ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 28.10 - 03.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2568 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբից նկատի ունեցեք, որ ձեզ այնքան էլ թեթև շրջան չի սպասվում: Հազիվ թե ցանկությունները կախարդական փայտիկի օգնությամբ կատարվեն: Լրիվ հակառակը. դուք պետք է աշխատեք, ընդ որում՝ ավելի շատ, քան սովորաբար: Դուք շատ բան կհասցնեք սովորել, փորձ ձեռք կբերեք, որը դեռ շատ պետք կգա:

Կարևոր է ճիշտ բաշխել ուժերը, հակառակ դեպքում արդեն շաբաթվա կեսին կզգաք, որ էներգիայի ողջ պաշարը սպառել եք: Հուզական վիճակին էլ պետք է հետևել. հոգնածության ու սթրեսի հետևանքով շատ բաներ մռայլ լույսի ներքո կտեսնեք:

Շաբաթվա վերջը նոր հնարավորություններ կբացի. ինտուիցիան կհուշի, թե ինչպես օգտվել դրանցից: Աշխատեք իրերին ավելի թեթև նայել: Շատ հարցերի պատասխաններ հաճախ մակերեսին դրված կլինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հաջողության հասնելու հնարավորություն կտա: Կարևոր է չբավարարվել քչով ու կես ճանապարհին կանգ չառնել: Համառությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, մարդիկ հաճույքով կգան ձեր հետևից: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ կդառնան:

Անձնական հարաբերությունները անամպ չեն լինի, բայց դուք կգտնեք լուրջ կոնֆլիկտներից խուսափելու, սուր անկյունները հարթելու ձևը: Որոշ Ցուլերի կարևոր զրույցներ են սպասվում, որոնցից պետք է ճիշտ եզրակացություններ անեն:

Հնարավորություն կունենաք լուծել ունեցվածքի ու ֆինանսների հետ կապված հարցերը, ամրապնդել ձեր դիրքերը: Չեն բացառվում համագործակցության կամ աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները: Եթե դրանք ստանաք շաբաթվա երկրորդ կեսին, որոշման հարցում մի շտապեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին հնարավոր են լարված, տհաճ պահեր: Այդ հատվածում մարդկանց հետ լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Բացի այդ, հաճախ կբռնկվեք, հույզերի ազդեցության տակ այնպիսի բաներ կասեք կամ կանեք, որոնց համար ստիպված եք լինելու զղջալ: Հատկապես դժվար կլինի երիտասարդ Երկվորյակների համար, ովքեր ուժեղ ու հակասական զգացմունքների ազդեցության տակ կլինեն:

Ժամանակի հետ իրավիճակը կկայունանա: Հոգսերն ու գործերը կշատանան, բայց դուք լավ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից, ուժերը զուր չեք վատնի, ճիշտ լուծումներ կգտնեք: Հհնարավորություն կունենաք ամրապնդել աշխատանքային կապերը, հարթել գործնական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում չէին ստացվում:

Շաբաթը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հիմա կարող եք մտերիմների հետ փոխհասկացողության հասնել՝ հաղթահարելով հին տարաձայնություները: Վիրավորանքներն ու դժգոհությունները նույնպես կմնան անցյալում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հաջող է: Պետք է արագ գործեք, քանի որ ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը նվազելու է: Հիմա կարևորը առաջնահերթությունները ճիշտ դնելն է. ցավալի կլինի բարենպաստ ժամանակահատվածը դատարկ բաների վրա վատնելը: Անձնական հարաբերություններում նշանակալի փոփոխություններ տեղի կունենան: Առաջին հերթին դա վերաբերում է պատանի Խեցգետիններին, ովքեր հաճույքով նախաձեռնություն կցուցաբերեն ու չեն զղջա դրա համար:

Շաբաթվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական հոգնածություն կզգան: Նրանք էներգիայի պաշարները լրացնելու համար միայնակ մնալու կարիք կզգան: Բոլոր գործերում զգուշություն է անհրաժեշտ, չմտածված արարքները հաճախ տհաճություններ կբերեն:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Կկարողանաք հաջող անցկացնել գործնական հանդիպումները, մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Շատերը այդ հատվածում ձեր կողմը կանցնեն: Բայց նոր համախոհների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար պետք է ջանքեր գործադրեք:

Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի շաբաթվա սկզբին, իսկ ահա ավելի ուշ խնդիրներ կծագեն: Օր օրի կաճի ծախսերի, հաշվարկների մեջ սխալների ու անհաջող որոշումների հավանականությունը: Իսկ դա նշանակում է, որ պետք է զգույշ լինեք:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան քիչ բան կախված կլինի աստղերից, և այնքան շատ բան՝ ձեզանից: Պատրաստ եղեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել ու հաստատակամ լինել: Չի կարելի հուսալ, որ ձեր ցանկություններն իրենք իրենց կատարվելու են: Դա քիչ հավանական է:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չի լինի, եթե ինքներդ գլուխներդ չկորցնեք: Ինչքան շատ կենսափորձ ունենաք, այնքան քիչ կլինի հավանականությունը, որ կկորցնեք ձեր ոտքի տակի հողը: Երիտասարդ Կույսերի համար օգտակար կլինի ավագների խորհուրդները լսելը. ուրիշի փորձն օգտակար կլինի:

Աշխատանքի մեջ հաջողության կհասնեն նրանք, ովքեր համառ ու ամուր կլինեն: Այդ հատկանիշները կօգնեն շահել ազդեցիկ անձանց համակրանքը: Նրանք ձեր ամենահուսալի ու պիտանի համախոհները կդառնան:

Անձնական հարաբերությունները, հակառակը, ճկունություն ու զիջելու ունակություն կպահանջեն: Մտերիմները կգնահատեն զիջումների գնալու, ուրիշների հետաքրքրությունների մասին հոգ տանելու ձեր պատրաստակամությունը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն արժե սկսել կարևոր հարցերի քննարկումից: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի, անձնական հարաբերությունների, կյանքի այլ ոլորտների հետ: Ցանկացած դեպքում կկարողանաք ճիշտ տոն ընտրել, և դա անհրաժեշտ լուծմանը տանող առաջին քայլը կլինի: Հնարավոր են առաջարկներ՝ կապված երկարաժամկետ համագործակցության կամ աշխատանքը փոխելու հետ: Նկատի ունեցեք, որ մտորելու համար ժամանակ է պետք, այնպես որ՝ միանգամից պատասխան մի տվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի փոքրիկ, բայց հոգնեցնող գործերով: Հաճախ դրանցով պետք է զբաղվեք խառնաշփոթի մեջ: Դուք շատ կհուզվեք, կարող եք չարանալ մարդկանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու հույզերը վերահսկելը: Դրանք կարող են ուժեղ ու հակասական լինել, բայց չպետք է ազդեն ձեր արարքների վրա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ շատ բան հնարավոր կթվա, կմտածեք, որ բոլոր երազանքները շուտով կատարվելու են, պետք է միայն մի փոքր սպասեք: Շաբաթն իսկապես շատ լավ բաներ կբերի: Բայց սխալ կլինի ձեր բոլոր ցանկությունների իրագործման ու աստղերի լիակատար աջակցության վրա հույս դնելը: Նշանի շատ ներկայացուցիչներ իրական գործողությունների պլան մշակելու փոխարեն կսկսեն պատրանքներ կառուցել: Հատկապես դժվար կլինի երիտասարդ Կարիճների համար, ովքեր կվստահեն շրջապատողներին, իսկ սեփական ինտուիցիայի ձայնին չեն լսի:

Չեն բացառվում տարօրինակ զուգադիպությունները, զարմանալի պատահարները: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, ոգեշնվածության աղբյուր կդառնան: Չի բացառվում՝ նոր ընկերներ ու համախոհներ գտնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը վառ ու հիշվող կլինի: Այս հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք ստանձնել կարևոր գործերը. ամենայն հավանականությամբ, արագ գլուխ կհանեք դրանցից: Այս հատվածում ստացած ինֆորմացիան նույնպես օգտակար կլինի, այնպես որ՝ ուշադիր եղեք ու աշխատեք ոչինչ չմոռանալ:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է շփումների համար, իսկ երկրորդին շրջապատողների հետ հարաբերությունները լարված կլինեն: Չեն բացառվում տարաձայնություններն ու կոնֆլիկտները, որոնց պատճառով կմտածեք որոշ ժամանակով շփումները դադարեցնելու մասին: Աշխատեք ոչ ոքի չվիրավորել: Ցավալի կլինի այն հարաբերությունները փչացնելը, որոնք իսկապես թանկ են ձեզ համար:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան պետք է քչանան ռիսկային նախաձեռնություններն ու չմտածված արարքները: Զգուշությունն ու շրջահայացությունը կօգնեն խուսափել շատ խնդիրներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ վատ չէ: Դուք պատրաստ կլինեք խոստովանել դա, բայց երբեմն, միևնույն է, մոտ կլինեք հուսահատվելուն: Բանը հուզական դաշտի անկայունության մեջ կլինի. դուք մեկ շատ կուրախանաք, մեկ, հակառակը, կվշտանաք դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Որոշ Այծեղջյուրներ հուզական աջակցության պակաս կունենան: Նշանի նման ներկայացուցիչները պետք է զգույշ լինեն կապեր հաստատելիս, որպեսզի չդառնան այն մարդկանց զոհը, ովքեր ինքնահաստատվում են ուրիշների հաշվին:

Աշխատանքը հուզումներ կբերի, բայց դրանք չեն խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքներին: Իսկ ահա անձնական բնույթի խնդիրները կհուսահատեցնեն: Մի քիչ ժամանակ տվեք ինքներդ ձեզ ու ձեզ համար թանկ մարդկանց: Իրավիճակը դեպի լավը կփոխվի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը տեղ-տեղ այնքան հեշտ չի դասավորվի, որքան կուզենայիք, բայց, միևնույն է, լավը կլինի: Այն հատկապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր ունակ են իրենք իրենց ստիպել կենտրոնանալ տհաճ գործերի վրա ու գիտեն, որ ցանկալի է ոչինչ չհետաձգել: Նման Ջրհոսները կսկսեն իրենց կյանքը արմատապես դեպի լավը փոխել: Շտապելը պարտադիր չէ, բավական է միայն չշեղվեք ընտրած ուղուց, եթե դրանում խոչընդոտներ առաջանան:

Ձեզ ամեն անգամ չեն աջակցի, երբեմն ձեր արարքներն ու խոսքերը բացասական արձագանք կստանան նույնիսկ ամենամտերիմ մարդկանց կողմից: Ամեն ինչի մասին զրուցելու, փոխադարձ վիրավորանքներից ու դժգոհություններից խուսափելու համար համբերատար բացատրություններ, նրբանկատություն է պետք: Հիշեք, որ հիմա պետք չէ սուր արձագանքել քննադատությանը, նույնիսկ եթե այն ամենևին ձեր սրտով չէ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի կողմից՝ պետք է շտապեք, իսկ մյուս կողմից՝ ոչ մի բան շատ երկար ժամանակով չհետաձգեք: Ստեղծված իրավիճակի հակասական լինելուց շատերը խուճապի կմատնվեին, բայց դուք արագ կկողմնորոշվեք, թե ինչպես պետք է ձեզ պահեք ու հարմարավետության զգացում կունենաք:

Որոշ Ձկներ իրենց մեջ նոր տաղանդներ կհայտնաբերեն, մյուսները կիրառում կգտնեն հներին: Հաճախ ոգեշնչվածությունը կայցելի ձեզ, լավ գաղափարներ կունենաք: Դրանցից յուրաքանչյուրը կարող եք կյանքի կոչել, եթե դրա համար հարմար պահ ընտրեք:

Գործնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն շաբաթվա սկզբին, ավելի ուշ լարված պահեր կլինեն: Դուք կփորձեք շրջանցել սուր անկյունները, լուրջ կոնֆլիկտ բաց չթողնել: Դա հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց դա ձեր արժանիքը չի լինի: Մտերիմները հոգ կտանեն ձեր հանգստության ու հոգեկան հավասարակշռության մասին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2568 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4