ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2810 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը հարմար է հանգստի ու այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզ հոգեհարազատ են: Կարևոր գործեր այդ հատվածում մի ստանձնեք. դրանց վրա կենտրոնանալ չի ստացվի, լուրջ սխալներ կանեք: Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, և մինչև երեկո շատ օգտակար բաներ կանեք ձեր ու մյուսների համար:

Հավանական են դրամական մուտքեր, հաջող կլուծվեն վերջին շրջանում ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը: Գումարը շահավետ ներդնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հուզական դաշտն անկայուն է, ինքնատիրապետումը պահպանելն այսօր սովորականից դժվար կլինի: Ցանկացած փոքրիկ թյուրիմացություն թևաթափ կանի ձեզ: Եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա, լուրջ կվշտանաք, իսկ եթե շրջապատողները չլսեն ձեր կարծիքը, այնպես կբարկանաք, որ վտանգավոր կդառնաք:

Այն Ցուլերը, որոնց կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը, գլուխ կհանեն բացասական միտումների ազդեցությունից ու կգտնեն այս բարդ օրվա իրադարձություններից օգուտ քաղելու ձևը: Այսօր ստացած փորձը հետո դեռ շատ է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի հաջող զուգադիպություններով կամ ոչ այնքան կարևոր, բայց հաճելի իրադարձությամբ: Այս հատվածում հնարավոր են հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Երկվորյակներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ երկար ժամանակ է՝ վիճել էին, իրենց կողմը կգրավեն ոչ վաղ անցյալի մրցակիցներին: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հին գործերն ավարտին հասցնելու ու նորերում հաջողության հասնելու հնարավորություն կտա: Շատ բան կախված կլինի շրջապատողների կարծիքը լսելու ձեր կարողությունից ու ցանկությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փորձեք հանգստություն պահպանել: Այսօր հազիվ թե ամեն ինչ պլանի համաձայն ընթանա: Ավելի հավանական է ուրիշ բան. դուք ստիպված եք լինելու ինմպովիզներ անել, նպատակին տանող ոչ ստանդարտ ուղիներ փնտրել: Շրջապատողների խորհուրդները օգտակար կլինեն, բայց դրանց պետք է ստեղծագործաբար մոտենաք, այլ ոչ թե պարզապես անեք այն, ինչ ձեզ խորհուրդ են տվել:

Հնարավոր են անսպասելի ծախսեր, ֆինանսական կորուստներ, որոնց պատճառը ոչ թե ձեր սխալները, այլ ուրիշ մարդու անուշադրությունը կլինի: Չնայած գումարին հրաժեշտ տալը ցավալի կլինի, բայց դուք շատ չեք վշտանա: Եվ ավելի լավ. շուտով կկարողանաք համալրել բյուջեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Լավ է ոչ ոքի հետ չքննարկեք ձեր պլանները, ինչպես նաև չանդրադառնաք այն թեմաներին, որոնք կարևոր են մյուսների համար: Այս հատվածը հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու և կենտրոնացվածություն պահանջող այլ գործերի համար, որոնք մարդկանց հետ շփումներ չեն պահանջում:

Ավելի ուշ կգա անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ շրջանը: Մտերիմներին ուրախացնելու, սիրելիին հաճելիորեն զարմացնելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար է անկեղծ զրույցների և բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Այն հատկապես հարմար է բարդ գործերի և այն հարցերը լուծելու համար, որոնք ակներև պատասխաններ չունեն: Ձեզ կհաջողվի հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այսկերպ դասավորվել ու կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացումը: Շրջապատողները կխոստովանեն ձեր խորաթափանց լինելն ու հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:

Մարդիկ, ովքեր նախկինում ձեր մասին բարձր կարծիք չունեին, այսօր կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում՝ ձեզ համագործակցություն առաջարկեն նրանք, որոնցից շատ բան է կախված: Մի շտապեք պատասխան տալ: Ամեն ինչ մտածելու ու կշռադատված որոշում ընդունելու համար ձեզ ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հարմար է սովորելու համար, քանի որ արագ կմտապահեք այն, ինչ պետք է, կարևոր ինֆորմացիան ականջի հետև չեք գցի: Կարող եք զբաղվել նաև ոչ միայն կարգապահություն, այլև ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով: Դուք նպատակին տանող սեփական ուղիները կգտնեք, և հաճախ դրանք ավելի թեթև ու կարճ կլինեն, քան բոլորի կողմից ընդունվածները:

Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Դուք ձեզ վրա կհրավիրեք այն մարդկանց ուշադրությունը, ովքեր շատ բան գիտեն ու պատրաստ են կիսվել արժեքավոր տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կուրախացնի: Ձեզ հաճելի հանդիպումներ են սպասվում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկար կհիշվեն: Կարող եք ձեր գաղափարներով հետաքրքրել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Սակայն նրանց անվերապահ աջակցության վրա հույս չեք դնի ու ճիշտ կվարվեք. ավելի ուշ ձեզանից պատասխան ծառայություններ են սպասելու:

Հավանական են հաջող գնումներ: Դուք գումարն անշտապ կծախսեք, այնպիսի իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Օրը հարմար է տան համար օգտակար իրեր, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է գործնական շփումների, աշխատանքի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Կարող եք գտնել մարդկանց, ովքեր ձեզ կօգնեն իրագործել հին պլանները, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Չեն բացառվում ուսման կամ մասնագիտական գործունեության հետ կապված հաջող ուղևորությունները:

Շատ Աղեղնավորներ կծանոթանան հետաքրքիր մարդկանց հետ: Հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբ: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա նշանի ներկայացուցիչներին շատ դուր կգա. նրանք չեն սիրում ժամանակը զուր վատնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենաբարդ բաները պետք է պլանավորել օրվա առաջին կեսի համար: Առաջին հերթին՝ այդ հատվածում դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Երկրորդ՝ հենց առավոտյան ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք, իսկ ահա երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում, որի պատճառով ստիպված կլինեք փոխել պլաններն ու հետաձգել գործերը:

Հավանական են անսպասելի հանդիպումներ: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին մոտ եք եղել. կարող եք փորձել վերականգնել հարաբերությունները: Բայց մի շտապեք կիսվել գաղտնիքներով ու քննարկել պլանները: Ընդհանրապես, այսօր արժե ավելի քիչ խոսել ապագայի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Դուք հաճախ կտրվեք պրովոկացիաներին, երբեմն սխալ որոշումներ կընդունեք, կլսեք այն խորհուրդները, որոնց վրա չարժեր ուշադրություն դարձնել: Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները. պատրաստ եղեք դրան:

Օրը հարմար է ուսման համար: Այստեղ արագ հաջողության կհասնեք, քանի որ աշխատասեր կլինեք ու կփորձեք ոչինչ բաց չթողնել: Հավանական են անսովոր հանդիպումներ: Կծանոթանաք մարդկանց հետ, ովքեր նման չեն լինի ձեր հին ծանոթներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Կարող եք կիսվել ձեր գաղափարներով, քննարկել պլանները: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնք արագ մասնագիտական աճ կամ եկամուտների ավելացում կխոստանան:

Դուք իրատես կլինեք, թույլ չեք տա ձեզ ներգրավել կասկածելի արկածախնդրությունների մեջ, բացի այդ, զգույշ կլինեք շփումներում: Այդ ամենը թույլ կտա խուսափել շատ դժվարություններից, որոնց բախվում են մյուս նշանների ներկայացուցիչները: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2810 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8