Գլխավոր » Լուսնային

Հունվարի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Հունվարի 9-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 11:43-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:00-ն, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է ընտանեկան խնդիրները լուծելը, հայհոյելը, նվերներ ընդունելը: Խուսափեք խնձոր ուտելուց:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 15:00-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն ու չափավորություն պահպանեք: Անբարենպաստ է չարություն, ագրեսիվություն, նախանձ դրսևորելը:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:

баннерная рекламная сеть

2
2020-01-08, 21:00
0
372

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх