ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3068 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք, և հենց դրա շնորհիվ էլ գործերում հաջողությունների կհասնեք: Ձեզ կհաջողվի ճիշտ որոշումներ ընդունել, դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում, գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դուք պատրաստ կլինեք անել առաջին քայլը, իսկ հետո մյուսներն էլ կխոստովանեն, որ ինչ-որ հարցում սխալվել են:

Հավանական են անսովոր առաջարկներ: Դրանք կստանաք մարդկանցից, որոնց հետ ժամանակին փորձել եք կյանքի կոչել ամենահամարձակ ու տարօրինակ գաղափարները: Կարևոր չէ, թե ինչպիսին է այն ժամանակ եղել արդյունքը. հիմա հաստատ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին սովորականից հաճախ վեճեր կառաջանան: Պետք է խոստովանել, որ երբեմն ինքներդ դրանք կհրահրեք. մեկ չափազանց սուր կարտահայտվեք, մեկ կհամառեք ու չեք ուզենա գնալ նույնիսկ աննշան զիջումների: Որոշ Ցուլեր քննադատորեն տրամադրված կլինեն մտերիմների հանդեպ ու ներողամիտ չեն լինի ուրիշների թուլությունների նկատմամբ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար ու հաճելի շփումներ է խոստանում ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այդ հատվածում չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Դուք շատ ուրախ կլինեք դրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն ժամանակին ու հստակ հուշումներ կանի: Հենց դրա շնորհիվ էլ որոշումներ կընդունեք, որոք կարող են ձեր կյանքը դեպի լավը փոխել: Բայց ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն շրջապատողների համար դժվար կլինի ձեզ մոտեցում գտնելը: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե պահի հույզերով:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է նոր գաղափարներ հղանալու համար, որքան էլ տարօրինակ դրանք թվան: Հնարավոր է՝ դուք ինքնատիպ ու շատ արդյունավետ մեթոդ գտնեք լուծելու վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի: Նրա առաջին կեսին հնարավոր են ոչ մեծ դժվարություններ, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել վերջին ժամանակներս: Դուք ձեր սխալները չեք կրկնի, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք: Հաճախ ձեր խորհուրդներն ու հուշումները շրջապատողներին կօգնեն խուսափել տհաճություններից:

Լավ է ապագայի ծրագրեր կառուցեք, մանրամասն մշակեք դրանք: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ամեն մանրուք հաշվի կառնեք, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը: Կարող եք մտերիմների հետ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է, որը հարմար է ամենատարբեր, այդ թվում՝ կարևոր ու բարդ գործերի համար: Դուք սկսածն ավարտին կհասցնեք, որքան էլ այն դժվար լինի: Երբեմն ճանապարհին առաջ եկած խոչընդոտները չեն վախեցնի ձեզ ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք ոգևորությամբ կփնտրեք ու կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

Շատերին դուք կգա, թե ինչպես եք ձեզ պահում: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հետաքրքիր առաջարկների պակաս էլ չի լինի: Դուք պատասխանի հարցում չեք շտապի: Ձեզ ժամանակ է պետք տեղեկատվություն հավաքելու ու ամեն ինչ կշռադատելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող ու արդյունավետ կանցնի, ընդ որում՝ շատ դեպքերում ձեր ջանքերի շնորհիվ: Դուք էներգիայով լի կլինեք, վճռական տրամադրված, կնախընտրեք գործել, այլ ոչ թե սպասել, մինչև ուրիշներն ինչ-որ բան կնախաձեռնեն: Դրա հետ միասին կարևոր է չմոռանալ զգուշության մասին ու պետք եղածից շատ ռիսկի չդիմել:

Հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների հետ, վերականգնել կապերը: Չի բացառվում՝ դրանք օգտակար լինեն: Վատ մի զգացեք զանգել կամ գրել մարդկանց, որոնց կարոտել էիք: Նրանք ուրախ կլինեն ձեզանից լուր ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն բավական հաճելի կանցնի: Հետաքրքիր գործեր կգտնվեն, որոնք, ճիշտ է, առանձնապես կարևոր չեն լինի, բայց դուք դրանցով զբաղվելով՝ հաճելի ժամանակ կանցկացնեք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց մասին վաղուց ոչինչ չէիք լսել: Շփումները հետաքրքիր ու անսպասելի ոգեշնչող կլինեն:

Հարմար օր է հանգստի համար: Արդյունավետ կլինեն բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաները, որոնք կարող եք անցկացնել տանը: Երեկոն հարմար է չհոգնեցնող ու հաճելի զբաղմունքների համար: Տրամադրությունը դրանց շնորհիվ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե ուշադրություն դարձնել ձեզ համար թանկ մարդկանց: Նրանք ձեր հոգատարության, աջակցության ու ընդհանրապես ձեզ հետ շփվելու կարիքը կունենան: Միասին անցկացրած ժամանակը ձեզ էլ օգուտ կտա. տրամադրությունը կլավանա, ձեզ ավելի ինքնավստահ ու առույգ կզգաք: Լավ է, եթե բոլորին հետաքրքրող գործ գտնեք:

Օրվա երկրորդ կեսը ֆինանսական տեսանկյունից հաջող կլինի: Չեն բացառվում դրամական մուտքերը, շահավետ գործարքներն ու գնումները: Այդ հատվածում աշխատանքի ու սեփական բիզնես սկսելու հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի, բայց դուք չեք բողոքի: Ձեզ դուր կգա իմպրովիզներ անելը, ոտքի վրա որոշումներ ընդունելը, ծրագրերը փոխելն ու ստեղծված պայմաններից առավելագույն օգուտ քաղելը: Աղեղնավորների հնարամտությունը կզարմացնի շրջապատողներին. ոմանց կթվա, թե նշանի ներկայացուցիչներն ամենազոր են: Պետք է ասել, որ այսօր դա ճշմարտությունից հեռու չի լինի. ձեզ մոտ իսկապես այսօր շատ բան հրաշալի կստացվի:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Այն արդյունավետ կանցնի, եթե հենց առավոտվանից ստանձնեք գործերը: Բայց ողբերգություն էլ չի լինի, եթե ուզենաք մի փոքր հանգստանալ ու ամեն ինչ հետաձգել: Ավելի ուշ բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ընտանեկան ու սիրային հարաբերությունները. հիմա դրանք դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար, հեշտությամբ փոխզիջման կգնաք, եթե դրա կարիքը լինի: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք լավ կհասկանաք ամենատարբեր մարդկանց, մոտեցում կգտնեք նրանց, ովքեր ձեզ ընդհանրապես նման չեն: Երբեմն մեկ զանգը կամ մի քանի հաղորդագրությունն էլ բավական կլինեն հաշտվելու նրա հետ, ում հետ վիճել էիք, վերականգնելու գործնական կապերը: Վատ մի զգացեք առաջին քայլն անելուց, ձեր նախաձեռնությունը կաջակցեն:

Օրը հարմար է հին խնդիրներին վերադառնալու համար. ինքնատիպ, բայց շատ արդյունավետ լուծում գտնելու հնարավորություն կունենաք: Շատ Ջրհոսների կհաջողվի ուղղել ավելի վաղ գործած սխալները, լրացնել կորցրածը և ավելի վստահ զգալ իրենց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հրաշալի գաղափարներ կայցելեն: Ոչ միայն հրաշալի, այլև հարմարյա հանճարեղ: Դրա հետ կապված երկու նոր խնդիր առաջ կգա՝ չմոռանալ դրանք ու ժամանակից առաջ ոչ ոքի չպատմել մտածածի մասին: Առօրյա փոքրիկ գործերը չեն խանգարի ձեզ խոշոր ծրագրեր կառուցել:

Օրվա երկրորդ կեսին հեշտ, բայց հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Տրամադրությունն էլ կլավանա: Շատ Ձկների կայցելի ոգեշնչվածությունը, եթե նրանք հիշեն իրենց հին նախասիրության մասին: Այդ հատվածում կարող եք նոր բան սովորել. դա հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3068 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2