ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 900 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 10-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:56-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ, օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն ու չափավորություն պահպանեք: Անբարենպաստ է չարություն, ագրեսիվություն, նախանձ դրսևորելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 15:56-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքով ուրախանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերն է, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը, քանի որ անկառավարելի էներգիան իր մեջ անակնկալներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանք անելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի, քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Կարող եք նվերներ անել: Լավ նշանները կապված կլինեն գումարի, արժեքավոր զարդերի հետ. դրանք ստանալը, նվիրելը, տեսնելը: Լավ նշան կլինեն լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ու բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 900 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6