Աստղագուշակ․ հոկտեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2572 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արդյունավետ օր է: Դուք էներգիայով ու ուժերով լի կլինեք, շատ բանի ունակ կլինեք, խոչընդոտները չեք նկատի ու անկախ պայմաններից չեք մոռանա ձեր նպատակների մասին: Բարդ խնդիրները կհաջողվի արագ լուծել, ընդ որում՝ լուծումներ կգտնեք, որոնք մյուսների մտքով չեն էլ անցել: Օրը բարենպաստ է շփումների համար: Նոր ընկերներ կամ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, կամ էլ կհանդիպեք մեկին, ում հետ ձեզ երկարատև սիրային հարաբերությունները կկապեն: Չեն բացառվում հին ծանոթների, մանկության ընկերների կամ նախկին գործընկերների անսպասելի այցերը: Նրանք շատ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար է ընկերներին հանդիպելու, հարազատներին այցելելու կամ սիրելիին հաճելի անակնկալ անելու համար: Դուք կհիշեք, թե ինչ են ուզում շրջապատողները ու կփորձեք կատարել ձեզ համար թանկ մարդկանց ցանկությունները: Չեն բացառվում դրական փոփոխություններն այն հարաբերություններում, որոնք վերջին շրջանում լարված էին դասավորվել: Հնարավոր են դրամական մուտքեր, ինչպես նաև թանկարժեք նվերներ: Ծախսերի հարցում չափավոր եղեք, հրաժարվեք ոչ անհրաժեշտ գնումներից: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք ունակ կլինեք գլուխ հանել բոլոր դժվարություններից: Ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, որոնց աջակցության շնորհիվ ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Հարցերը, որոնց շուրջ վերջին շրջանում երկար մտորում էիք, հիմա հասարակ կթվան, արագ պատասխաններ կգտնեք: Մի վախեցեք կիսվել ձեր պլաններով: Դուք ամենայն հավանականությամբ կգտնեք մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է ցանկացած տեսակի հարց լուծելու համար: Կարևոր չէ, թե ինչ գործով կզբաղվեք՝ հեշտ, թե բարդ: Դրանց հաջող ավարտի վրա կասկածելու առիթ չի լինի: Վատ մի զգացեք համառություն ու ամրություն ցուցաբերել: Հենց այդ հատկանիշներն այսօր օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք հաղթել հին մրցակցին, որից հետո ձեզ ավելի վստահ ու ազատ կզգաք: Կուրախացնեն չպլանավորված հանդիպումները: Սա այն օրն է, երբ փողոցում կարող եք պատահական տեսնել մեկին, ում վաղուց կարոտում էիք: Հնարավոր են հաջող ուղևորություններ, տանից հեռու շահավետ գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք կարող եք արագ գլուխ հանել նույնիսկ այն գործերից, որոնք նախկինում շատ բարդ էին թվում: Չեն բացառվում տարաձայնությունները, բայց այդ առթիվ անհանգստանալ պետք չէ: Կոնֆլիկտներ չեն լինի, կհաջողվի քննարկել բոլոր հարցերն ու լուծում գտնել դրանց: Որոշ Առյուծների կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէին սպասում: Ֆինանսական դժվարություններ կծագեն, սովորական դարձած դրամական մուտքերը կուշանան, որի պատճառով ստիպված կլինեք հրաժարվել գնումներից: Բայց շատ վշտանալ պետք չէ, քանի որ իրավիճակը շուտով կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը, ստանձնել այն գործերը, որոնցից անհնար է ինքնուրույն գլուխ հանել: Դրված նպատակներին հնարավորինս արագ հասնելու ցանկությունը երբեմն չմտածված քայլերի ու կասկածելի անձանց հետ համագործակցության կմղի: Զգույշ եղեք, և դա կօգնի խուսափել շատ սխալներից: Կյանքում ինչ-որ բան փոխել կարելի է միայն այն դեպքում, եթե լրիվ վստահ եք ձեր նախաձեռնությունների հաջողության վրա: Օրը հարմար չէ ռիսկի դիմելու ու այնպիսի փորձարկումներ անելու համար, որոնց հաջողության վրա գոնե մի փոքր կասկածում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է: Դժվարություններ կարող են ծագել, բայց դուք ամենայն հավանականությամբ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Այսօր ստացված փորձը ձեզ դեռ էլի պետք կգա: Դա վերաբերում է նաև շրջապատողների խորհուրդներին: Լսեք բոլոր զրույցները. ինչ-որ օգտակար բան իմանալու շանս կա: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, կարգուկանոն հաստատել գործերում: Հնարավոր է համագործակցություն սկսեք նոր գործընկերների հետ, որը ոչ միայն արդյունավետ, այլ նաև հաճելի կլինի: Վատ օր չէ ընկերների հետ շփվելու համար, իսկ ահա սիրային ժամադրությունները կարող են հիասթափեցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վառ, անսովոր ու հիշվող օր է: Այն հարմար է փորձարկումներ անելու, նպատակին տանող սեփական ուղիները փնտրելու համար: Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Հնարավոր են տարաձայնություններ հին համախոհների ու նույնիսկ հին ընկերների հետ: Ձեր տեսակետը բոլորին չէ, որ հասկանալի կլինի: Օրվա երկրորդ կեսին պետք կգա լեզուն ատամների արանքում պահելու, ձեր ու մյուսների գաղտնիքները պահելու ունակությունը: Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը կամ ուժերը փորձել նոր գործում, որը երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում է պահանջում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Հետաքրքիր, հեռանկարային գաղափարներ կունենաք: Դեռ շատ բան պետք է մտածեք, բայց արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք ու ինչի վրա պետք է կենտրոնանաք: Ընկերները հրաշալի խորհուրդներ կտան, ինչպես նաև կկիսվեն տեղեկատվությամբ, որը շատ շուտով պետք կգա: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, գումար ներդնել ու գնումներ անել: Չեն բացառվում չպլանավորված դրամական մուտքերը: Դժվար չի լինի մտերիմների համար լավ նվերներ ընտրելը: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կարող են ուրախացնել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է գործնական շփումների, բիզնեսը վարելու, ֆինանսների, ապագայի աշխատանքային պլանների հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Դուք ցույց կտաք, որ ունակ եք ղեկավար կամ ոչ ֆորմալ առաջնորդ լինել, կոգեշնչեք մյուսներին, կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության գրավիչ առաջարկները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, կարող եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի, համառ կլինեք, ունակ կլինեք ստեղծագործաբար մոտենալ ցանկացած խնդրի լուծման: Միակ դժվարությունը հույզերն են, որոնք չի հաջողվի վերահսկել: Վտանգ կա՝ պահի ազդեցության տակ հիմարություններ անեք: Այնպես որ՝ ինչ-որ կարևոր բան ասելուց կամ լուրջ քայլ անելուց առաջ լավ մտածեք: Ամենահաջող օրը չէ գնումների համար: Դուք լավ իրեր կընտրեք, բայց կշտապեք ու դրանք այնքան էլ շահավետ պայմաններով ձեռք չեք բերի: Լավ է վարկեր չվերցնեք, գումարի հետ կապված ոչ մի խոստում չտաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի գաղափարներ ու նոր պլաններ կունենաք: Ձեր առաջարկներից շատերը կզարմացնեն շրջապատողներին: Ձեր գաղափարները գնահատելու համար նրանց ժամանակ է պետք: Կարող եք ուղղել հին սխալները, գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք երկար կշարունակվեն ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հաջող կանցնեն ուղևորությունները: Նույնիսկ եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, պայմանները ձեզ համար լավագույն ձևով կդասավորվեն: Հավանական են օգտակար ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք սիրային պատմության սկիզբ կդնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|