Աստղագուշակ․ մայիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3173 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև ու ոգեշնչող օր է: Կարող եք հենց առավոտվանից նոր գործեր ստանձնել: Դուք դրանցով հաճույքով կզբաղվեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Օգնականներ ու համախոհներ գտնելն ավելի հեշտ կլինի, քան ակնկալում էիք: Չի բացառվում՝ նրանց մեջ լինեն մարդիկ, ովքեր հոգեհարազատ կլինեն: Նրանցից ոմանք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Հավանական է հաջողությամբ լուծվեն ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Շատ Խոյեր հաջողակ կլինեն ֆինանսական գործերում: Չեն բացառվում հաջող գնումներն ու գործարքները, ինչպես նաև դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիանալի օր է նոր բան հնարելու համար: Կարող եք բավարարվել նոր կերակրատեսակ պատրատելով կամ մաքրություն անելու ինքնատիպ եղանակով: Ստեղծագործ մոտեցումը ցանկացած գործ ավելի հետաքրքիր կդարձնի, և դուք դա շատ լավ կհասկանաք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Որոշ Ցուլեր կվերականգնեն հին գործնական կապերը: Շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Կարող եք ուսում սկսել. դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք շատ աշխատել: Սա բարենպաստ օր է, բայց հաջողությունը հիմա ինքն իրեն չի գա. ձեզանից նախաձեռնողականություն ու համառություն կպահանջվի: Հեշտ չի լինի այն Երկվորյակների համար, ովքեր սովորում են կամ լրիվ նոր բանով են զբաղվում: Նշանի նման ներկայացուցիչները կսկսեն կասկածել իրենց ուժերին: Լավ կլինի, եթե կողքին լինի մեկը, ով կաջակցի ու կօգնի առաջ շարժվել: Մտերիմների աջակցությունը շատ կարևոր կլինի: Զրույցների թեմաներ կգտնեք, կարող եք քննարկել բոլորի համար կարևոր ընդհանուր գործերը, նպատակները: Երբ համոզվեք, որ ձեր խնդիրների հետ մենակ չեք մնացել, տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Այն հատկապես դուր կգա այն Խեցգետիններին, ովքեր վերջերս շատ էին մտորում, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում: Համարյա պատահաբար պատասխաններ կստանաք շատ հարցերի, պարզ կդառնա՝ ինչ է պետք անել: Շտապելու կարիք չկա: Դուք կարող եք առաջին քայլերն անել ձեզ համար հարմար ռիթմով ու դիտել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Կլուծվեն մանր-մունր խնդիրները, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Դուք կազատվեք անպիտան բաներից, կհասկանաք, թե ինչ գնումներ արժե անել մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բազմաբնույթ գործերով լի կլինի, որոնցով հաճախ պետք է միաժամանակ զբաղվեք: Դժվարությամբ մտքում բազմաթիվ բաներ կպահեք, բայց դա ձեզ մոտ վատ չի ստացվի, չնայած՝ երբեմն կբարկանաք, որ ոչ ոք չի ուզում ձեզ օգնել: Ոչ ամեն ինչ, ինչ այսօր կստանձնեք, կհաջողվի արագ ավարտին հասցնել: Համբերությամբ զինվեք: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց դուք կգտնեք ամեն ինչ արագ հարթելու եղանակը: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Երբեմն մի քանի բառն էլ բավական կլինի մթնոլորտը լիցքաթափելու համար: Օրվա վերջին որոշ Առյուծներ հրաշալի լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը շատ լավն է օգտակար գործերի համար: Դուք իսկապես կտարվեք դրանցով ու կփորձեք ստանձնած ամեն ինչում հրաշալի արդյունքների հասնել: Հնարավորություն կունենաք ուղղել նախկինում գործած սխալները, ինչպես նաև հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Հետո կուզենաք ավելի քիչ պատասխանատու ու ավելի հաճելի բանով զբաղվել, և նման հնարավորություն կընձեռվի: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր անսովոր գաղափարներին, կօգնեն կյանքի կոչել մտածածը: Երեկոյան ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք էներգիայով լի, վճռական ու լուրջ կլինեք: Դա թույլ կտա գլուխ հանել այն խնդիրներից, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցնում: Չի բացառվում՝ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Այստեղ արժե զգոն լինել. ամեն անգամ չարժե վստահել այն մարդկանց, ովքեր չափազանց հաճախ են փոխում իրենց դիրքն ու տեսակետը: Հնարավորություն կունենաք աջակցել մտերիմներին, ինչ-որ բանով ուրախացնել նրանց, ովքեր վերջին շրջանում հուսահատվել էին: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով՝ վստահելով ձեր փորձին ու գիտելիքներին: Որոշ Կշեռքներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ երկար ժամանակ է վիճել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հարմար չէ կարևոր ու լուրջ բան ստանձնելու համար: Մեծ է ձգձգումների, թյուրիմացությունների, մանր-մունր խնդիրների հավանականությունը, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, կհասկանաք, թե ինչպես կարող եք արագ հասնել դրված նպատակներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, մտավոր աշխատանքի ու ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ կունենաք, պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Որոշ Կարիճներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կարող է անհաջող սկսվել, բայց դա հուսահատվելու պատճառ չպիտի դառնա: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, գործելը, հին ու նոր խնդիրները լուծելը կհեշտանա: Մի շտապեք, սպասեք բարենպաստ պահի ու սկսեք գործել միայն այն ժամանակ, երբ այն կգա: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կարևոր բանի մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում խորհուրդներն արժե լսել, նույնիսկ եթե խոսքն օնլայն-շփումների մասին լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Թանկարժեք կամ ձեզ համար կարևոր բան կորցնելու վտանգ կա: Կարգապահությունն անհրաժեշտ է փաստաթղթերի հետ աշխատելիս: Այստեղ հեշտությամբ ինչ-որ բան աչքից կվրիպի, չեք նկատի սխալը: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Նրա երկրորդ կեսը հրաշալի է ստեղծագործ նախաձեռնությունների համար: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին ու կօգնեն կյանքի կոչել դրանք: Ընդհանուր գործերը կօգնեն մոռանալ տարաձայնությունների ու վեճերի մասին, անցյալում թողնել վիրավորանքները: Հարաբերություններն առավել ներդաշնակ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա օգտակար բաներ անել, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Դուք չեք շտապի այնտեղ, որտեղ զգուշություն ու շրջահայացություն է պետք, բայց խուճապի կմատնվեք, եթե վճռական գործողությունների կարիք լինի: Որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու փոխել ծրագրերը, որպեսզի գլուխ հանեն անսպասելի առաջ եկած կենցաղային խնդիրներից: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի, բայց բոլոր դեպքերում երբեմն ձեզ կանհանգստացնեն մտքերը, թե արդյոք հնարավոր չէր խուսափել դրանցից կամ ավելի քիչ գումար ծախսել: Մի հուզվեք, քանի որ բոլոր ծախսերն արդարացված կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ռիսկի մի դիմեք, նույնիսկ եթե շատ եք ուզում: Օրը լավ մտածված գործողություններ է պահանջում: Ամեն անգամ պետք չէ վստահել ինտուիցիային: Այսօր դուք հակված կլինեք սխալ մեկնաբանել նրա հուշումները, ցանկալին իրականության տեղ ընդունել: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Նոր բան ստանձնելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Նրանք կհուշեն՝ ինչպես խուսափել սխալներից: Օրվա առաջին կեսին հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ երկրորդին օգնության կարիք կունենաք: Մի հրաժարվեք դրանից, եթե ընկերներն ու ծանոթներն առաջարկեն այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|