Աստղագուշակ․ հոկտեմբերի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2936 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք սրտին մոտ ընդունել պետք չէ: Օրը հարմար է նոր, անսովոր գործեր ստանձնելու համար: Կարող եք չկասկածել, որ արագ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Ժամանակի հետ նրանք ձեր իսկական ընկերները կդառնան, սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում: Որոշ Խոյերի նվերներ, հաճելի անակնկալներ են սպասվում: Սիրելի մարդը կուրախացնի, դուք էլ կփորձեք նույնկերպ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը հարմար է զբոսանքների ու ուղևորությունների համար: Բաց մի թողեք հետաքրքիր վայրերում լինելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է: Այն սկսած գործերն արագ ավարտին հասցնելու, կարևոր հարցերը լուծելու հնարավորություն կտա: Դուք էներգիայով լի ու լուրջ կլինեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Գործերին նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից ու արագ հասնել անհրաժեշտ արդյունքների: Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, շատերին ունակ կլինեք համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Բայց ձեզ նաև հանգիստ է պետք: Օրն այնպես պլանավորեք, որ դրա համար բավականաչափ ժամանակ մնա: Վտանգ կա հիվանդանաք, եթե ժամանակին դադար չվերցնեք: Արժե կապերին ընտրողաբար մոտենալ, ավելի քիչ շփվել այն մարդկանց հետ, որոնք փչացնում են ձեր տրամադրությունը: Հիմա բացասական ազդեցությունը առավել նկատելի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հիանալի օր է շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ցանկացած հարց քննարկելիս հանգստություն կպահպանեք, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա: Ձեզ հետ հաճելի ու հետաքրքիր կլինի գործ ունենալը, շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով ու հետաքրքիր գաղափարներով: Շփումները շատ հաճելի կլինեն: Կարող եք գործարքներ կնքել, պայմանավորվել համագործակցության կամ նոր աշխատանքի անցնելու մասին: Երեկոյան հին նախասիրության մասին հիշելու հնարավորություն կլինի: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վատ օր չէ: Ձեզ միայն փոքրիկ դժվարություններ են սպառնում, որոնցից արագ կկարողանաք գլուխ հանել: Դուք արագ կսովորեք նորը, ոտքի վրա կյուրացնեք պիտանի գաղափարները, հրաշալի լեզու կգտնեք համախոհների հետ: Այդ ամենը թույլ կտա արագ առաջընթաց արձանագրել կարևոր գործերում, պատասխաններ գտնել լուրջ հարցերին: Օրը բարենպաստ է ստեղծագործելու համար: Այն ձեզ հաճույք կպատճառի: Անձնական կյանքում դրական փոփոխություններ կնշմարվեն, ապագային լավատեսությամբ նայելու բոլոր հիմքերը կունենաք: Շատ Խեցգետիններ այսօր ապագային վերաբերող որոշումներ կընդունեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հեշտ չի անցնի: Այն գայթակղություններով լի կլինի, որոնց դիմակայելը բարդ կլինի: Եթե դիմակայեք, կարող եք հաջողության հասնել ձեզ համար կարևոր գործում: Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին ու լսեք ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումների շնորհիվ արագ թշնամիներին ջրի երես կհանեք: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ապրումներից ու սթրեսից: Դրանք ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան: Լավ է այդ հատվածի համար հեռավոր ուղևորություններ չպլանավորեք: Դրանք հոգնեցուցիչ կլինեն, տհաճ տպավորություններ կթողնեն: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մեծ հնարավորությունների օր է, որոնք շատ անսպասելի կբացվեն: Աշխատեք ոչ մի շանս բաց չթողնել: Պետք է արագ ու վճռական գործեք: Մի հապաղեք ու մի կասկածեք ձեր հաջողության վրա: Ամեն անգամ հին փորձն օգտակար չի լինի: Հաճախ պետք է փորձարկումներ անեք, լրիվ նոր լուծումներ փնտրեք: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, պայմանավորվել կարևոր բաների շուրջ, վերջ տալ տարաձայնություններին ու կոնֆլիկտներին: Կլուծվեն վերջին շրջանում ձեզ անհանգստացնող ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այս արդյունավետ օրը հարմար է գործնական բանակցությունների, համատեղ աշխատանք սկսելու համար: Լավ լեզու կգտնեք համախոհների հետ, հաճախ նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերությունները ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանան: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կուզենան ձեր կողմն անցնել: Նրանց ուշադիր հետևեք ու մի շտապեք կիսվել բոլոր գաղտնիքներով: Անսովոր վայրերում լինելու, ձեր ընկերներից տարբերվող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ նման հանդիպումները ձեզ հետաքրքիր գաղափարներ տան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք փոքրիկ դժվարությունները սրտին շատ մոտ կընդունեք: Հենց դրա պատճառով այնպիսի տպավորություն կստեղծվի, որ օրն այնքան էլ հաջող չէ: Սակայն իսկապես կարևոր գործերում կարող եք հաջողության հասնել, եթե համառ լինեք: Դուք չեք զղջա, եթե կենտրոնանաք դրանց վրա: Ցանկալի չէ երկար զրույցներ, վեճեր վարելը: Դրանք ձեզ կհոգնեցնեն, նյարդայնության պատճառ կդառնան: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են ձեզ քննադատել, հիշեցնել հին սխալների մասին ու հուշել, թե ինչպես գործեք: Հիմա նման մարդկանց հետ շփումները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք: Սա ամենահեշտ օրը չէ: Օրվա բերած որոշ իրադարձություններ կշեղեն ձեզ: Լավատես եղեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե առաջին իսկ խոչընդոտների առաջ չընկրկեք: Լսեք խորհուրդները. ընկերները կհուշեն՝ ինչպես պետք է վարվեք նվազագույն ջանքերով ուզածին հասնելու համար: Ընտանեկան հոգսերն ավելի հոգնեցուցիչ կլինեն, քան սովորաբար: Օրվա երկրորդ կեսին բարդ գործեր մի պլանավորեք: Հոգնածության պատճառով առավել նյարդային կդառնաք, կբարկանաք մտերիմների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք էներգիայով լի ու համառ կլինեք, կարող եք ցանկացած նպատակի հասնել: Խանգարել կարող է միայն համբերատարության պակասը: Իրադարձությունները մի շտապեցրեք, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Օրը հարմար է կարևոր հանդիպումների համար. ուժեղ համախոհներ ու հովանավորներ գտնելու շանս կա: Շատ Այծեղջյուրների կօգնեն հին ընկերները, ու դա կօգնի նշանի ներկայացուցիչներին պահպանել լավատեսությունն ու կենսուրախությունը, չընկրկել խոչընդոտների առաջ: Աշխատեք ավելի շատ շարժվել, սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը հիմա շատ օգտակար կլինեն: Պայմանների փոփոխությունն էլ չի վնասի: Կարող եք ուղևորությունների մեկնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հիանալի օր է նոր գաղափարները կյանքի կոչելու համար: Ամենահամարձակ նախագծերը հաճախ ամենահաջողը կլինեն: Մի վախեցեք ձեր ձևով գործելուց, փորձարկումներ անելուց: Հենց անսովոր մեթոդները թույլ կտան լավ արդյունքների հասնել: Բացի այդ, ձեր յուրահատուկ մտահղացումները ուշադրություն կգրավեն, կհետաքրքրեն ամենատարբեր մարդկանց: Դուք կարող եք ընտրել՝ ում հետ եք ուզում համագործակցել, իսկ ինտուիցիան կօգնի չսխալվել: Կազմակերպչական հարցերը լուծելու, ձեր ու մտերիմների կյանքը թեթևացնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի ծուլացեք. հրաշալի արդյունքների հասնելու շանս կա: Կարևոր է հենց առավոտվանից լուրջ տրամադրվել: Ոչինչ մի հետաձգեք: Ինչքան շուտ ստանձնեք բարդ խնդիրների լուծումը, այնքան լավ դրանցից գլուխ կհանեք: Ծանոթները օգնություն կառաջարկեն, բայց դրանից օգտվելուց առաջ երկար մտածեք: Ցավոք, վտանգ կա, որ ձեզ արջի ծառայություններ կմատուցեն: Լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է բուժիչ պրոցեդուրաների համար: Դրանք նշանակալի արդյունք կտան: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|