Աստղագուշակ․ հունվարի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3152 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է: Այն նշանակալի դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում: Հիշեք, որ պետք է արագ գործել. ձեր վճռականությունից հիմա շատ բան կախված կլինի: Նոր գաղափարներ կունենաք, որոնք հիմնականում փայլուն կլինեն: Ոչ վաղ անցյալի մրցակիցները պատրաստ կլինեն անցնել ձեր կողմը. նրանց համար հասկանալի կլինի, թե ով է հաղթանակ տոնելու: Նրանք, ում հետ հաճախ վիճում էիք, իրենց ավելի բարեհամբույր կպահեն: Բայց մի շտապեք վստահել այդ մարդկանց. մեծ է հավանականությունը, որ նրանք իրականում ինչ-որ բան են մտմտում: Կարևոր գործերում լավ է հենվել հին համախոհների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ողջ օրվա ընթացքում ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, և դուք անպայման կօգտվեք դրանից: Առավոտը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր նախկինում չէին կիսում ձեր տեսակետը: Հիմա նրանք պատրաստ կլինեն խոստովանել, որ դուք ճիշտ եք: Մրցակցությանը փոխարինելու կգա համագործակցությունը կամ նույնիսկ ընկերությունը, եթե ինքներդ դա ցանկանաք: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Դուք չեք զղջա, եթե օգտագործեք դրանք: Հիմա կարող եք նախաձեռնող լինել, պատմել ձեր զգացմունքների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է գործերի մասին խոսելու համար: Կարող եք քննարկել այն ամենը, ինչ կապված է բիզնեսի ու աշխատանքի, ֆինանսների ու ունեցվածքի, բյուջեի պլանավորման հետ: Ձեզ ուշադիր կլսեն նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական կարծիքով են հետաքրքրվում: Գործնական հարաբերությունները հեշտությամբ կվերածվեն սիրայինի, եթե դրանով հետաքրքրված լինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի նույնիսկ այն Երկվորյակներին, ովքեր վերջերս հուսահատվել էին, կորցրել էին կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Նշանի շատ ներկայացուցիչներ կհիշեն հին նախասիրության մասին ու ուրախությամբ կվերադառնան նրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, օրը և՛ հրաշալի կսկսվի, և՛ լավ շարունակություն կունենա: Դուք հրաշալի գլուխ կհանեք գործերից, կարող եք օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Կհաջողվի արագ նոր բան սովորել, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Օրվա երկրորդ կեսին կարող եք հաջողությամբ ավարտին հասցնել այն գործը, որի վրա երկար աշխատել եք: Որոշ Խեցգետիններ համարյա պատահաբար կլուծեն երկար ժամանակ հանգիստ չտվող անձնական խնդիրը: Օրվա իրադարձությունների շնորհիվ ինքնավստահությունը կվերականգնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր վերջերս կասկածում էին իրենք իրենց վրա, չգիտեին՝ ինչի վրա կենտրոնանալ և ուր շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք կանեք այն, ինչ պետք է և կստանաք այն արդյունքը, որին ձգտում էիք: Թշնամիները նույնիսկ չեն էլ փորձի վնասել ձեզ, կհասկանան, որ դա նրանց ուժերի սահմաններում չէ: Սակայն դեռ վաղ է թուլանալ: Աշխատեք և հնարավորություն կունենաք հասնել ավելիին, քան ակնկալում էիք: Հավանական են հաճելի փոփոխություններ անձնական կյանքում: Դուք կզգաք, որ պատրաստ եք կարևոր որոշումներ ընդունել և ժամանակը զուր չեք վատնի: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, ողջ օրը բարձր տրամադրության մեջ կլինեք: Դա հաճախ կփոխանցվի շրջապատողներին: Զարմանալի չէ, որ դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր սովորաբար հակված են իրերը մռայլ լույսի ներքո տեսնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը լավ կսկսվի: Գործնական ակտիվությունը բարձր է: Վճռականություն ու համառություն կդրսևորեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, իսկ եթե պետք է զիջումների գնաք՝ դա ժամանակին ու առանց ավելորդ հույզերի կանեք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, որոնց հիմա նույնիսկ ավելի լավ կհասկանաք, քան սովորաբար: Կարող եք հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Օրը կարող է փչացնել ֆինանսական հարցերի հանդեպ ձեր թեթևամիտ վերաբերմունքը: Գումարը կվերջանա, և դուք ոչինչ չեք ձեռնարկի գործընթացը կանգնեցնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ լավ կընթանա, բայց դուք անընդհատ ինչ-որ բանից դժգոհ կլինեք: Ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու փոխարեն կանհանգստանաք ապագայի մասին, պատասխաններ կփնտրեք այն հարցերին, որոնք շտապ չեն լինի: Բացասական հույզերից գլուխ հանելը դժվար չի լինի, պարզապես աշխատեք. դա ձեզ մոտ լավ է ստացվում: Օրը հարմար է նաև սովորելու և աշխարհայացքը ընդլայնելուն նպաստող ցանկացած զբաղմունքի համար: Շրջապատողների հետ շփումները միշտ չէ, որ ուրախություն կբերեն: Ցավոք, երբեմն կվշտացնեն նույնիսկ մտերիմները: Նրանք անտեղի կքննադատեն ձեզ, տհաճ նկատողություններ ու անհաջող կատակներ կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Չափից դուրս վստահող մի եղեք: Այսօր շատերը կփորձեն ձեզ մոլորության մեջ գցել: Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ համոզվեք, որ ճիշտ ինֆորմացիա եք ստացել, ինչ-որ մեկի խարդավանքների զոհը չեք դարձել: Տնային գործերը սովորականից շատ կհոգնեցնեն և ձանձրալի կթվան: Վատ մի զգացեք մտերիմներին դիմել օգնության խնդրանքով, նրանք իրենք հազիվ թե կռահեն, որ դրա կարիքն ունեք: Մի շտապեք գնումների հարցում. վտանգ կա՝ նշանակալի գումար ծախսեք այնպիսի իրերի վրա, որոնք իրականում ձեզ պետք չեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք հույս դնել միայն ձեզ վրա: Այսօր շատերը օգնություն կառաջարկեն, բայց մեծ հաջողությունների կարող եք հասնել միայն այն դեպքում, եթե լրիվ ինքնուրույն գործեք: Հնարավոր են գրավիչ գործնական առաջարկներ: Մի շտապեք դրանց համաձայնությամբ պատասխանել. չի բացառվում՝ կարողանաք ավելի շահավետ պայմանների հասնել: Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոների համար: Տրամադրությունը կբարձրացնեն ընկերների անսպասելի այցերը: Որոշ Աղեղնավորների շանս կընձեռվի վերականգնելու այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պետք է արագ գործեք, բայց ձեզ համար դժվար կլինի ուժերը հավաքելը, ամենաշտապ ու անհետաձգելի գործերը ստանձնելը: Գործնական հանդիպումները լավագույն ձևով չեն սկսվի, բայց կավարտվեն դրական նոտայով, և դա բացառապես ձեր արժանիքը կլինի: Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել ուշադրություն ու կենտրոնացվածություն, այլ ոչ թե լուրջ ֆիզիկական ջանքեր պահանջող զբաղմունքներին: Ցանկալի չէ բազմամարդ հավաքներին մասնակցությունը, առավել ևս՝ դրանցում մինչև ուշ գիշեր մնալը: Կենսական պոտենցիալը ցածր կլինի, և դուք պարզապես արագ կհոգնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչքան քիչ հուզվեք ու ապրումներ ունենաք, այնքան լավ կանցնի օրը: Փոքրիկ տհաճությունները սրտին մոտ մի ընդունեք և մի վշտացեք աննշան սխալների պատճառով: Ամենայն հավանականությամբ, արագ կկարողանաք ուղղել դրանք: Կարևորը ուշադրությունն ու հանգստությունը, գործողությունները հստակ հաշվարկելու, ուրիշների և սեփական նպատակները ճիշտ հասկանալու ունակությունը կլինի: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, բայց ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը՝ միաժամանակ ոչ ոքի չվիրավորելով: Աշխատեք չծանրաբեռնվել: Կենսական պոտենցիալը ցածր է, մեծ ծանրաբեռնվածությունը քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա: Հոգ տարեք ձեր մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարևոր գործերի համար լավագույն օրը չէ: Դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի, այնպես որ՝ սովորականից հաճախ ինչ-որ բան կմոռանաք կամ ինչ-որ բան աչքաթող կանեք: Բարեբախտաբար, բոլոր սխալները կհաջողվի ժամանակին նկատել ու ուղղել: Ձեզ կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները: Նոր ծանոթների հետ զգոն եղեք. նրանք ճիշտ չեն հասկանա, թե ինչ է պետք անել: Հավանական են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ: Դուք ուրախ կլինեք շփվել այն մարդկանց հետ, որոնց երկար ժամանակ չէիք տեսել: Երեկոն առատաձեռն կլինի ռոմանտիկ անակնկալների մասով: Չեն բացառվում նշանակալի դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|