քիչ հանգստանալ, ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Չի բացառվում՝ ձեզ ուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:

Հիմա հեշտությամբ կկորցնեք ձեր գլուխը, կտարվեք մեկով, ով ձեզ բացարձակ հարմար չէ: Աշխատեք խելամիտ լինել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կուրախացնեն նոր հնարավորությունները, որոնք այս շաբաթ շատ կլինեն: Կարող եք մեծ հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, նույնիսկ նրանցից, որոնց մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Դիտողունակությունը, մանրուքներին ուշադրությունը կօգնեն խուսափել սխալներից ու ճիշտ եզրակացություններ անել, իսկ հարուստ կենսափորձը օգնության կհասնի ոչ միանշանակ իրավիճակներում:

Շաբաթվա առաջին կեսին գործերը շատ ժամանակ կխլեն, մնացած ամեն ինչ կանցնի երկրորդ պլան: Ավելի ուշ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Հնարավոր են ծանոթություններ, որոնք կյանքում շրջադարձային կլինեն կամ այլ կարևոր իրադարձություններ տեղի կունենան:

Ամեն ինչ նույնքան փայլուն չի լինի ֆինանսական ոլորտում: Շաբաթվա երկրորդ կեսին գումարի պակաս կզգաք, ստիպված եք լինելու սահմանափակել ծախսերը: Բայց դա միայն ժամանակավոր երևույթ է, և շուտով ամեն ինչ կհարթվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առանց պայքարի, դիմակայությունների ու այլ լարված պահերի շաբաթը չի անցնի: Սակայն բողոքելու ցանկություն չեք ունենա. տեղի ունեցող իրադարձությունները անհանգստացնելու փոխարեն կոգևորեն ձեզ: Ինչքան լուրջ լինեն խնդիրները, որոնք կլուծեք, այնքան արագ համախոհներ ու օգնականներ կգտնեք և այնքան արդյունավետ կլինի գործընկերների հետ համագործակցությունը:

Մինչև շաբաթվա կեսը ձեզ լավագույն կողմերով դրսևորելու հնարավորություն կունենաք: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է նոր երկրպագուներ ձեռք բերեք, չեն բացառվում սիրային տարվածությունները:

Շաբաթվա վերջը գործերում մեծ առաջընթաց է խոստանում: Դրան հասնել կհաջողվի ձեր համառության շնորհիվ, պետք կգա նաև մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Այդ հատվածում ցանկալի է մասնակցել ուրախ միջոցառումների, ավելի շատ շփվել մարդկանց հետ: Օգտակար կլինեն նոր ծանոթությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ հաջողություններ ու հաղթանակներ մի ակնկալեք. այս շաբաթ դրանք քիչ հավանական են: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Բայց ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կսկսեն կասկածել, որ նպատակին տանող ճիշտ ճամփա են ընտրել: Բայց տագնապել պետք չէ, դուք ամեն ինչ ճիշտ եք անում:

Կապերին ընտրողաբար մոտեցեք, գործնական շփումներում զգույշ եղեք: Հնարավոր է խախտվեն ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները, իսկ վերջերս սկսած արդյունավետ համագործակցությունը կավարտվի ձեզանից անկախ պատճառներով:

Բայց դուք չպետք է վշտանաք, քանի որ այս շրջանի բոլոր տհաճությունները ժամանակավոր բնույթ են կրում: Շաբաթվա երկրորդ կեսին կսկսվեն նշանակալի դրական փոփոխությունները:

Առաջինը կփոխվի հուզական դաշտը, դուք կզգաք, որ պատրաստ եք հերոսությունների ու չեք ուզում հետաձգել դրանք: Ձեզ ամենևին չի վախեցնի ավանդույթները խախտելու, ինչ-որ նոր բանով զբաղվելու հեռանկարը:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբն այնքան հեշտ չի լինի, որքան կուզենայիք: Սովորականից հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, երբեմն չեք իմանա՝ ինչ նախաձեռնել: Ամեն ինչ կհարթվի, եթե վստահեք ձեր ինտուիցիային ու անեք այնպես, ինչպես նա է հուշում:
Հնարավոր են դժվարություններ գործնական հարաբերություններում, հատկապես երբ գործ ունենաք հեռվից եկած մարդկանց հետ:

Փոքրիկ տարաձայնությունները կկուտակվեն՝ իրավիճակն ավելի լարված դարձնելով: Այնպես որ, երբ կոնֆլիկտային իրավիճակ ծագի, երկխոսությունը կառուցողական հունով տանելը շատ դժվար կլինի: Դուք կփորձեք զսպել հույզերը, իսկ դա թույլ կտա գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանել ու շարունակել համագործակցությունը, երբ հավասարակշռությունը վերականգնվի:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող ու արդյունավետ կանցնի, թույլ կտա հասնել ավելի վաղ դրված նպատակներին ու անցնել նոր պլանների իրագործմանը: Բարենպաստ շրջան է նաև շփումների համար: Բավական է ձեզ բնական պահեք ու համընդհանուր համակրանք կշահեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին տհաճ իրադարձություններ կլինեն: Աշխատեք հանգստություն պահպանել: Փոքրիկ թյուրիմացություններ, լարված պահեր կծագեն: Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, ամեն անգամ չի հաջողվի զսպել բարկությունը: Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ շրջանը չէ: Դուք դժվարությամբ մոտեցում կգտնեք նոր ծանոթներին, իսկ հներին անկախ ձեզանից կվիրավորեք սուր արտահայտություններով:

Խնդիրներ կարող են ծագել ուսման մեջ, դժվարությամբ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, չպլանավորված ծախսեր:

Շաբաթվա երկրորդ կեսին էներգիայի ներհոսք կզգաք, կոգեշնչվեք: Հետաքրքրություն կառաջանա շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ, կձգտեք հեռու չմնալ տեղի ունեցող իրադարձություններից, այլ մասնակցել դրանց:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա առաջին կեսը հաջող, հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Դուք նոր գաղափարների պակաս չեք ունենա, ընդ որում՝ դրանք բոլորը հեռանկարային ու լավը կլինեն, շրջապատողներն էլ պատրաստ կլինեն խոստովանել դա: Համախոհներ ու օգնականներ կհայտնվեն, հեշտությամբ համակրանք ու նոր ընկերներ ձեռք կբերեք:

Կարող եք անսովոր ու ինքնատիպ արարքներ գործել, դրսևորել բնավորության այնպիսի գծեր, որոնց մասին շրջապատողները նախկինում չէին էլ կռահում:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Վերջերս ձեռք բերած հաջողությունները ձեզ վրա թուլացնող ազդեցություն կթողնեն, ձեզ համար դժվար կլինի ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը:

Պետք է ավելի զգույշ լինել, խուսափել թակարդներից, ցանկալին իրականության տեղ չընդունել: Հատկապես ուշադիր է պետք լինել ֆինանսական հարցերը լուծելիս, քանի որ վտանգ կա՝ մեքենայությունների զոհ դառնաք, իզուր մեծ գումար ծախսեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին ստիպված եք լինելու խնդիրների լուծման նոր եղանակներ փնտրել, ինչպես նաև մոտեցում գտնել բարդ բնավորությամբ մարդկանց: Սակայն այդ ամենը ձեզ մոտ հետաքրքրություն կառաջացնի, իսկ խոչընդոտները չեն ստիպի նահանջել:

Դժվարություններ կարող են ծագել նրանց մոտ, ովքեր ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում: Սպասված շահույթը ստանալու համար պետք է մեծ ուժեր ներդնեք:

Շաբաթվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի, նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ավելի վստահ կզգան: Ծագող բոլոր խնդիրները արագ կլուծվեն ու բարդություններ չեն առաջացնի: Բարենպաստ շրջան է և՛ մասնագիտական, և՛ անձնական տեսանկյուններից: Դուք կսկսեք հաճույք ստանալ մտերիմների հետ շփումներից, նրանք նույնպես գոհ կմնան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հետաքրքիր շաբաթ է սպասվում: Այն ձեր առաջ տարաբնույթ խնդիրներ կդնի: Դրանք լուծելու համար ստիպված պետք է լինեք հնարամիտ լինել, իսկ երբեմն ձեզ պահել այնպես, ինչպես սովոր չեք: Շաբաթվա կեսը գաղտնիքների ժամանակ է: Այդ հատվածում չարժե անկեղծանալ շրջապատողների հետ, կիսվել ապրումներով նույնիսկ մտերիմների հետ:

Աշխատավայրում իրավիճակը կլարվի, ամեն անգամ չի հաջողվի խուսափել ղեկավարության ու գործընկերների հետ կոնֆլիկտներից: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, հանգիստ պայմանավորվել բոլորի հետ, բայց երբեմն հույզերն իրենցը կանեն ու կմոռանաք նրբանկատության մասին:

Անձնական հարաբերությունների ոլորտում հնարավոր են թռիչքներ ու անկումներ, երբեմն կկասկածեք ձեր զգացմունքներին, չեք կարողանա հասկանալ՝ ինչ սպասել կողակցից: Շաբաթվա վերջին խանդն ու անհիմն կասկածները կխանգարեն փոխհասկացողությանը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին պետք է հաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները, պայքարեք անբարենպաստ պայմանների դեմ: Շատ առաջադրանքներ պետք է ինքնուրույն լուծեք, քանի որ իրենց օգնությունը խոստացած մարդիկ մի կողմ կքաշվեն, կխորանան սեփական գործերի մեջ:

Սակայն դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, հաջողությունների հասնելն ու հաղթանակներ տոնելն էլ կհեշտանա: Կհարթվեն գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները, հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ աշխատավայրում:

Շատ հաջող կդասավորվի շաբաթվա վերջը: Այս շրջանը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Հրաշալի ժամանակահատված է նրանց համար, որոնց գործը ամենատարբեր մարդկանց հետ շփումներ, հանդիպումներ ու ծանոթություններ է ենթադրում: Դուք առանց դժվարության լավ տպավորություն կթողնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր իրադարձություններ կբերի: Հաճախ կթվա, թե դրանք կապված չեն մեկը մյուսի հետ: Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, անընդհատ ինչ-որ բան կվրիպի աչքից: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, բայց պետք է պատրաստ լինեք, որ ավելի ուշ համագործակցության պայմանները վերանայվելու են:

Շաբաթվա երկրորդ կեսին առավել կարևոր կդառնա անձնական կյանքը, իսկ մասնագիտական գործունեությունը երկրորդ պլան կանցնի: Ծախսերի կարիք կլինի: Դրանք կապված կլինեն ընտանիքի անդամների աճող պահանջմունքների հետ:

Այս շրջանը հաջող է նոր ծանոթությունների տեսանկյունից: Մարդիկ, որոնց կհանդիպեք, կարևոր դեր կխաղան ձեր կյանքում, այն դեպի լավը կփոխեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ մեծ դժվարությունները հնարավոր են, բայց շաբաթվա ընթացքում կգերակշռեն դրական միտումները:

Դրանք առավել նշանակալի կլինեն մասնագիտական ոլորտում: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու, դիրքերն ամրապնդելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու շանս կունենաք: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, մասնագիտական թեմաներով ցանկացած շփում կառուցողական ու օգտակար կլինի: Լավ կլինի օգնեք շրջապատողներին, մասնակցեք բարեգործական նախագծերի:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է տեղեկատվություն տարածելու ու կրթության հետ կապված աշխատանքի համար: Իսկ ահա երկրորդ կեսին, հակառակը, ինչ-որ օգտակար բան սովորելու ու ուրիշի փորձը յուրացնելու հերթը ձերն է:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ Ձկներ անհավանական արարքների պատրաստ կլինեն: Նշանի ներկայացուցիչներին կղեկավարի գործողությունների ծարավն ու նոր տեղերի որսը: Զարմանալի չի լինի, եթե հենց այս շրջանի իրադարձությունները ձեր կյանքը նոր հունի մեջ դնեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2144 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4