ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1021 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 31-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:01-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ափսեները կոտրելը, հավի միս ու ձու ուտելը: Օրը լավն է վիրահատությունների ու ատամնաբույժին այցելելու համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:01-ից, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք օրգանիզմի ու աղիների մաքրում անցկացնել:


Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիների կորուստը: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղնականաչը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1021 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2