Աստղագուշակ․ սեպտեմբերի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2627 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ոչ մի բանի համար մի անհանգստացեք. օրը հաջող կդասավորվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Ձեր կողմը կանցնեն ազդեցիկ անձինք: Նրանց շնորհիվ արագ կհաղթեք մրցակիցներին, կանեք այն, ինչ վաղուց եք պլանավորել: Հիշեք, որ հիմա չարժե բավարարվել համեստ հաջողություններով: Լավ է ձեր առաջ բարձր նպատակներ դնեք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Ձեր հմայքը աննկատ չի մնա, շատերը կկորցնեն իրենց գլուխը: Դուք կնկատեք, թե ինչ տպավորություն եք թողնում, բայց ինքներդ չեք կորցնի հավասարակշռությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հրաշալի կսկսվի: Դուք վճռական տրամադրված կլինեք, ունակ կլինեք գլուխ հանել նրանից, ինչը համարյա անհնար էր թվում: Համարձակ նոր գործեր ստանձնեք, որքան էլ դժվար դրանք թվան: Հնարավոր է նոր գործնական հարաբերությունների սկիզբ. չի բացառվում՝ ժամանակի հետ դրանք ռոմանտիկ բնույթ ստանան: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի ու ոչ մի գլխապտույտ բան չի խոստանում: Այդ ժամանակահատվածը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերին պատասխաններ փնտրելու համար: Չեն բացառվում ընտանիքի բոլոր անդամներին վերաբերող լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ բարդ է: Դուք սովորականից շատ կհուզվեք, երբեմն ինքներդ էլ չեք հասկանա՝ ինչն ինչոց է: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանան, երբեմն կթվա, որ նրանք միայն բարկացնում են ձեզ ու հանում հավասարակշռությունից: Բայց ամեն ինչ կհանգստանա, երբ մտորումներից ու քննարկումներից անցնեք կոնկրետ գործողությունների: Նոր գործերը կգրավեն ձեզ, հաճույքով ժամանակ կտրամադրեք դրանց: Ոչ մեծ հաջող գնումներ անելու կամ գումարը հետաքրքիր նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Ֆինանսական գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն այսօր ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գլխապտույտ հաղթանակներ տոնել հազիվ թե ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի անցնի: Այն հարմար է կուտակված գործերից գլուխ հանելու, այն բարդ նախագծերի վրա աշխատանքն ավարտելու համար, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Դուք առանց զղջալու կազատվեք հնից ու անպիտանից, և ճիշտ կվարվեք. շուտով ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ են սպասվում: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրը հարմար է գնումների համար. ընտրության հարցում չեք սխալվի, իրեր կգնեք, որոնք օգտակար կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Շատ բան կհասցնեք, կյանքի կկոչեք այն, ինչ վաղուց եք մտածել: Չեն խանգարի նույնիսկ ճանապարհին առաջ եկած խոչընդոտները. դուք արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հնարավոր է երկարատև համագործակցության, կարևոր մասշտաբային գործի սկիզբ, որը ձեզ համար շատ շահավետ կլինի: Չեն բացառվում դրամական մուտքերը, ձեզ կվերադարձնեն հին պարտքերը: Դուք ամենայն հավանականությամբ արժանի կիրառում կգտնեք ստացված գումարին: Օրվա երկրորդ կեսին աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված շատ լավ գաղափարներ կունենաք: Գրի առեք դրանք, որպեսզի չմոռանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բավական անհաջող է. շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Կբարկացնի շրջապատողների դանդաղկոտությունը, որի պատճառով ժամանակին չեք կարողանա ավարտել գործերը: Արդեն մի քանի ժամ հետո բացասական միտումների ազդեցությունը կնվազի, էներգիայի ներհոսք կզգաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Կարող եք կահույք կամ տեխնիկա գնել, փոքրիկ վերանորոգում սկսել կամ նախապատրաստվել դրան: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրների լուծման հարցում օգնեն ընկերները: Նրանց մասնակցության շնորհիվ նույնիսկ ամենաձանձրալի գործերը ավելի քիչ հոգնեցուցիչ կթվան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հաջող է, և արժե օգտվել դրանից: Ավելի ուշ պայմանները ձեր պլաններն իրագործելու համար ավելի անբարենպաստ կդառնան: Բացի այդ, ժամ առ ժամ կաճի կոնֆլիկտների հավանականությունը, որոնք կարող են ծագել ինչպես դատարկ բաների, այնպես էլ ավելի լուրջ ինչ-որ բանի պատճառով: Շրջապատողները ձեզանից դժգոհություններ կունենան, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնց միայն աբսուրդ կարող եք անվանել: Լուրջ խնդիրներ չեն ծագի միայն նրա շնորհիվ, որ կպահպանեք ինքնատիրապետումը, ձեզ անթերի կպահեք ու պրովոկացիաներին չեք տրվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամեն ինչ լավ կդասավորվի, անհանգստանալու կարիք չկա: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ ու կօգտվեք դրանից: Հենց հիմա կարող եք համոզել ինչ-որ մեկին աջակցել ձեր գաղափարը, պայմանավորվել համագործակցության շուրջ: Կարևոր գործերում հաջողության միանգամից չեք հասնի, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք ու չեք հուզվի: Բարենպաստ պահին սպասելու կարողությունը թույլ կտա խուսափել շատ տհաճություններից: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ կասկածելի ֆինանսական նախագծերի մեջ ներքաշել, բայց անհաջողության կմատնվի: Դուք շատ զգույշ կլինեք գումարին վերաբերող ամեն հարցում, կխուսափեք ցանկացած ռիսկից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հաջող է: Եթե մեծ պլաններ ունեք, արժե շտապել. հետո բացասական միտումները թափ կհավաքեն, ճանապարհին կարող են խոչընդոտներ ծագել: Հիշեք, որ անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ինքնուրույն գործեք: Շրջապատողներին միշտ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Երբեմն ձեզ կքննադատեն, կոչ կանեն հետևել առողջ բանականության ձայնին, չնայած՝ դուք հենց դա էլ կանեք: Նման նկատողություններին աշխատեք հնարավորինս հանգիստ արձագանքել: Բաց կոնֆլիկտներից այսօր լավ է խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք սովորականից հաճախ կսխալվեք, անուշադիր կլինեք այն ժամանակ, երբ արժեր կենտրոնանալ: Ինչով էլ զբաղվեք, շտապել չարժե. դուք բավականաչափ ժամանակ ունեք սկսածն ավարտին հասցնելու համար: Կարող են օգնել հին ծանոթները: Իսկ ահա նորերին հազիվ թե արժե վստահել. նրանք հաճախ կասեն այն, ինչ ուզում եք լսել պարզապես ձեր համակրանքը շահելու համար: Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ, եթե դրանց մեկնեք օրվա երկրորդ կեսին: Դա մի ժամանակահատված կլինի, երբ հեշտությամբ ինչ-որ բան կմոռանաք կամ կկորցնեք, ընդ որում՝ նման պատահարների հավանականությունը կաճի, երբ տանից հեռու գտնվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաջողության հասնելը հեշտ չի լինի: Դուք այնքան էլ վճռական տրամադրված չեք լինի ու կարող եք հրաժարվել ձեր պլաններից, եթե ինչ-որ խոչընդոտների բախվեք: Դա այնքան էլ վատ չէ, քանի որ թույլ կտա ձեզ խնայել ուժերն ու մտածածին ավելի ուշ վերադառնալ: Բայց շրջապատողները ձեզ չեն հասկանա ու հավանություն չեն տա ձեր արարքներին, շատ դժվար կլինի այն վեճերից խուսափելը, որոնք կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Աշխատեք չհուզվել: Ապրումներն ու հուզումները վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա, երբեմն քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մասշտաբային ու բարդ գործեր լավ է չստանձնել: Այսօր ավելի հեշտությամբ կտրվեն ոչ մեծ առաջադրանքները: Կարող եք կարգուկանոն հաստատել, հրաժարվել անպիտանից: Ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը. համագործակցելու ցանկացած փորձ տարաբնույթ խոսակցություններ կբերի, որոնք ժամանակատար կլինեն ու կհոգնեցնեն ձեզ: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Ոչ մեծ ուղևորությունները, էքսկուրսիաները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ որոշ Ձկների համար էլ ոգեշնչվածության աղբյուր կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|