Աստղագուշակ․ մայիսի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3195 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք: Օրվա առաջին կեսը շատ լավն է լինելու: Այն հրաշալի է ամենատարբեր, այդ թվում՝ բարդ գործերի համար: Դուք դրանցից ինքներդ գլուխ չեք հանի, բայց օգնականներ ընտրելիս չեք սխալվի, կիմանաք, թե ում կարող եք դիմել աջակցության ու խորհրդի խնդրանքով: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում նախկինում չէիք հասկանում: Երեկոյան էներգիան կնվազի, կուզենաք պարզապես թուլանալ ու ոչինչ չանել: Հիմա դուք կարող եք ձեզ փոքրիկ դադար թույլ տալ: Արդյունավետ կլինեն բուժիչ ու պրոֆիլակտիկ միջոցառումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի օրվա սկզբին: Այդ հատվածը հարմար է ինքնուրույն գործողությունների ու նոր համախոհներ փնտրելու համար: Շփումներին վերաբերող հարցերում լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները կօգնեն շահել այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Ավելի ուշ պետք է զբաղվեք կենցաղային խնդիրներով, և դա հոգնեցնող կլինի: Շատ բան ստիպված եք լինելու ինքնուրույն անել: Որոշ Ցուլերի դա շատ կվշտացնի: Մտածեք, թե ինչով կարող եք ինքներդ ձեզ պարգևատրել կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք էներգիայով լի ու համառ կլինեք, կարող եք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Այն և ձեր առողջ բանականությունն ավելի օգտակար կլինեն, քան շրջապատողների տված խորհուրդները: Հնարավոր են հեռվից հաճելի նորություններ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց եք շփվել: Նման կապերը վերականգնելը հաճելի կլինի: Գումարին վերաբերող հարցերում զգույշ եղեք: Դուք հակված կլինեք թեթևամտության ու ավելի շատ կծախսեք, քան արժեր: Գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է սովորույթները փոխելու համար: Սովորաբար դա ձեզ դժվարությամբ է տրվում, բայց հիմա դուք տրամադրված կլինեք, ունակ կլինեք հրաժարվել նրանից, ինչը բարդացնում է ձեր կյանքը կամ վնասում ձեր առողջությանը: Բացի այդ, դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք և նրանց աջակցության շնորհիվ շատ բան կհեշտանա: Աշխատանքին վերաբերող նոր գաղափարներ կունենաք: Դուք կգտնեք գործերից ավելի արագ ու արդյունավետ գլուխ հանելու եղանակը: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք լուրջ զրույցներից, որոնք հազիվ թե խաղաղ անցնեն: Չարժե հիշել անցյալի տհաճ իրադարձությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր կլինի իրավիճակն իրատեսորեն գնահատելը: Սովորաբար դա ձեզ հեշտությամբ է հաջողվում, բայց այսօր մեծ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելու գայթակղությունը: Լավ է, եթե կողքին հայտնվի մեկը, ով կօգնի ձեզ խուսափել մոլորություններից ու ճիշտ որոշումներ ընդունել: Խորհրդակցեք նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ բազմիցս աջակցել են: Հեշտ չի լինի կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքի վրա կենտրոնանալը: Փոխարենն այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման անհրաժեշտություն լինի, ձեզ հավասարը չի լինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ է, որոնց իրագործումը ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարդ, բայց շատ արդյունավետ օր է: Դուք չեք վախենա այն դժվարություններից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել, չեք հրաժարվի ձեր մտածածից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում սխալներ չեք անի: Շատ Կույսերի ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող են արագ հասնել դրված նպատակներին: Շրջապատողներին ձեր գաղափարները միշտ դուր չեն գա: Վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց այդ վեճերն օգտակար կլինեն, հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն միակ ճիշտ որոշումն ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արդյունավետ օր է: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն մեծ հաջողությունների հասնել: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Այստեղ կօգնեն ոչ միայն գիտելիքներն ու փորձը, այլ նաև ձեր ինտուիցիան, որն այսօր շատ ուժեղ կլինի: Ժամանակին լավ գաղափարներ կունենաք ու բաց չեք թողնի դրանք իրագործելու հնարավորությունը: Օրը հարմար է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ծրագրեր կառուցելու համար: Չի բացառվում՝ գումար աշխատելու միջոց գտնեք: Հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կարևոր կլինի ինքնատիրապետում պահպանելը, պրովոկացիաներին չտրվելն ու առավելագույնս զուսպ լինելը: Դա հատկապես կարևոր է այն Կարիճների համար, որոնք այսօր գործ կունենան հուզական, անհամբեր ու բռնկուն մարդկանց հետ: Եթե նման մարդիկ կան ձեր մտերիմների շրջանում, պատրաստ եղեք շփման մեջ հարթել սուր անկյունները: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ լրիվ նորերի մեջ: Չեն բացառվում կարևոր բացահայտումները, ինչպես նաև առաջարկները, որոնք նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը վատը չէ, բայց դուք ցանկացած մանրուք սրտին շատ մոտ կընդունեք, կվշտանաք աննշան պատահարների պատճառով: Բացի այդ, կվշտացնեն գործերում ձգձգումները, որոնք ձեր մեղքով չեն առաջացել: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե դրական տրամադրվեք ու դադարեք կասկածել ձեր ուժերին: Աշխատեք ընթացիկ գործերին ոչ ստանդարտ մոտեցում գտնել, և դա ձեզ կառույգացնի: Ինչքան շատ ստեղծագործելու, երևակայելու, նոր բան փորձելու հնարավորություն ունենաք, այնքան լավը կդառնա տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք կհավատաք ձեր ուժերին ու ճիշտ կվարվեք: Հիմա շատ բան լավ կստացվի, օգտակար կլինի նախաձեռնող լինելը, բայց ուրիշների գաղափարներին աջակցելն էլ ավելորդ չի լինի: Որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուրներ կգտնեն: Չի բացառվում՝ բիզնես սկսելու կամ զարգացնելու հետ կապված ծրագրեր ունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի մասին մտորելու ու զրուցելու համար: Հստակ ծրագրեր կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը միանման լավն է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ խմբային աշխատանքի համար: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել, դուք ուժերը զուր չեք վատնի: Չի բացառվում՝ հաջողվի պատասխաններ ստանալ վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Օրվա երկրորդ կեսին հոգնեցուցիչ ու շատ պատասխանատու բաներ մի ծրագրեք: Ցանկալի չէ նաև կարևոր որոշումներ ընդունելը: Արժե հանգստանալ: Կարող եք բուժիչ, պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցկացնել, որոնք արդյունավետ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Խելամիտ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Չարժե ո՛չ շատ հուզվել դատարկ բաների պատճառով, ո՛չ էլ չափազանց շատ հավատալ հաջողությանը: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Դա առաջին հերթին վերաբերում է նոր գործերին, որոնցից արագ գլուխ հանել հազիվ թե հաջողվի: Չի բացառվում՝ դեպի լավը փոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք ձեզ համար շատ թանկ են: Դուք կհասկանաք, թե որ հարցերում եք նախկինում սխալվել և կփորձեք ուղղել ձեր սխալները: Օրվա երկրորդ կեսին հավանական են կարևոր զրույցներ, որոնք եկար կհիշվեն ու կազդեն ձեր ծրագրերի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|