Աստղագուշակ․ մայիսի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3126 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա լուծել վերջին շրջանում ծագած խնդիրները: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այնպես որ՝ կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում աննկատ են մնացել: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կգտեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Որոշ Խոյերի կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ են վիճել: Աշխատեք ձեզ բարեհամբույր պահել: Հին կապերը վերականգնելու, տարաձայնություններին վերջ տալու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդեն առավոտվանից կհասկանաք, որ շատ բանի եք ունակ և անհապաղ կանցնեք ամենակարևոր գործերին: Հաճախ հաջողության հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք համարյա չի լինի, ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Օգտվեք բարենպաստ պահից լուծելու այն հարցերը, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր ձգտում են սովորել նորը, կիրառում գտնել իրենց տաղանդներին կամ իրենց կյանք ինչ-որ հետաքրքիր բան մտցնել: Հարմար ժամանակ է ստեղծագործ փորձարկումների համար: Մտերիմները կաջակցեն ձեր շատ գաղափարներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ արդյունավետ օր է: Արդեն օրվա առաջին կեսին կհասկանաք, որ շատ բան եք հասցնելու ու չեք սխալվի: Նույնիսկ ամենաբարդ խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք: Բացի այդ, ինտուիցիան հաճախ կհուշի ձեզ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և դա թույլ կտա մրցակիցներին թողնել հետևում: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա շփվելու մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հայացքները: Չի բացառվում՝ ձեզ հաջողվի ձեր գործերով հետաքրքրել նրանց, որոնցից շատ բան է կախված: Նոր համախոհները ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին դատարկ զրույցներ ու հիմար բաների պատճառով վեճեր կլինեն: Դրանք կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, և դա ձեզ կնյարդայնացնի: Իրենց մասին անտեղի կհիշեցնեն մարդիկ, որոնց մասին վաղուց ոչինչ չեք լսել: Նրանք կուզենան կիսվել նորություններով, իսկ դուք կուզենաք զբաղվել սեփական գործերով: Վեճեր դուք թույլ չեք տա, բայց տհաճ պահերը հավանական են: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Հենց այդ հատվածում էլ կարող եք ամենատարբեր գործերում նշանակալի հաջողությունների հասնել: Չի բացառվում՝ գրավիչ առաջարկներ ստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կենտրոնանալը բարդ կլինի. կուզենաք հանգստանալ, հաճելի բանով զբաղվել, շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Բայց որոշ գործեր բոլոր դեպքերում ուշադրություն կպահանջեն: Աշխատեք դրանց առավելագույնս լուրջ վերաբերվել: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու ամենակարևորից սկսելը: Օրվա երկրորդ կեսը կարող է հաճելի անակնկալներ բերել: Այդ հատվածում չեն բացառվում նաև լավ նորություններն այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար վերջերս անհանգստանում էիք: Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք կոնֆլիկտներ չհրահրել ու մի զիջեք այն մարդկանց, ովքեր փորձում են ստիպել ձեզ անել այն, ինչ դուք չեք ուզում անել: Երբեմն պետք է բավական կոշտ ձևով պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, բայց փորձը կօգնի ձեզ չափը չանցնել: Ավելի լավ է ոտքի վրա որոշումներ չընդունեք, հույսներդ չդնեք իմպրովիզներ անելու ձեր ունակության վրա: Ավելի հեշտ կլինի նախապես կազմած ծրագրին հետևելը: Օրվա երկրորդ կեսին չարժե զբաղվել հոգնեցնող գործերով: Այդ հատվածն ավելի հարմար է հանգստի ու ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի շփումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է աշխատանքի ու ուսման համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, բայց չեք բավարարվի դրանցով, այլ առաջ կշարժվեք: Շատ Կշեռքների կհաջողվի այն, ինչ նախկինում երկար ժամանակ չէր ստացվում: Նշանի նման ներկայացուցիչները ոգևորությամբ ավելի ու ավելի բարդ խնդիրների կանցնեն: Ձեր հաջողությունները կշահեն շրջապատողների հարգանքը: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Ժամանակ կմնա նաև ոչ այնքան օգտակար, բայց հետաքրքիր գործերով զբաղվելու համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը. այն ձեզ կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին շատ բաների մասին կուզենաք մտածել: Այդ հատվածում դիտողունակությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը յուրահատուկ կարևոր կդառնան: Դրանց շնորհիվ սխալներ չեք անի, ճիշտ եզրակացություններ կանեք ու արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք ունակ կլինեք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին ամենատարբեր մարդկանց հետ, ձեր կողմը կգրավեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն շրջապատողների թերություններն են տեսնում: Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին, հաճելի անակնկալ անել սիրելիին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Այն հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին. դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, արագ կլուծեք բարդ հարցերը, ոտքի վրա կսովորեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Շատ Աղեղնավորներ կօգտվեն իրադարձությունների բարենպաստ ընթացքից այն գործերն ավարտին հասցնելու համար, որոնց մեծ ուժեր են նվիրել: Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի ու շփումների համար, հնարավորություն կտա հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Բացի այդ, այդ ժամանակահատվածը հարմար է ընտանեկան գործերը քննարկելու, ավագ հարազատների հետ զրուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համառ եղեք ու շատ բանի կհասնեք: Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ, և ձեր ուժերը զուր չեք վատնի: Օրը հարմար է ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պատմելու համար: Հնարավորություն կունենաք գտնել մարդկանց, ովքեր կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Հավանական են հաջող զուգադիպություններ, տարօրինակ պատահարներ, անսովոր նոր բացահայտումներ: Ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելու, հին կապերը վերականգնելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հագեցած օր է: Ձեր և ուրիշների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի ձեր շանսը: Հնարավոր են անսովոր ճամփորդություններ, իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Որոշ Ջրհոսներ հենց այսօր կհասկանան՝ ինչպես լուծել բոլորի համար կարևոր խնդիրը: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք կարող են ավելի մեծ լինել, քան ակնկալում էիք: Մի շտապեք ծախսել ստացածը: Ամենայն հավանականությամբ գումարը հետո ավելի կարևոր բանի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է հին գաղափարները կյանքի կոչելու համար: Հիմա դուք ունակ կլինեք անել այն, ինչ նախկինում անել չէր հաջողվում, տեսնել հնարավորությունները, որոնք չէիք նկատում: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Կարևոր կլինի նաև մեկ ուրիշ բան. դուք վճռական տրամադրված կլինեք ու չեք վախենա դժվարություններից: Դա շատերին դուր կգա: Օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելը: Դուք շատ հետաքրքիր բաներ կիմանաք, բաց չեք թողնի ձեր գաղափարները այն մարդկանց հետ քննարկելու հնարավորությունը, որոնց կարծիքին կարող եք վստահել: Լսեք խորհուրդները. դրանք կարող են շատ օգտակար լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|