Աստղագուշակ․ մայիսի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3120 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շրջապատողների հետ ստիպված եք լինելու սովորականից շատ շփվել, յուրաքանչյուրին պետք է մոտեցում գտնեք: Դա հոգնեցնող կլինի, բայց միաժամանակ՝ հետաքրքիր: Ձեզ դուր կգան մարդիկ, ովքեր նման չեն ձեզ, ինչպես նաև զրույցները նրա մասին, ինչի մասին նախկինում չէիք մտածել: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ պետք է սովորեն իրենց մասնագիտական դիրքերն ամրապնդելու համար: Հեշտ չեն տրվի կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Բայց դուք դրանցից գլուխ կհանեք: Կարևոր կլինի համբերությամբ զինվելը: Հազիվ թե հաջողվի արագ հասնել դրված նպատակներին: Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգիստ օր է, որը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դուք լավ կիմանաք, թե ինչի կարող եք հիմա հասնել ու ճիշտ կդնեք առաջնահերթությունները: Սակայն խնդիրներ կարող են ծագել համախոհներ ընտրելիս: Դուք հակված կլինեք վստահել մարդկանց, ովքեր հեշտությամբ խոստումներ են տալիս, բայց չեն մտածում, թե ինչպես կարող են պահել դրանք: Գումարը ռիսկի մի ենթարկեք: Ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելը մեծ զգուշություն է պահանջում: Դա հատկապես կարևոր կլինի, երբ խոսք գնա ընտանեկան գործերի մասին և պետք լինի մտածել մտերիմների հետաքրքրությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Թեթև ու հաճելի օր է: Դուք կզգաք, որ կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, իսկ դա կոգեշնչի: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք մերժել չեք ուզենա: Պետք կգան տարվա սկզբին ստացած գիտելիքներն ու փորձը: Շատ Երկվորյակներ որոշումներ կընդունեն, որոնցից մասնագիտական ոլորտում դրական փոփոխություններ կսկսվեն: Նշանի ներկայացուցիչները գիտեն, թե ինչի են ուզում հասնել ու փոխզիջումային տարբերակների չեն համաձայնվի: Դա կշահի շրջապատողների հարգանքը: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Զգույշ եղեք: Օրը կարող է լարված լինել հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել իրենց ուզածին: Մի շտապեք եզրակացությունների հարցում, հիշեք, որ մակերեսին դրված լուծումները միշտ չէ, որ ճիշտ են: Համախոհներին ուշադիր ընտրեք: Այսօր իրենց աջակցությունը խոստացող բոլորին չէ, որ կարելի է վստահել: Չարժե հույս դնել նրանց վրա, ովքեր ձեզ էլի են հուսախաբ արել: Նման մարդկանցից չարժե ոչ մի լավ բան սպասել: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օգտակար գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Մեծ կլինի այն գործերը հետաձգելու գայթակղությունը, որոնցով չեք ուզում զբաղվել: Կուզենաք պարզապես հանգստանալ: Բայց պայմանները դա թույլ չեն տա. պետք է գործեք: Այնպես որ՝ հավաքեք ուժերն ու նախաձեռնող եղեք, գտեք մարդկանց, որոնց աջակցությունը թույլ կտա սկսածն ավարտին հասցնել: Չեն բացառվում դրամական մուտքերը: Հաջող գնումներ անելու շանս կունենաք: Այստեղ կարևոր կլինի չշտապել: Իրերը, որոնք առաջինը կգրավեն ձեր ուշադրությունը, ամենահաջող ընտրությունը չեն լինի: Ուսումնասիրեք մյուս տարբերակները, և անպայման կգտնեք հենց այն, ինչ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք հաջողության հասնելու շանս ունեք: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Դուք կհասնեք նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Որոշ Կույսեր հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենան: Կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք. բաց մի թողեք ձեր շանսը: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Այդ հատվածը հարմար է նաև վաղուց հայտնված ծրագրերը կյանքի կոչելու համար, որոնք նախկինում հետաձգում էիք: Հիմա դուք պատրաստ կլինեք անհրաժեշտ համառությունը ցուցաբերել հրաշալի արդյունքի հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Թեթև օր է: Հանգստանալու, լավ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Դուք գիտեք` ինչի վրա և երբ է պետք կենտրոնանալ, ուժերը զուր չեք վատնի, չեք փորձի հասնել անհնարինին: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Հիմա կարող եք վերականգնել օգտակար գործնական կապերը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Որոշ Կշեռքներ այդ հատվածում սիրո խոստովանություններ կլսեն, որոնց համար շատ ուրախ կլինեն: Չի բացառվում հաշտվեք մի մարդու հետ, որի հետ վաղուց վիճել եք դատարկ բաների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Եթե ուզում եք արագ հաջողության հասնել, ինքնուրույն գործեք: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը ավելի բարդ կլինի, քան սպասում էիք. դա վերաբերում է նույնիսկ հին ծանոթներին: Կարող են սրվել նախկին տարաձայնությունները, անտեղի կհիշվեն հին խնդիրները: Բարենպաստ օր է հին գործերն ավարտին հասցնելու համար: Հիմա դուք կհասկանաք, թե ինչպես է պետք դրանցից գլուխ հանել, այնպես որ՝ ժամանակը և ուժերը զուր չեք վատնի: Բացի այդ, լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք հիմա կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է հանգիստ հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ոչ մի տեղ մի շտապեք: Հազիվ թե այսօր կարողանաք գլխապտույտ հաղթանակներ տոնել կամ մեծ հաջողության հասնել: Փոխարենը կարող եք հաճելի ժամանակ անցկացնել, լավ հանգստանալ, շփվել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գործերի վրա կենտրոնանալու, հին նախասիրության մասին հիշելու հնարավորություն կունենաք: Կենսական պոտենցիալը բարձր է: Շատ նոր գաղափարներ կունենաք: Դրանք արագ կյանքի կոչել չի ստացվի, բայց վաղ թե ուշ անպայման կվերադառնաք ձեր մտահղացումներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խելամիտ եղեք ու ոչ մի տեղ մի շտապեք: Պետք չէ տրվել հույզերին, ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունել: Դուք բավարար ժամանակ կունենաք իրավիճակն ուսումնասիրելու, փաստերը համադրելու, ճիշտ եզրակացություններ անելու համար: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, քանի որ գիտեն՝ դուք ամեն բառը մտածում եք ու միայն օգտակար խորհուրդներ եք տալիս: Ձեզ համար կարևոր գործնական ու անձնական հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Կարող եք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք: Հաճախ դրա համար նախաձեռնող լինել էլ պետք չէ. ամեն ինչ ինքն իրեն կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Դա այնքան էլ հեշտ չի լինի. պայմանները միշտ չէ, որ հաջող կդասավորվեն, շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն, ամեն անգամ չի հաջողվի անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ: Մյուս մարդկանց անպատասխանատվության պատճառով խնդիրների կբախվեք գործերում, ամեն ինչ չեք հասցնի ժամանակին ավարտել: Բայց դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում բավական ուժեղ է, դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Կարևոր կլինի ստեղծագործ մոտեցումը: Սովորականից մի կառչեք, իմպրովիզներ արեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Շատ Ջրհոսների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են սովորել վերջին շրջանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մյուսներից չազափանց շատ բան մի պահանջեք: Եթե ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինեք, շրջապատողներն էլ նույնկերպ կպատասխանեն. դա թույլ կտա խուսափել շատ ու շատ դժվարություններից: Մի շտապեք գումարին վերաբերող որոշումների հարցում: Այստեղ հակառակը՝ զգուշություն ու շրջահայացություն է պետք: Մնացած առումներով օրը լավն է: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել մտերիմների հետ հարաբերությունները, վերջ տալ ժամանակ խլող վեճերին: Դուք կփորձեք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Շրջապատողները կնկատեն դա ու կհետևեն ձեր օրինակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|