ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1027 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 8-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:19-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է հետաձգել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 14:19-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է ընտանեկան խնդիրները լուծելը, հայհոյելը, նվերներ ընդունելը: Խուսափեք խնձոր ուտելուց:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ծիսակարգին, կանոններին հետևելու օր է: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա ուտելիքներն են կաթը, սև հացը, աղը: Լավ նշան կլինի ընդհանրապես երազներ չտեսելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1027 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/12