Աստղագուշակ․ նոյեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2747 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար է լուրջ հարցերը լուծելու համար: Հիմա դուք չեք շեղվի ու ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կգնահատեք իրավիճակն ու ձեր հնարավորությունները: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ սխալներ են արել ու կփորձեն ուղղել դրանք: Այդ հարցում նրանց հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ արագ կհասնեք նպատակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի հանդիպումներ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնեն: Դուք լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա. բավական կլինի ձեզ բնական պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, կհիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, դատարկ բաների վրա էլ չեք շեղվի: Դա դուր կգա հին ու նոր ծանոթներին: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների ու հուշումների խնդրանքով, բայց միշտ չէ, որ կհետևեն դրանց: Երբեմն ստիպված եք լինելու ժամանակ ծախսել սխալներն ուղղելու կամ սեփական անուշադրության հետևանքով բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Զգույշ գործելու դեպքում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Հիմա ձեր ուշադրության կարիքը կզգան կարևոր գործերը. պետք չէ վստահել առաջին տպավորությանը և ոտքի վրա որոշումներ ընդունել: Հնարավորություն կունենաք խորհրդակցել մարդկանց հետ, ովքեր շատ բան գիտեն: Ճիշտ հարցեր տվեք ու մյուսներից շուտ օգտակար տեղեկատվություն կստանաք: Ծուլանալ չի կարելի, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Դա շատ արդյունավետ ժամանակահատված է լինելու: Դուք շատ գործեր ավարտին հասցնելու և հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք: Ամենայն հավանականությամբ պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու կարողությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող լինել: Հավանական են թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Մարդիկ, որոնց հետ հույսեր էիք կապում, չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով ու չեն կարողանա աջակցել ձեզ, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն գործել: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, կգա աշխատելու համար բարենպաստ ժամանակը: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից, քանի որ մանրուքների վրա չեք շեղվի, անսխալ կորոշեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկներն ու ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, կչարանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, մասնագիտական խնդիրներ, որոնք անմիջապես լուծել չի ստացվի: Համբերությամբ զինվեք: Երբեմն հենց հանգիստ սպասելու ունակությունը ձեր առավելությունը կդառնա: Օրվա երկրորդ կեսն առաջինից հաճելի կլինի: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, դուք հաճույքով կկենտրոնանաք կարևոր խնդիրների լուծման վրա: Դա հենց այն ժամանակահատվածը կլինի, երբ կարող եք պատասխաններ գտնել ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն անակնկալներով լի կլինի: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու փոխել պլանները, քանի որ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանալու: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Նոր ծանոթների հետ շփումները կօգնեն նորովի նայել սովորական բաներին, կհուշեն՝ ինչպես է պետք գործել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարին վերաբերող հարցերում չեք սխալվի: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Դուք պատասխան տալու հարցում չեք շտապի, և հենց դա թույլ կտա ավելի շահավետ պայմանների հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է հանդիպումների համար: Նույնիսկ ամենակարևոր հարցերը կարող եք հանգիստ քննարկել, ցանկացած տարաձայնության դեպքում էլ բոլորին գոհացնող լուծում գտնել: Շատ բաներում հաջողակ կլինեք, և դա առաջին հերթին վերաբերում է գործնական ոլորտին: Երբեմն պայմանների բարենպաստ լինելը թույլ կտա մրցակիցներին հետևում թողնել: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք շատերին դուր կգաք, բայց ինքներդ գլուխներդ չեք կորցնի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում հետ արժե շփվել, իսկ ումից է պետք հեռու մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը հեշտ չի անցնի: Դուք քննադատորեն տրամադրված կլինեք, ամեն ինչի ու բոլորի մեջ թերություններ կգտնեք: Ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի, բայց ոմանք բոլոր դեպքերում կփորձեն անել դա: Բաց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց շփումները հաճելի անվանել չի կարելի: Հետ կանգնեք սուր նկատողություններ անելուց ու քննադատելուց: Չի կարելի նեղացնել նրանց, ովքեր ամեն հարցում աջակցում են ձեզ: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի օգտակար գործերին: Այդ հատվածում հնարավորություն կունենաք նոր բան սովորել ու չեք կորցնի ձեր շանսը: Հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ ու հետաքրքիր գործնական առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց հաջողության հասնելու շանս ունեք: Հիմա կարևորն այն է, որ մռայլ հուշերին չտրվեք, չմտածեք այն սխալների մասին, որոնք այլևս չի կարելի ուղղել: Կենտրոնացեք ներկայի ու ապագայի վրա: Ուսումնասիրեք իրավիճակն ու տեղեկություններ հավաքեք, պլաններ կառուցեք: Հիմա շատ ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, այնպես որ՝ ձեր գաղափարները գնահատելիս էլ չեք սխալվի: Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ, և դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Դուք գիտեք, որ ձեր խնդիրների հետ միայնակ չեք մնա. դա վճռականություն կհաղորդի ու կօգնի առաջ շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործեր ու հոգսեր շատ կլինեն, բայց դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվում օրը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: Նշված բոլոր դեպքերում խոսքն իսկապես կարևորի մասին չի լինի, բայց տրամադրությունը կլավանա, վստահ կլինեք, որ հաջողության եք հասնելու: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Ֆինանսական գործերում կարող եք հույս դնել ներքին ձայնի վրա: Չի բացառվում՝ բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու արդյունավետ եղանակ գտնեք: Ուրիշների խնդիրները լուծելիս ձեզ համար էլ շատ օգտակար բաներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին արժե զգույշ գործել: Սա հենց այն հատվածն է, երբ պետք է ուշադրություն դարձնեք մանրուքներին, աշխատեք նույնիսկ աննշան փաստերը նկատել: Դժվար կլինի կանխագուշակելը, թե ինչը կարևոր կլինի: Շրջապատողները կկսիվեն խորհուրդներով, բայց ուրիշի փորձը միշտ չէ, որ օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսին կարող եք փորձել կյանքի կոչել անսովոր գաղափարները: Չի բացառվում՝ ձեզ մոտ հաջողվի անել այն, ինչ նախկինում շրջապատողներին անհնարին էր թվում: Դուք զգույշ կընտրեք համախոհներին ու ճիշտ կվարվեք: Հիմա շատ բան կախված կլինի նրանից, թե ովքեր են կանգնած ձեր կողքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք մանրուքները սրտին մոտ չընդունել ու դատարկ բաներից չկառչել: Օրը հաջող կլինի, եթե չվախենաք վճռական գործողություններից ու համարձակ փորձարկումներից: Կարող եք կյանքի կոչել հին պլանները կամ կենտրոնանալ լրիվ նոր գաղափարների իրագործման վրա: Հիմա հաջողությունը կուղեկցի ձեզ, և դրանից արժե օգտվել: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Բավական է ձեզ բնական պահեք: Իսկ ահա հասկանալու համար, թե ինչ մարդ է ձեր առաջ, երկար ժամանակ կպահանջվի: Մի շտապեք եզրակացությունների հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|