ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2700 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար ու անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ անելու շանս կընձեռի: Կարող եք հույսը դնել մտերիմների հասկացողության ու աջակցության վրա, նրանք կօգնեն ծագած բոլոր խնդիրների լուծման հարցում: Չի բացառվում՝ հետաքրքիր գաղափարներ ու համարձակ պլաններ ունենաք:

Երեկոյան մոտ կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, հույզերն անկայուն կդառնան: Սովորականից հաճախ վեճեր կառաջանան: Դուք հակված չեք լինի անկեղծանալ նույնիսկ մտերիմների հետ, իսկ դա կասկածելի կթվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը լավ նորություններ ու վառ հույզեր կբերի: Ձեզ կհաջողվի լուծել հին խնդիրները, օգնել մտերիմներին գլուխ հանել դժվարություններից: Օգտակար կլինի ձեր նախասիրությունները, հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփվելը: Նման մարդկանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից:

Հնարավոր են անսպասելի առաջարկներ ու հրավերներ, ինչպես նաև ռոմանտիկ հանդիպումներ: Շատ Ցուլերի ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում չէր հաջողվում լեզու գտնել: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հաշտվելու շանսը, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն: Ծագած բոլոր խնդիրները կարելի է արագ լուծել, ձեզ միայն համառություն ու սեփական ուժերի հանդեպ հավատ է պետք: Մի հրաժարվեք դրված նպատակներից, նույնիսկ եթե դրանց հասնելը հեշտ չլինի. նոր ուղիներ փնտրեք, փորձարկումներ արեք:

Չի բացառվում՝ հենց այսօր ձեր կյանքի իրադարձություններին նորովի նայեք, ուղղեք սխալները: Հարազատների հետ անկեղծ զրույցը կօգնի շատ բաների այլ կերպ նայել, շատ կասկածներ ու տագնապներ կմնան անցյալում: Վերջին շրջանում իրենց նախաձեռնությունների հաջողության վրա կասկածող Երկվորյակների մոտ կվերադառնա լավատեսությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է վճռական գործողությունների համար ու ինչ-որ բան արմատապես փոխելու հնարավորություն կտա: Կարող եք բարձրաձայնել ձեր պլանների ու ակնկալիքների մասին, համախոհներ գտնել, ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը: Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց: Շատերը կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ, ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ:

Անձնական կյանքին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի ո՛չ մանրուքներում, ո՛չ կարևոր հարցերում: Երեկոյան կկարողանաք ուրախացնել սիրելիին հաճելի անակնկալով կամ լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զարմանալի բացահայտումների ու փայլուն գաղափարների օր է: Կենսական պոտենցիալը շատ բարձր է, դուք կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Ինչքան անսովոր ու բարդ լինեն ձեր ստանձնած գործերը, այնքան մեծ կլինի դրանցում հաջողության հասնելու հավանականությունը: Հնարավոր է անսպասելի ֆինանսական աջակցություն ստանաք այն մարդկանցից, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել կամ պարզապես դժվար պահին բարի խոսքերով աջակցել եք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոր գաղափարներ կունենաք: Դրանք հասարակ ու արդյունավետ կլինեն: Շրջապատողները կզարմանան, որ իրենց չի հաջողվել նման մի բան մտածել: Կարևոր գործերը մի հետաձգեք: Ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել: Նախաձեռնող եղեք այնտեղ, որտեղ մյուսները դոփում են տեղում, չեն կարողանում որոշում ընդունել կամ իրենց վրա պատասխանատվություն վերցնել:

Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք ընդունելով կսկսեք արմատապես փոխել ձեր կյանքը: Հեշտությամբ կհրաժարվեք վնասակար սովորույթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց հաջողություններն էլ նշանակալի կլինեն: Հաճախ պետք է ինքնուրույն գործեք, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Նման պահերին կարևոր է վճռական լինելը: Ինչքան հապաղեք, այնքան մեծ կլինի խնդիրների, դժվարությունների ու տհաճ պատահարների հավանականությունը:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, եթե հրաժարվեք զուր սպասումներից ու շրջապատողներին շատ բարձր պահանջներ չներկայացնեք: Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել մեկի հետ, որի հետ վերջերս դժվարությամբ էիք շփվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն իրադարձություններով լի կլինի ու ամենայն հավանականությամբ ձեզ դուր կգա: Դուք էներգիայով լի, վճռական ու ինքնավստահ կլինեք: Նոր խնդիրները ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Նույնիսկ շատ բարդ հարցերին արագ ճիշտ պատասխաններ կգտնեք: Հնարավորություն կունենաք նոր համախոհներ գտնել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն:

Անձնական հարաբերություններում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ, այնպես որ՝ մի վախեցեք նախաձեռնող լինելուց: Սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը էներգիայով կլցնեն: Նույնը կարելի է ասել նաև ուղևորությունների մասին: Շատ օգտակար կլինի որոշ ժամանակով պայմանները փոխելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Օգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու ու նոր մտահղացումներն իրագործելու համար: Հաջողությունը կուղեկցի ձեզ, բայց ամենամեծ հաջողություններին կարող եք հասնել այնտեղ, որտեղ խոսք գնա արդարությունը վերականգնելու, սխալներն ուղղելու մասին: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես ճիշտ վարվեք, կօգնի լուծումներ գտնել, որոնք բոլորին դուր կգան:

Վառ կարտահայտվեն ձեր լավագույն հատկանիշները: Դուք նոր համախոհներ, ընկերներ ու երկրպագուներ ձեռք կբերեք: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը զգուշություն է պահանջում: Բոլոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք: Շրջապատողների խորհուրդներն անօգուտ ու նույնիսկ վնասակար կլինեն: Խուսափեք կասկածելի ծանոթություններից, աշխատեք հնարավորինս հեռու մնալ այն մարդկանցից, որոնց հեղինակությունն անթերի չէ: Նման մարդիկ կփորձեն ձեզ օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների:

Հին ընկերները կփորձեն ձեզ հետ պահել սխալներից: Լսեք նրանց խորհուրդներն ու փորձեք չվիրավորվել նկատողություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Սառնասիրտ եղեք: Առողջ բանականությամբ ղեկավարվելու ունակությունը ձեզ մեծ առավելություն կտա: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կգործեք ու ճիշտ որոշումներ կընդունեք, դատարկ բաների վրա չեք շեղվի: Ուրիշների խորհուրդները ձեզ չեն շեղի: Գործնական ու անձնական հարաբերություններում գովելի զգուշություն կդրսևորեք:

Աշխատեք պարտավորություններով չկապվել, իսկ եթե խոստումներ եք տվել, կատարեք դրանք, նույնիսկ եթե դժվար լինի: Թեթևամտության, անպատասխանատվության ցանկացած դրսևորում վնաս կհասցնի ձեր հեղինակությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը գործնական ոլորտում փոփոխություններ է խոստանում: Շատ հարցերում հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Հիմա կարող եք նախաձեռնող լինել, նոր բան առաջարկել: Երբեմն աջակցություն ստանալու համար ստիպված եք լինելու համառ լինել, բայց ավելի հաճախ պարզապես համբերատար բացատրությունների կարիք կլինի:

Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Դուք լրիվ անշահախնդիր կգործեք, բայց դա չի նշանակում, որ ձեզ շնորհակալություն չեն հայտնելու: Հաճախ ուրիշներին աջակցելով՝ կամրապնդեք սեփական դիրքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2700 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4