Աստղագուշակ․ սեպտեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2867 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Այսօր գործերում հաջողության հասնելու համար պետք է ընդգծված բարեհամբույր լինեք: Մտերիմների հետ պետք չէ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններն են ծագել: Ավելի լավ է զրուցեք ավելի անվտանգ ու հաճելի բաների մասին: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց բոլորին պետք չէ լսել: Ցանկալի չէ խոշոր գնումների վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունելը: Գումարին վերաբերող հարցերում թեթևամիտ կլինեք: Դա չարդարացված ծախսերի ու ցավալի ֆինանսական կորուստների կհանգեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ տրամադրությունը պահպանելը դժվար կլինի: Հույզերը ուժեղ ու հակասական կլինեն, հաճախ կկորցնեք ինքնավերահսկողությունը: Հնարավոր են ձգձգումներ գործերում: Մեկ ուրիշ ժամանակ դրանց հանգիստ կվերաբերվեիք, բայց հիմա ամեն ավելորդ րոպեի համար կնյարդայնանաք: Հուզմունքն ու շտապողականությունը սխալների կհանգեցնեն, եթե ժամանակին չհավաքեք ձեզ: Օրվա երկրորդ կեսը հաջողություն կբերի մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Շրջապատողները կտեսնեն, թե ինչի եք ունակ, կգնահատեն ձեր տաղանդները: Չի բացառվում՝ շուտով ձեզ առաջարկեն միավորվել ինչ-որ հետաքրքիր նախագծի վրա տարվող աշխատանքի շուրջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջողությունը հեշտ չի գա, բայց աշխատելու ու պայքարելու անհրաժեշտությունը ձեզ չի վախեցնի: Լրիվ հակառակը. ինչքան բարդ լինի դրված նպատակին հասնելը, այնքան մեծ ոգևորություն կցուցաբերեք: Համառությունն իր պտուղները կտա. նրա շնորհիվ մրցակիցներին կթողնեք հետևում, կստանաք այն, ինչին վաղուց եք ձգտում: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Ճիշտ է, ծախսերն էլ չեն բացառվում: Այդ հատվածը բազմաթիվ նոր տպավորություններ է խոստանում նրանց, ովքեր ուղևորությունների կմեկնեն կամ նոր գործ կստանձնեն: Արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բազում ապրումներ կբերի, նշանի որոշ ներկայացուցիչներ այդ հատվածում ամբողջությամբ կզրկվեն հանգստությունից: Դուք զգայուն, զգացմունքային կլինեք, սրտին շատ մոտ կընդունեք ու կանհանգստանաք այն բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շրջապատողների համար ձեզ հետ դժվար կլինի. նրանք անընդհատ ստիպված են լինելու ներողություն խնդրել ու ձեզ չվիրավորելու համար մանրամասն ընտրել խոսքերը: Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ ու հաջող կանցնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կասկածները կցրվեն, լավատեսությունն ու ինքնավստահությունը կվերադառնան: Կարող եք ստանձնել նոր ու բարդ գործերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք ամեն ինչ պլանի համաձայն կանեք, ոչ մի քայլ չեք շեղվի նրանից: Շրջապատողներին դա տարօրինակ կթվա, բայց չեն կարող վիճարկել ստացված արդյունքը, որը հրաշալի կլինի: Այնտեղ, որտեղ մյուսները կասկածում են, դուք կգործեք: Այնտեղ, որտեղ մյուսները ծուլանում են, դուք կաշխատեք: Ուստի հասկանալի է, որ մրցակիցները կմնան հետևում, իսկ նպատակն էլ ավելի կմոտենա: Միայն մի մոռացեք, որ ձեր ուժերն անսահմանափակ չեն և երբեմն պետք է նաև հանգստանալ: Հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին ձեր մասին հոգ տանելը: Այդ հատվածում ծանրաբեռնվածությունը առողջության հետ կապված խնդիրների կհանգեցնի, բացի այդ՝ փոքրիկ, բայց տհաճ վնասվածքների հավանականություն կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամեն ինչ բավականին բարդ ու ոչ միանշանակ կդասավորվի, բայց դուք գլուխ կհանեք դժվարություններից ու կհաղթահարեք արգելքները: Հաճախ կօգնի հին փորձը նրա շնորհիվ կհասկանաք, թե ինչպես կարող է զարգանալ այս կամ այն իրադարձությունը: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները պատրաստ կլինեն վստահել ձեզ ու դիմել խորհուրդների խնդրանքով: Հնարավոր են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ, դրանք մեծ չեն լինի, բայց, միևնույն է, թույլ կտան որոշ գնումներ անել, ուրախացնել ձեզ ու մտերիմներին: Նույնիսկ աննշան որոշումներն անշտապ կընդունեք, ցանկացած տեղեկատվություն կփորձեք ստուգել: Դա թույլ կտա խուսափել սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ բարդ է: Հիմա դուք հակված կլինեք մեծ նշանակություն տալ մանրուքներին, այդ իսկ պատճառով ձեզ անլուծելի կթվան այն խնդիրները, որոնցից մեկ ուրիշ ժամանակ հեշտությամբ գլուխ կհանեիք: Չեն բացառվում վեճերը մտերիմների հետ, փոխադարձ դժգոհությունները: Բարեբախտաբար, նման վիրավորանքները երկար ժամանակով չեն փչացնի հարաբերությունները: Երեկոյան, երբ հուզական դաշտը կայունանա, դուք կարող եք հանգիստ ամեն ինչի մասին խոսել: Այդ հատվածում որոշ Կշեռքներ լավ նորություններ կստանան, իսկ մյուսները կհասկանան, թե ինչպես է պետք գործել դրված նպատակներին հասնելու համար: Լավ հանգստանալու, սիրելի գործին ժամանակ հատկացնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավ տրամադրությունը պահպանելը հեշտ չի լինի, բայց դուք կփորձեք չտխրել ու տեղի ունեցողին շատ մռայլ հայացքով չնայել: Իրականում օրն այնքան վատը չէ, որքան թվում է. ավելին, հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն: Ուշադիր ու վճռական եղեք, մի վախեցեք այնպիսի արարքներ գործելուց, որոնք իրենց հետ արմատական փոփոխություններ կբերեն: Ձեր ուժերի հանդեպ հավատը կօգնի հաջողության հասնել: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Օրվա վերջին շատերը կհասկանան՝ լավ է ձեր համախոհը լինել, քան թշնամին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը վատը չի լինի: Կարող եք հանգիստ զբաղվել նրանով, ինչ հետաքրքրություն է առաջացնում, շփվել մարդկանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս ու պարզապես լավ ժամանակ անցկացնել: Այդ հատվածում գլխապտույտ հաջողությունները քիչ հավանական են, իսկ ոչ մեծ հաջողությունները՝ շատ հնարավոր: Նշանի որոշ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ են սպասվում: Օրվա երկրորդ կեսը վճռականություն է պահանջում: Պետք է պայքարեք, հաղթահարեք արգելքները, անեք այն, ինչ առաջ անհնարին էր թվում: Կարևոր է չբավարարվել փոքրիկ հաջողություններով. ձեր ուժերի սահմաններում կլինի ավելին անելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ բան դժվարությամբ կտրվի: Դուք անուշադիր կլինեք, հաճախ կշեղվեք նրանից, ինչով զբաղված եք, այնպես որ՝ վտանգ կա ինչ-որ բան մոռանաք կամ աչքաթող անեք: Դա լուրջ հետևանքներ հազիվ թե ունենա, բայց որոշ տհաճ պահեր կլինեն: Օրը հարմար է շփումների համար, մարդկանց հետ վատ լեզու չեք գտնի, հաճախ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոքի չէր հաջողվում պայմանավորվել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Շատ հետաքրքիր բաներ իմանալու շանս կա. դուք արագ կսովորեք նորը, ամենն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք: Օրվա սկիզբը բավականին բարդ կլինի, բայց հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի: Այնպես որ՝ հանդիպումները նշանակեք առավոտվա համար: Նույնը վերաբերում է նաև կարևոր գործերին, հատկապես նրանց, որոնք մանրուքներին ուշադրություն են պահանջում: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ ու փոխադարձ վիրավորանքներ: Բարեբախտաբար, երեկոյան կհաջողվի ամեն ինչ հարթել: Օրվա երկրորդ կեսին հավանական են չպլանավորված, հիշարժան ու հետաքրքիր ուղևորություններ: Նոր տպավորությունները կոգեշնչեն: Շատ Ջրհոսներ կհավատան իրենց այն նախաձեռնությունների հաջողությանը, որոնք վերջերս համարյա անհույս էին համարում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ օր է: Այն հարմար է նորը սովորելու, տեղեկատվություն հավաքելու, այն վերլուծելու ու եզրակացություններ անելու համար: Վճռական գործողությունների հարցում, սակայն, մի շտապեք: Մտածածը կյանքի կոչելու համար աջակցության կարիք կունենաք: Այդ հարցով կարելի է դիմել հին ընկերներին, ովքեր ձեզ լավ գիտեն ու կարող են կիսել ձեր ապրումները: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, հոգ տարեք ձեր մասին: Կենսական պոտենցիալն այսօր ցածր է, իսկ դա նշանակում է, որ ձեզ այնքան առույգ չեք զգա, որքան սովորաբար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|