/ Աստղագուշակ / Ամսվա / Նոյեմբերի աստղագուշակը
Загрузка...
2019-11-15

Նոյեմբերի աստղագուշակը

2312 0 Ամսվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նոյեմբերը հեշտ չի անցնի, բայց դուք ամուր կլինեք: Պետք է պայքարեք միայն վատ տրամադրության դեմ, որը կբացատրվի աշնան վերջով, ինչպես նաև անբարենպաստ պայմաններով ու այն մարդկանցով, որոնց ձեր հաջողությունները վաղուց հանգիստ չեն տալիս: Լավ նորությունն այն է, որ ամեն ինչից գլուխ հանել հնարավոր է: Կարևոր է ճիշտ ռազմավարություն ընտրել, չշտապել ու լսել ներքին ձայնին, այլ ոչ թե մարդկանց, ովքեր տարբեր բաներ կասեն:

Շատ բան սպասվածի նման չի ընթանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Մարդիկ, որոնց լավ եք ճանաչում, իրենց լրիվ այլ կերպ կպահեն: Երբեմն նրանց խոսքերի ու արարքների պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, իսկ դա կստիպի խիստ հուզվել:

Նոյեմբերին ստացած փորձն անգին կլինի: Այն Խոյերին, որոնց հետաքրքրությունները կենտրոնացած են մասնագիտական ոլորտի վրա, այդ փորձը պետք կգա մինչև տարվա վերջ: Նկատի ունեցեք, որ նոյեմբերյան նույնիսկ աննշան թվացող իրադարձությունները կարող են կարևոր լինել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հետաքրքիր է լինելու: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք, փոխարենը շատ բան կարող եք սովորել՝ հաղթահարելով ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Հաճախ ստիպված եք լինելու հնարամտության հրաշքներ ցուցադրել, զարմացնել շրջապատողներին անսպասելի քայլերով ու նոր պլաններ մտածել, քանի որ հները անպիտան կթվան: Այս ամենը ձեզ շատ դուր կգա. կյանքում դինամիկա կմտնի, որի կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

Փոփոխություններ կարող են տեղի ունենալ կյանքի բոլոր ոլորտներում: Այստեղ պետք է նկատի ունենաք, որ որոշ իրավիճակներում ամեն ինչ վերադարձնելու, գործերի նախկին վիճակը վերականգնելու հնարավորություն կունենաք: Կարևոր է չշտապել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք, հարմարվեք նոր իրավիճակին. կարող է թվալ, որ այն շատ լավն է:

Ուշադիր դիտեք շուրջը: Նոյեմբերը հնարավորություն կտա զարմանալի շատ բաներ տեսնել: Օգտակար կլինի տեսածը գրի առնելը, գրեք, թե ինչ եք մտածում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Ավելի ուշ դա կօգնի ձեզ խուսափել սխալ քայլերից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ-որ կարևոր ու լուրջ բան ստանձնեք: Նման բաների համար նոյեմբերն իդեալական է: Ճիշտ է, մեկ պայմանով. եթե դուք պատրաստ եք, որ անհրաժեշտ արդյունքը միանգամից չեք ստանալու: Համբերատարությունն ու համառությունը կօգնեն հաղթահարել բոլոր խնդիրները: Շատ Երկվորյակների կոգեշնչի այն, որ նրանք զբաղվում են ոչ թե ինչ-որ ձանձրալի բանով, այլ գործով, որով կարող են հպարտանալ:

Շփումների տեսանկյունից ամենահեշտ ամիսը չէ: Հնարավոր են կոնֆլիկտներ, ընդ որում՝ նաև այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում չէիք վիճում: Շրջապատողները ձեզանից բողոքներ կունենան: Դուք էլ նրանցից դժգոհություններ կունենաք, բայց կփորձեք նրբանկատ լինել: Նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար դժվար կլինի իրենց վերահսկելը, իսկ ավելի հասուն Երկվորյակներին կօգնի այն, որ նրանք արդեն բախվել են նման խնդիրների:

Օգտակար կլինի սովորելը. առաջին հերթին՝ նոր գիտելիքները ձեզ պետք կգան, երկրորդ՝ հաճույք կստանաք հենց գործընթացից, և, հնարավոր է, ծանոթանաք մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեր համախոհներն ու ընկերները կդառնան:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոյեմբերն առանց դժվարությունների չի անցնի, բայց շատ բաներով կուրախացնի: Դուք պետք է զբաղվեք տարբեր գործերով, և դա հաճելի կլինի. դրանցից ոչ մեկը չի հասցնի ձանձրացնել: Շատ Խեցգետիններ ուժերի ներհոսք կզգան, կաշխուժանան: Դա շատ տեղին կլինի, քանի որ նոյեմբերը հրաշալի է գործել սկսելու համար:

Շրջապատողների հետ շփումները հեշտությամբ չեն տրվի, կգտնվեն ձեր հաշվին ինքնահաստատվել ցանկացողներ: Առողջ բանականությունը կհուշի, որ կոնֆլիկտներից լավ է խուսափել: Նրան լսելով՝ շատերից կփորձեք հեռու մնալ: Կապերում նման զգուշությունը թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Հնարավոր են ձգձգումներ գործերում, որոշ աշխատանքային հարցեր այդպես էլ չլուծված կմնան: Չի բացառվում՝ ստիպված լինեք կատարել ուրիշների պարտականությունները, և դա տհաճ կլինի: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու ոտքի վրա բարդ բան սովորել: Այստեղ հնարավոր են սթրեսային իրավիճակներ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ ամիս է: Նրա առաջին կեսը հնարավորություն կտա մեռյալ կետից շարժել կարևոր գործը, հաջող իրագործել ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար կարևոր նախագիծը: Պետք է շատ արագ գործեք, չմոռանաք զգուշության մասին: Ձեզ բարդ, բայց խոստումնալից շրջան է սպասվում: Ամսվա երկրորդ կեսը ավելի շատ դժվարություններ ու այնպիսի իրավիճակներ կբերի, որոնց ժամանակ ստիպված եք լինելու պայքարել մրցակիցների ու պայմանների դեմ: Հավաքեք ուժերն ու մարտական տրամադրվեք:

Պետք է մեծ ուշադրություն հատկացնեք մտերիմներին: Հիմա կարևոր է ոչ միայն լավ հարաբերություններ պահպանել, այլ նաև ամրապնդել դրանք, այդ հարաբերություններն ավելի ջերմ ու վստահելի դարձնել: Դա ձեզանից հաճախ ջանքեր կպահանջի: Չի բացառվում՝ ստիպված լինեք շատ խոսել անցյալի տհաճ իրավիճակների մասին, քննարկել հին խնդիրներն ու այն սխալները, որոնք վաղուց եք արել:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոյեմբերի սկզբին պետք է զգույշ լինեք: Այդ հատվածում հեշտությամբ կսխալվեք, որից հետո խնդիրները կկուտակվեն: Եթե այդ հատվածում ձեզ ճիշտ պահեք, շուտով կնկատեք, թե ինչպես են ուժեղանում դրական միտումներն ու ինչպես են աստղերն աջակցում ձեզ:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Ճիշտ է, դրանց հասնելու համար պարզապես լավ աշխատելը քիչ կլինի: Շատ կարևոր կդառնա գործնական կապերն ամրապնդելն ու մարդկանց մոտեցում գտնելը, օգտակար անձանց դուր գալը: Դա հեշտ կլինի նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար: Ավելի հասուն Կույսերը անհարմարության զգացում կունենան, այնպես որ՝ նրանց գիտելիքներն ու փորձը կթերագնահատվեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից նոյեմբերը չեզոք է: Դրական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե ինքներդ նախաձեռնող ու համառ լինեք: Մտերիմների հետ հարաբերություններում անկեղծությունը կօգնի խուսափել տհաճ պահերից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ աշխատանքի համար բարենպաստ ամիս է սպասվում: Նոյեմբերի առաջին կեսը արդյունավետ կանցնի, նույնիսկ եթե լրիվ նոր բանով զբաղվեք ու ոտքի վրա սովորեք: Նոր համախոհներ ու գործընկերներ կգտնեք, մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել և որոնց հետ հաճելի կլինի շփվելը: Այնպես որ՝ գործնական շփումներով գործը չի սահմանափակվի: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից նոյեմբերը վատը չէ: Նոյեմբերի առաջին կեսին շանակալի կլինեն դրական միտումները, ավելի ուշ տհաճ պահեր կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ հանելու համար բավականաչափ փորձ ու հասկանալու ունակություն կունենաք:

Նոյեմբերին շատ կարևոր կլինի պլանավորելու և պլաններն իրագործելու կարողությունը: Այն ձեզ կազատի շատ ապրումներից ու հուզումներից, խուճապի ու տագնապի պահերից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոյեմբերի համար պլաններ կազմելիս նկատի ունեցեք, որ նրա առաջին կեսն ավելի բարենպաստ ու հետաքրքիր կլինի, քան երկրորդը: Այնպես որ՝ գործերը երկար ժամանակով մի հետաձգեք, հատկապես եթե դրանք կարևոր են ձեր ու ձեր մտերիմների համար:

Մասնագիտական ոլորտում հնարավոր են անսպասելի փոփոխություններ: Այստեղ կենտրոնանալն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր հեռուն գնացող պլաններ չեն կառուցել ու հույս չեն ունեցել, որ իրենց բոլոր մտահղացումները շուտով իրականանալու են: Պետք է ճկուն լինեք, հարմարվեք իրավիճակին: Ամենահամառ Կարիճներին դա դուր չի գա, նրանք մեծ ուժեր կվատնեն նրա վրա, որ առաջ տանեն իրենց գիծը:

Անձնական կյանքում իրավիճակն առավել կայուն ու կանխատեսելի կլինի, եթե ինքներդ հիմարություններ չանեք: Հուզական դաշտի անկայունության պատճառով երբեմն կկորցնեք հավասարակշռությունը, կտրվեք պահի ազդեցությանը, չեք մտածի, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ ամիս չէ: Լարված պահեր հնարավոր են, բայց դուք փակուղու առաջ չեք կանգնի, անհաղթահարելի խոչընդոտի չեք հանդիպի ու այնքան չեք հոգնի, որ ստիպված լինեք ձեռքերը վայր դնել: Հավանական են տարաձայնություններ մարդկանց հետ, ովքեր սովոր են, որ դուք հարգում եք իրենց կարծիքը: Շատ Աղեղնավորներ նոյեմբերին դեռահասի նման բռնկուն, անհաշտ կլինեն: Բայց ամենասուր պահերին առողջ բանականությունը կհաղթի հույզերին:

Մասնագիտական տեսանկյունից ամիսը փայլուն չի լինի: Դուք լավ կաշխատեք, բայց մասնագիտական սանդուղքով թռիչքաձև վերելք չեք ունենա: Բացի այդ, վտանգ կա, որ ձեր մրցակիցները կփորձեն առաջ անցնել ձեզանից, անազնիվ մեթոդների դիմել: Այնպես որ՝ պետք է զգոն լինեք:

Անձնական հարաբերություններում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանք անկեղծորեն կուրախանան ձեզ հետ շփվելու համար: Նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրները կմնան անցյալում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոյեմբերը հետաքրքիր կանցնի, բայց ոչ առանց դժվարությունների: Ձեզ նոր առաջադրանքներ են սպասվում, որոնց լուծումը երևակայություն, ստեղծագործ մոտեցում, ինչպես նաև փորձարկումներ անելու պատրաստակամություն է պահանջելու: Որոշ Այծեղջյուներ կհասկանան, որ եկել է կյանքում նշակալի փոփոխություններ անելու ժամանակը: Բայց նրանք առաջին իսկ ցանկությանը չեն տրվի: Ամենայն հավանականությամբ, կսկսեք պլանավորելուց, տրամադրվելուց, իսկ հետ նոր միայն առաջին քայլերը կանեք:

Աշխատանքային հաջողություններն ուղիղ համեմատական կլինեն սովորելու կարողությանն ու ցանկությանը: Կարող եք բավարարվել ունեցած գիտելիքներով ու փորձով, բայց այդ դեպքում խոշոր հաջողության հասնել չեք կարողանա: Եթե նորից չվախենաք, պատրաստ լինեք կիրառել ուրիշի փորձը, հարցեր տալ, վերլուծել պատասխանները, կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամիսը չեզոք է: Այն գլխապտույտ անակնկալներ չի մատուցի, բայց վշտանալու առիթներ էլ չի տա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նոյեմբերը տհաճ իրադարձություններ ու անլուծելի խնդիրներ չի բերի, եթե համառ ու հաստատակամ լինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև հաճելի նորություններ: Որոշ Ջրհոսներ ճամփորդության մեկնելու և այնպիսի վայրերում լինելու հնարավորություն կունենան, որոնց մասին նախկինում շատ են լսել:

Աշխատանքի մեջ հաջողությունները համեստ կլինեն, բայց դուք հրաշալի կգիտակցեք, որ հիմա դա կարևոր չէ: Ավելի կարևոր կլինի գործնական կապերն ամրապնդելը, ապագա համագործակցության մասին պայմանավորվելը, նոր նախագծերի իրագործմանը նախապատրաստվելը: Որոշ Ջրհոսներ նոյեմբերին զբաղված կլինեն գործերի պլանավորմամբ, որոնցով կզբաղվեն արդեն հաջորդ տարի:

Անձնական հարաբերությունները հարթ ու ներդաշնակ կլինեն: Դուք հոգ կտանեք մտերիմների մասին, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Հենց դա թույլ կտա խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու փոխզիջումային տարբերակներ գտնել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, քանի որ առանց դրա դրված նպատակներին հասնել չի հաջողվի: Կնյարդայնացնեն գործերում ձգձգումները, հաճախ կթվա, թե ցանկացած քայլ հսկայական ջանքեր է պահանջում: Հաճախ կմտածեք, որ ավելի լավ է կիսատ թողնել սկսածը: Բայց պետք է համառ լինեք, քանի որ ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը:

Աշխատանքային կոնֆլիկտներ սովորականից հաճախ կառաջանան: Կթվա, թե ձեզ վրա են բարդում ուրիշների պարտականությունները: Կարևոր է վարքի ճիշտ ձև ընտրել. մի կողմից՝ պաշտպանել անձնական սահմանները, մյուս կողմից՝ հետաքրքրվածություն ու ոգևորվածություն ցուցաբերել, չխուսափել խնդիրների լուծումից:

Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, վեճեր մտերիմների հետ: Դուք չեք հասկանա նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ամեն դատարկ բանից լուրջ կվիրավորվեք: Չափազանց մեծ ակնկալիքները կարող են հիասթափությունների հանգեցնել:

Նյութը ռուսերեն



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 231
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0