ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4843 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լրիվ անամպ անվանել չի կարելի: Դժվարություններ երբեմն կառաջանան, բայց դուք հրաշալի կհաղթահարեք դրանք: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, ձեր կողմը գրավել այն մարդկանց, ովքեր նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում: Բարդ պահերին հույս կդնեք ինտուիցիայի վրա, և ճիշտ կվարվեք: Հենց նրա հուշումները կօգնեն արագ հասնել դրված նպատակներին:

Հավանական են դրամական մուտքեր. դրանք ավելի նշանակալի կլինեն, քան ակնկալում էիք: Գնումների հարցում լավ է չշտապել. հիմա դուք դժվարությամբ կհասկանաք, թե ինչ է ձեզ իսկապես պետք, իսկ ինչը՝ ոչ այնքան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի, արդյունավետ օր է: Այն հարմար է աշխատանքի, ուսման, ցանկացած կարևոր գործի համար: Դուք լուրջ ու ուշադիր կլինեք, հեշտ հաջողությունների վրա հույս չեք դնի, դրված նպատակներին հասնելու համար պատրաստ կլինեք աշխատել: Գործադրված ջանքերը պտուղներ կտան. շատ բանի կհասնեք, մրցակիցներին էլ կթողնեք հետևում:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Ձեզ ըստ արժանվույն կգնահատեն մարդիկ, ովքեր սովորաբար շրջապատողներին շատ մեծ պահանջներ են ներկայացնում: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Օրվա երկրորդ կեսը հաջող գնումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք կհուզվեք: Սա ամենահեշտ օրերից չէ. հուզական դաշտը լարված կլինի, այնպես որ՝ ցանկացած տհաճություն ծնկի կբերի ձեզ: Բայց եթե փորձեք սառնասրտություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունեք, անպայման գլուխ կհանեք իրավիճակից ու նույնիսկ օգուտ կքաղեք տեղի ունեցողից:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ, ինչպես նաև անսպասելի ու շատ հաճելի հանդիպումներ է խոստանում հին ընկերների հետ: Հնարավորություն կունենաք զրուցել ձեզ համար կարևոր բաների մասին, պայմանավորվել ընդհանուր պլանների ու համատեղ գործողությունների շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Սա բարդ օր է, բայց դուք ունակ կլինեք հաղթահարել բոլոր փորձությունները, որոնք այն ձեզ համար պատրաստել է: Նպատակներին հասնել միանգամից չի ստացվի, բայց դուք առաջին անհաջողություններից հետո չեք հանձնվի ու նոր փորձեր կձեռնարկեք: Ձեր համառությունը դուր կգա շրջապատողներին: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն օգնություն առաջարկի: Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն դրանք:

Աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը: Ձեզ հանգիստ է անհրաժեշտ. առանց դրա վտանգի եք ենթարկում ծախսել ողջ էներգիան ու ուժասպառ լինել: Այնպես որ՝ մի մոռացեք դադարներ վերցնել, նույնիսկ եթե թվում է, թե դրա սուր անհրաժեշտությունը չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անակնկալներով լի կլինի: Ամեն ինչ չէ, որ պլանի համաձայն կընթանա, բայց դա ձեզ չի անհանգստացնի. ձեզ դուր կգա իմպրովիզներ անելն ու իրավիճակին հարմարվելը, նոր հնարավորություններ փնտրելը, պատահականություններից օգուտ քաղելը: Հիմա շատ հմայիչ կլինեք, ուստի զարմանալի չէ, որ կգտնվեն ձեզ ավելի մոտիկից ճանաչել ցանկացող մարդիկ: Հավանական է սիրային պատմության սկիզբ: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները: Բոլոր դեպքերում մի վախեցեք նախաձեռնող լինել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել:

Ուշադիր եղեք ձեր առողջությանը: Իրենց մասին կարող են հիշեցնել քրոնիկ հիվանդությունները: Ծանրաբեռնվածությունն անցանկալի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների համար բարենպաստ օր է: Ցանկացած հանդիպում լավ կանցնի, ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում սովոր եք ձեզ մրցակից ու թշնամի համարել: Կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն այսօր ավելի ձանձրալի ու հոգնեցուցիչ կլինեն, քան սովորաբար: Դուք կփորձեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, սխալներ չանել: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ հետաքրքիր ու հիշարժան կլինեն, վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ: Հազիվ թե կարողանաք խոշոր հաղթանակներ տոնել, բայց ընդհանուր առմամբ գործերը լավ կընթանան, բողոքների լուրջ առիթներ չեք ունենա: Դժվար պահերին ընկերները կողքին կլինեն, կօգնեն ու կաջակցեն: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, բայց դրանք ընդունելուց առաջ պետք է ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Արագ կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչն այնքան էլ անհրաժեշտ չէ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շատ շահավետ գործարքներ կկնքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է տնային գործերի ու հոգսերի համար: Ձեզ կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Ձեր խորհուրդները շատերին կօգնեն. հաճախ ձեզ կդիմեն մարդիկ, ովքեր նախկինում ոչ ոքի չէին լսում:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հնարավորություններ կբացվեն: Հին մրցակիցներին հաղթելու, ձեր կարողությունները նրանց ցույց տալու շանս կունենաք: Անձնական հարաբերությունների ոլորտում ևս դրական փոփոխություններ կլինեն, բայց այստեղ կարևոր է չշտապեցնել իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել. ձեզանից միայն մի փոքր հաստատակամություն կպահանջվի: Դուք պատրաստ կլինեք ռիսկի դիմել, չեք վախենա ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Շրջապատողներին դա դուր կգա. դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնց նման վճռականությունը բնորոշ չէ: Չի բացառվում՝ այսօր համախոհներ գտնեք, իսկ ավելի ուշ նրանց հետ միասին իսկապես հետաքրքիր ինչ-որ բանով զբաղվեք:

Մի շտապեք գումար ծախսել: Այսօր շատ առաջարկներ ձեզ գրավիչ կթվան, բայց արժե միջոցները խնայել իսկապես կարևոր բանի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է գործնական ու անձնական կապերն ամրապնդելու համար: Դուք շատ մարդկանց մոտեցում կգտնեք, իսկ դա կօգնի աշխատանքային ու ընտանեկան խնդիրները լուծելիս: Ձեր ջանքերի շնորհիվ կհաշտվեն նրանք, ովքեր երկար ժամանակ է վիճել են: Մտերիմների հետ հարաբերությունները կհեշտանան ու ներդաշնակ կդառնան: Դրանցում հին վիրավորանքների համար տեղ չի մնա:

Լրիվ նոր գաղափարներ կունենաք: Դուք ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը: Միանգամից հաջողության հասնել հազիվ թե ստացվի, բայց ավելի ուշ անպայման կհասնեք ձեր ուզածին: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Սա շատ տեսանկյուններից բարենպաստ օր է: Ձեզանից պահանջվում է միայն չշտապել, ամեն քայլը լավ կշռադատել: Մի լսեք նրանց, ովքեր փորձում են շտապեցնել ձեզ. դուք մտածելու համար ժամանակ ունեք: Զգույշ եղեք ֆինանսական գործերում: Այստեղ շատ կարևոր է ստուգել ցանկացած տեղեկատվություն, իսկ որոշումներն էլ պետք է ինքնուրույն ընդունել:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք զարմանալիորեն հաջող կդասավորվեն, հաճելի տպավորություն կթողնեն ու երկար կհիշվեն: Տանից հեռու շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջողությունը կգա, բայց ոչ միանգամից: Դուք պետք է համբերությամբ զինվեք: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման լավ կստացվի, բայց օրը լուրջ խնդիրներ չի բերի: Դուք պատրաստ կլինեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել, և հենց դա կօգնի հաղթել մրցակիցներին, որոնք փորձում են միշտ պլանին հետևել: Ինտուիցիան կհուշի, թե երբ կարելի է ռիսկի դիմել, իսկ երբ զգուշություն ցուցաբերել:

Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Օրը հարմար է ապագայի ընդհանուր պլանները քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4843 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6