ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 04.11 - 10.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2172 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք պայքարել: Եթե ուզում եք հաջողության հասնել, առանց դրա չի ստացվի: Սովորականից հաճախ աշխատավայրում տարաբնույթ հակասություններ կծագեն: Գործընկերներից մեկը կկասկածի ձեր մասնագիտական որակների, մեկ ուրիշն էլ՝ մարդկային որակների վրա, որի պատճառով իրավիճակը լարված կդառնա, միապաղաղ հարցերի քննարկումն էլ վեճով կավարտվի: Տանը իրավիճակն ավելի հանգիստ կլինի: Կարելի է ասել, որ դա ձեր արժանիքը կլինի, քանի որ մտերիմների հետ ձեզ շատ նրբանկատ կպահեք:

Բազմաթիվ գործեր ուշադրություն կպահանջեն, բայց դրանց մեջ չեն լինի հետաքրքիրները: Հաճախ ինչ-որ բանի վրա կենտրոնանալու, սկսածը կիսատ չթողնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Դրանից առավել լավ գլուխ կհանեն այն Խոյերը, ովքեր ավելի մեծ փորձ ունեն: Նշանի երիտասարդ ու ինքնաբավ ներկայացուցիչները հաճախ սխալներ կանեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի շաբաթ է: Նրա սկզբին հնարավոր են ինչ-ինչ թյուրիմացություններ, տհաճ պատահարներ, իսկ հետո ամեն ինչ լավ կընթանա: Հիմա համարձակ պլաններ կառուցելու և դրանք կյանքի կոչելու ճիշտ ժամանակն է: Հազիվ թե ինչ-որ խոչընդոտ ծագի, որը չկարողանաք հաղթահարել:

Դուք արագ կսովորեք նորը, հաճախ օգտակար փորձ ձեռք կբերեք, հեշտությամբ կկիսվեք ձեր գիտելիքներով: Շաբաթը հարմար է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատ բաների մասին կարող եք զրուցել, իսկ հետո նաև բոլորի համար կարևոր որոշումներ ընդունել: Կարող եք նոր բան սկսել:

Հավանական են դրամական մուտքեր, ձեր ֆինանսական վիճակն ավելի կայուն կդառնա: Շաբաթվա վերջին ձեզ խոշոր գնումներ կարող եք թույլ տալ: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, այն կհուշի՝ ինչ ընտրել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, հենց այդ հատվածն էլ կարելի է օգտագործել կարևոր բաների համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական կյանքում: Դուք պետք է միայն օգտվեք պահից, և ձեր ցանկությունները կիրականանան: Պետք է արագ գործեք, շատ ցավալի կլինի շանսը բաց թողնելը:

Շաբաթվա կեսը հետաքրքիր գաղափարներ կբերի: Սա այն շրջանն է, երբ կյանքին ստեղծագործ մոտեցումը ձեզ հսկայական առավելություն կտա, թույլ կտա դրական փոփոխությունների հասնել, առաջ անցնել մրցակիցներից: Շրջապատողները ձեր հանդեպ հետաքրքրությամբ կլցվեն, չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Շաբաթվա վերջին իրադարձությունների ընթացքը կդանդաղի, ճանապարհին խոչընդոտներ կծագեն, իսկ դուք հանգստի կարիք կունենաք: Լսեք ներքին ձայնին. եկել է ժամանակը, երբ այն ճիշտ հուշումներ կանի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթն իրադարձություններով լի կլինի: Ձեր շուրջն անընդհատ ինչ-որ բան տեղի կունենա, անընդհատ պետք է ջանքեր գործադրեք, որ չշեղվեք գործերից նրա համար, ինչն առաջին հայացքից ավելի հետաքրքիր կթվա: Այստեղ շատ Խեցգետինների օգնության կհասնի կարգապահությունը, ինչպես նաև այն բանի հասկացողությունը, որ կարևոր բաները միշտ չէ, որ հետաքրքիր ու գրավիչ են: Մյուս կողմից էլ՝ ձեր ուժերի սահմաններում կլինի օրն այնպես պլանավորելը, որ ժամանակ մնա նաև զվարճանքների համար: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով ձեզ հետ ժամանակ կանցկացնեն, այնպես որ՝ ուրախ ընկերախումբ գտնելը դժվար չի լինի:

Աշխատանքի մեջ հաջողությունները սկզբում համեստ կլինեն, փոխարենը շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է բեկում գործերում: Լավ գաղափարներ կունենաք՝ կապված աշխատանքային գործընթացի օպտիմալացման հետ: Կարող եք լուծել կադրային հարցերը, նոր համախոհներ փնտրել: Մարդկանց հետ աշխատանքին վերաբերող ամեն բան ձեզ մոտ հրաշալի կստացվի:

Անձնական հարաբերությունները շաբաթվա սկզբին ներդաշնակ կլինեն, ավելի ուշ դրանցում լարվածություն կհայտնվի: Սակայն սուր անկյունները հարթելը ձեր ուժերի սահմաններում կլինի:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը թեթև չի անցնի, բայց անհաջող էլ չի լինի: Պատրաստ եղեք, որ ճանապարհին խոչընդոտներ են հայտնվելու, որ նպատակներին արագ չեք հասնելու: Չի բացառվում՝ ստիպված լինեք ինչ-որ մեկի դեմ պայքարել: Մրցակիցը ուժեղ կլինի, բայց նույնիսկ նրան հաղթելն ավելի հեշտ կլինի, քան սեփական թուլությունների դեմ պայքարելը:

Անսովոր, տարօրինակ իրադարձություններ հաճախ տեղի կունենան: Ձեզ համար հասկանալի չի լինի, թե որն է դրանց իրական պատճառը, փոխարենը ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես գործել: Հետաքրքիր է, որ ձեր օրինակին հետևել փորձող մարդիկ չեն կարողանա նույնքան փայլուն արդյունքների հասնել:

Շաբաթվա վերջին ծագած դժվարություններին աշխատեք փիլիսոփայորեն մոտենալ: Շուտով դրանք կմնան անցյալում: Շատ խնդիրներ կլուծվեն առանց ձեր մասնակցության, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին արժե ինքնուրույն գործել: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, իսկ ընդհանուր պլանները կյանքի կոչելը՝ էլ ավելի: Փոխարենը արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքների, երբ ուրիշներից կախված չլինեք ու ուրիշների վրա հույս չդնեք:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված խնդիրները լուծելու համար: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության գրավիչ առաջարկներ: Չեն բացառվում գործարքները, որոնք նշանակալի եկամուտ կբերեն: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հաճախ կհուշի՝ ինչպես գործել:

Շաբաթվա երկրորդ կեսին աջակցության կարիք կունենաք: Միշտ չէ, որ հասկանալի կլինի, թե ում կարելի է դիմել այդ հարցով: Երբեմն անհրաժեշտ մարդուն առաջին փորձից չեք ընտրի: Բայց մի հուսահատվեք, քանի որ անպայման կգտնվի մեկը, ով կհասկանա ձեզ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս շաբաթվանից ձեր կյանքում կարևոր ու պատասխանատու շրջան է սկսվելու: Բոլոր որոշումներին լուրջ մոտեցեք, քանի որ դրանք կարող են մի քանի տարվա իրադարձությունների ընթացք կանխորոշել: Լավ է ոչ ոքի հետ չխորհրդակցեք ու հույս դնեք միայն ձեզ վրա: Դա ձեզ կազատի ապագայի մասին կասկածներից:

Մի շտապեք, հատկապես եթե խոսք գնա բիզնեսի, աշխատանքի ու գումարի մասին: Հիմա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ունակությունը ձեզ միայն համեստ առավելություն կտա, իսկ ահա յուրաքանչյուր քայլի հետևանքները գնահատելու կարողությունը թույլ կտա խուսափել դժվարություններից, զինաթափ անել մրցակիցներին ու ամրապնդել ձեր դիրքերը:

Անձնական հարաբերություններն այն ոլորտն է, որտեղ հիմա կարևոր կլինեն նրբանկատությունն ու մյուսների զգացմունքները հասկանալու ունակությունը: Ձեզ հետ շատերը կուզենան մոտիկից ծանոթանալ, ավելի շատ ժամանակ անցկացնել: Դուք կկարողանաք այնպես անել, որ բոլորն իրենց լավ զգան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ, բայց այնքան էլ վատ շաբաթ չէ: Նրա ամենաբնութագրական առանձնահատկությունն այն է, որ ցանկացած արդյունքի հասնելու համար պետք է ջանասիրաբար աշխատեք: Դուք ամեն անգամ պատրաստ չեք լինի ջանքեր գործադրել և վտանգ կա, որ դրված բոլոր նպատակներին չեք կարողանա հասնել: Լավ նորությունն այն է, որ ավելի ուշ կկարողանաք լրացնել բաց թողածը:

Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ ու միանշանակ չեն լինի: Երբեմն ձեզ սխալ կհասկանան մարդիկ, ովքեր նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ: Բացատրությունների վրա շատ ժամանակ պետք է ծախսեք, և երբեմն դա ձեզ կստիպի բարկանալ:

Հաճելի անակնկալներ էլ կլինեն: Օրինակ՝ անսպասելի դրամական մուտքերի տեսքով: Նշանի որոշ ներկայացուցիչների անակնկալ նվերներ են սպասվում: Մյուսներն էլ շատ հաջող չպլանավորված գնումներ կանեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթն առանց դժվարությունների չի անցնի, բայց հաճելի պահեր էլ կբերի: Շատ բան կախված կլինի ձեր տրամադրվածությունից: Աշխատեք ուշադրություն դարձնել հնարավորություններին, այլ ոչ թե խոչընդոտներին, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, լրացնել բաց թողածը: Դա հատկապես ակտուալ կլինի գործնական ոլորտի համար: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվել, ամեն րոպեն խելամիտ օգտագործել: Չի բացառվում՝ սպասվածից ավելիին հասնեք, բայց դա ջանքեր կպահանջի:

Դուք շատ արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ուշադիր կհետևեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին և որ ամենակարևորն է՝ չեք սխալվի եզրակացությունների հարցում: Իրավիճակը իրատեսորեն գնահատելու ունակությունը թույլ կտա խուսափել պատրանքներից ու զուր հույսերից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի շփումների տեսանկյունից: Դուք բռնկուն կլինեք, հաճախ կտաքանաք ու սուր կարձագանքեք դատարկ բաներին, կվիրավորվեք անմեղ նկատողություններից: Մտերիմները դրան հասկացողությամբ կմոտենան, կփորձեն աջակցել: Իսկ ահա ձեզ վատ ճանաչող մարդկանց համար անհասկանալի կլինի, թե ինչպես պետք է իրենց պահեն, այնպես որ՝ նրանք կնախընտրեն ձեզանից հեռու մնալ:

Այս հատվածում կարող եք հաջողությունների հասնել ինքնուրույն աշխատանքի մեջ, հատկապես, եթե այն ստեղծագործ մոտեցում, փորձարկումներ, ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Դուք հաճախ փորձարկումներ կանեք, չեք վախենա ուրիշներին հետևելու փոխարեն սեփական ուղիները փնտրել:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Արդյո՞ք գիտեք՝ ում կարելի է վստահել: Արդյո՞ք համոզված եք, որ ճիշտ համախոհներ եք ընտրել: Այդ ամենի մասին արժե մտածել:
Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաճելի անակնկալներով: Չի բացառվում՝ ինչ-որ կարևոր հարցում հաջողակ լինեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ դժվարությունները, խնդիրներն ու ձգձգումները համարյա անխուսափելի են: Լավ նորությունն այն է, որ դրանք ձեզ չեն խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքների: Ավելին՝ ինչքան շատ խոչընդոտներ առաջանան ճանապարհին, այնքան ավելի կոգևորվեք, պատրաստ կլինեք ավելի մեծ ջանքեր գործադրել ուզածին հասնելու համար:

Կարող եք օգնականներ ու համախոհներ գտնել, բայց պետք է զգույշ լինեք: Դեպի ձեզ տարբեր մարդիկ կձգտեն, այդ թվում՝ այնպիսիք, ովքեր չեն հասկանում ձեզ, չեն կիսում ձեր նպատակներն ու հայացքները, բայց ամեն դեպքում փորձում են ինչ-որ կերպ ազդել ձեզ վրա: Նրանց հետ լեզու գտնելը բարդ, համարյա անհնար կլինի: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց մեծ ջանքերի գնով:

Աշխատանք սովորականից շատ կլինի, իսկ ահա եկամուտներն աննշան կաճեն: Մի մտածեք, որ ուժերը զուր եք վատնում, հիմա դուք ապագա հաջողությունների համար հիմք եք դնում: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու գնացեք դեպի նպատակը: Շատ բան լավ կդասավորվի, չնայած՝ հնարավոր է ոչ հիմա, այլ ավելի ուշ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը հաջող կդասավորվի, եթե պատասխանատու ու լուրջ լինեք: Ցանկացած որոշում արժանի կլինի, որ այն ոտքի վրա չընդունեք, այլ դադար վերցնեք, ուսումնասիրեք իրավիճակը, մտածեք, թե ինչպես այն կարող է զարգանալ: Այնպես որ՝ պահի ազդեցության տակ մի ընկեք: Ինտուիցիան անպայման կհուշի՝ երբ է պետք դադար վերցնել: Լսեք նրան:

Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր վերջին շրջանում շատ են սովորել, հետևել են մյուսներին, վերլուծել են ուրիշների սխալները: Նման Ձկների համար նպատակին տանող ճիշտ ուղին ընտրելը, համախոհներ գտնելը, առաջնահերթությունները ճիշտ դնելն ավելի հեշտ կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ ու ծանոթություններ կբերի: Շփումները թեթև ու հաճելի կլինեն, բայց պետք է զգոն լինեք: Չի բացառվում՝ մարդիկ, ովքեր փորձում են շահել ձեր վստահությունը, արժանի չեն դրան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2172 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5