ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3203 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զբաղվեք գործերով. այսօր դրանք շատ կլինեն: Դուք կարող եք շատ օգտակար բաներ հասցնել, իրագործել այն ծրագրերը, որոնք դեռ վերջերս չափազանց համարձակ էին թվում: Բայց հիմա առաջ եկած բոլոր գաղափարներն այնքան լավը չեն լինի, որքան կթվան: Ավելի լավ է՝ դեռ ոչ ոքի չպատմեք դրանց մասին. նախ ինքներդ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Երբեմն նույնիսկ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնել չի ստացվի, բայց դուք կփորձեք կոնֆլիկտ թույլ չտալ, խաղաղություն պահպանելու համար կգնաք զիջումների: Լավ է դատարկ բաների պատճառով չվիճեք ու հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: Լուրջ զրույցներին կարող եք ավելի ուշ վերադառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այնքան շատ լավ գաղափարներ կունենաք, որ երբեմն չեք հասկանա, թե որին է պետք անցնել առաջին հերթին: Բարեբախտաբար ամեն ինչ մտածելու, առաջնահերթությունները դնելու համար ժամանակ կունենաք: Շատ Ցուլերի ինտուիցիան կհուշի՝ ինչ անել: Պետք է լսեք նրա հուշումները, այլ ոչ թե խորհուրդները, որոնք մարդիկ կտան առանց մտածելու:

Մտերիմների հետ լուրջ տարաձայնություններ հազիվ թե առաջանան, դրանց համար պատճառ էլ չի լինի: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում աջակցում էին ձեզ, այսօր պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթներն ու մանկության ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենահարմար օրը չէ կարևոր ու լուրջ գործերի համար: Ձեզ համար դժվար կլինի սկսածն ավարտին հասցնելը, և դուք ինքներդ ձեզ վրա կբարկանաք դրա համար: Չարժե այդպես վարվել: Ինչ-որ բան իսկապես կարելի է հետաձգել, կարևորը հիմա ամենաշտապ բաներից գլուխ հանելն է: Մտերիմները պատրաստ կլինեն շատ հարցերում աջակցել ձեզ, բայց նրանց խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն: Աշխատեք հույս դնել առողջ բանականության վրա. հենց այն այսօր կօգնի ձեզ հաջողության հասնել:

Համբերությամբ պետք է զինվեն նրանք, ովքեր հույս ունեն լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ ամեն ինչ այնքան հեշտ ու ակներև չի լինի, որքան նախկինում էր թվում և ժամանակ է պետք, որպեսզի ամեն ինչ ձեր ուզածով դասավորվի: Բայց նման պահ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ էլ պատահի, հանգստություն կպահպանեք: Հենց դա կօգնի լավ գլուխ հանել շատ, նույնիսկ բարդ գործերից: Ձեզ կհաջողվի կարևորը զատել երկրորդականից, ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Երբ նոր ու լավ գաղափարներ ունենաք, անհապաղ կկենտրոնանաք դրանք կյանքի կոչելու վրա:

Մտերիմները կաջակցեն ձեր գաղափարներին, նրանց օգնությունը տեղին կլինի: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Դուք կնախընտրեք ռիսկի չդիմել, բայց չեք թողնի շահույթ ստանալու կամ հաջող գնումներ անելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք կգտնեք օրը հետաքրքիր դարձնելու ձևը, ոչ ստանդարտ լուծումներ կփնտրեք, իմպրովիզներ, համարձակ փորձարկումներ կանեք ու հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում տեսնել: Հրաշալի օր է ամեն ինչի մասին անբռնազբոս զրույցներ վարելու համար: Դրանք կարող եք վարել օնլայն կամ հեռախոսով:

Օրվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կբերի: Դրանց շնորհիվ ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Հնարավոր է՝ ձեր բոլոր մտահղացումները չհաջողվի մոտ ժամանակներս կյանքի կոչել: Բայց ձեզ համար պարզ կդառնա՝ ինչի ձգտել և ինչի վրա կենտրոնանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կենտրոնացեք ընթացիկ խնդիրների լուծման վրա. օրը հարմար չէ նոր ու մասշտաբային բան ստանձնելու համար: Ձեր ուշադրությունը պահանջող գործեր շատ կլինեն, այնպես որ՝ ձանձրանալու առիթ չի լինի: Ձեզ դուր կգա ինքնուրույն գործելը, ոչ ոքից խորհուրդներ ու օգնություն չսպասելը: Դա ձեզ կազատի բացատրություններից, մարդկանց համոզելուց ու վեճերից:

Մտերիմներն անկեղծորեն կուրախանան ձեր հաջողություններով, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան դուք: Չի բացառվում՝ ձեր հին ծանոթներից մեկը գտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու, հաճելի անակնկալ անելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ համար օգտակար կլինի ուրիշների փորձը: Դրանք կարող են լինել ձեր հին ծանոթները և նրանք, որոնց հետ օնլայն եք շփվում, նույնիսկ հորինված կերպարները, օրինակ՝ ֆիլմերի կամ գրքերի հերոսները: Ուրիշների արարքները վերլուծելով՝ դուք ճիշտ եզրակացություններ կանեք, կհասկանաք, թե ինչպես չսխալվել ու ավելի արագ հասնել նպատակին:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործը: Դուք համառ կլինեք ու չեք հրաժարվի մտածածից, եթե ամեն ինչ պետք եղածի նման չստացվի: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Դուք շտապելու կարիք չունեք, բավական է միայն անեք առաջին քայլերը: Դրանցից հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհավատաք մոտակա հաջողությանը, և ոչ մի խոչընդոտ ձեզ չի վախեցնի:

Կգտնվեն մարդիկ, ովքեր ձեր հաջողություններով կուրախանան նույնքան, որքան սեփական հաջողություններով: Նրանց աջակցությունը ձեզ ավելի ուշ պետք կգա: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների հետ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտել: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած ու հոգնեցնող օր է: Մեկ ուրիշը ձեր փոխարեն կբողոքեր, բայց դուք գոհ կմնաք, քանի որ կհաջողվի հրաշալի արդյունքների հասնել շատ գործերում, իսկ դժվարություններն էլ ձեզ չեն վախեցնի: Շրջապատողները հաճախ օգնություն կառաջարկեն: Այդպես կվարվեն նույնիսկ նրանք, որոնց հետ վերջերս շատ էիք վիճում: Ընդհանուր գործերն ու հետաքրքրությունները թույլ կտան հարթել հարաբերությունները:

Հարմար օր է հին խնդիրներն անցյալում թողնելու համար: Դուք կհասկանաք՝ ինչը կարելի է փոխել, իսկ ինչը՝ ոչ և ժամանակը անցած օրերի մասին անպտուղ մտորումների վրա չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կարող է խնդիրներ բերել, բայց դրանցից ոչ մեկը ձեզ փակուղու առաջ չի կանգնեցնի: Փորձն ու ինտուիցիան շատ հարցերում կօգնեն. դրանց շնորհիվ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Հավանական է կարևոր նորություններ ու տեղեկատվություն ստանաք, որը շուտով օգտակար կլինի ձեզ: Դուք շատ բան կսովորեք ուրիշների սխալների վրա:

Մտերիմների հետ կկարողանաք ինչ-որ կարևոր բանի մասին խոսել կամ պարզապես միասին հաճելի ժամանակ անցկացնել: Դուք միանգամից կհասկանաք, թե ով օգնության կարիք ունի, իսկ ով՝ պարզապես հաճելի ընկերակցության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք հնարավորինս շատ բան հասցնել օրվա առաջին կեսին: Այդ հատվածը բարենպաստ կլինի, և ցավալի կլինի այն զուր վատնելը: Սկսեք ամենակարևոր գործերից. դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել վերջին ժամանակներս, իսկ շրջապատողները հաճելիորեն կզարմանան, թե որքան բան գիտեք և որքան շատ բան եք կարողանում:

Ավելի ուշ կգա շրջան, որն ավելի հարմար կլինի հանգստի համար: Հուզական դաշտը կլարվի, չի բացառվում՝ ուզենաք միայնակ մնալ: Դա կօգնի վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ պետք կգան դիվանագիտական ունակությունները: Ստիպված եք լինելու հաշտեցնել վիճողներին, օգնել մյուսներին փոխզիջման հասնել: Մյուսների խնդիրները լուծելը ձեզ համար բարդ կլինի, սեփական խնդիրների հետ էլ չեք իմանա ինչ անել: Լավ է չշտապեք այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին: Այսօր այն հեշտությամբ կվատնեք դատարկ բաների վրա կամ կներդնեք կասկածելի ու անհույս նախագծի մեջ:

Կենցաղային հարցերի լուծման, վերանորոգման կամ տեղափոխության վերաբերյալ  անսպասելի գաղափարներ կունենաք: Այստեղ կարևոր է չշտապել մտածածը կյանքի կոչելու հարցում. ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչի մասին մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3203 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4