Աստղագուշակ․ հոկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3120 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամրություն ու հաստատակամություն է անհրաժեշտ: Պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, նույնիսկ եթե շրջապատողները համոզեն զիջումների գնալ, ընդհանուրի օգտի համար զոհել ինչ-որ բան: Վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք կարող եք պաշտպանել ձեր տեսակետը, և շուտով իրադարձությունների զարգացումը կհաստատի ձեր ճշմարտացի լինելը: Հնարավոր են դրամական մուտքեր: Որոշ Խոյեր հաջող գնումներ անելու շանս կունենան: Բայց ֆինանսական հարցերում լավ է չշտապեք: Մակերեսային բոլոր որոշումները չէ, որ օպտիմալ կլինեն: Մտածելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք ու կգտնեք օպտիմալ տարբերակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կարող եք ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին: Ընկերների հետ հանդիպումները երկար ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Աշխատանքի հետ կապված նոր գաղափարներ, պլաններ կունենաք: Դրանց կարող եք անցնել ավելի ուշ: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Այդ հատվածում հեշտությամբ կտրվեն բիզնեսի, կոմերցիոն գործունեության հետ կապված որոշումները: Որոշ Ցուլեր եկամուտները մեծացնելու ինքնատիպ ու շատ արդյունավետ միջոց կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից, անսպասելի հրավերներ ու առաջարկներ: Ինչպես էլ դասավորվի օրը, դուք կզգաք շրջապատողների աջակցությունը: Դա կօգնի պահպանել լավ տրամադրությունը, չվշտանալ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա ու ստիպված լինեք փոխել պլանները: Որոշ Երկվորյակներ կարող են իրագործել հին պլանները, կյանքի կոչել այն, ինչ ավելի վաղ են մտածել: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Սիրային խոստովանություններ կլսեք, որոնց երկար եք սպասել: Օրը բարենպաստ կլինի նաև կայացած զույգերի համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ու կպայմանավորվեք կարևոր հարցերի շուրջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ֆինանսների տեսանկյունից բարենպաստ օր է: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, օրինակ, թույլ կտան իրեր գնել, որոնց մասին վաղուց էիք երազում: Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին, իրագործել նրանց հին ցանկությունները: Կյանքի մյուս ոլորտներում դրական միտումների ազդեցությունը նույնքան նշանակալի չի լինի: Նույնիսկ հասարակ գործերն ավելի ժամանակատար կլինեն, քան սովորաբար, այնպես որ՝ համբերատար եղեք: Գործնական հարաբերությունները լարված կլինեն, կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ միշտ լավ լեզու եք գտել: Մի շտապեք կիսվել տեղեկատվությամբ, որը մեծ դժվարությամբ եք ձեռք բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ օր չէ, սակայն այն ֆինանսական գործերում զգուշություն է պահանջում: Այսօր ձեզ բնորոշ կլինի թեթևամիտ մոտեցումն այն ամենին, ինչ կապված է գումարի հետ, իսկ դա կարող է տհաճություններով ավարտվել: Հրաժարվեք կասկածելի գործարքներից, մի վստահեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Գործերում կկարողանաք հաջողության հասնել, ընդ որում՝ դրա համար օգնության կարիք էլ չեք ունենա: Դուք առանց համախոհների աջակցության էլ շատ բանի ունակ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր խնդիրները: Ձեզ կհաջողվի լուծում գտնել, որը ոչ ոքի մոտ դժգոհություն չի առաջացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հետաքրքիր ու խոստումնալից օր է: Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ, իսկ դրական միտումների ազդեցությունն առավել զգալի կլինի անձնական կյանքում: Նշանի որոշ ներկայացուցիչներ հաճելի սիրային խոստովանություններ կլսեն, մյուսներն էլ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Հնարավորություն կունենաք փոխել պայմանները, լինել անսովոր վայրերում, շատ նոր բաներ իմանալ: Այսօր ստացված տեղեկատվությունը շուտով ամենայն հավանականությամբ պետք կգա: Աշխատեք հետևել ավելի վաղ կազմած պլանին: Լավագույն օրը չէ իմպրովիզներ անելու ու ոտքի վրա որոշումներ ընդունելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է ապագայի մասին մտորելու ու մտերիմների հետ պլանները քննարկելու համար: Հիմա ձեզ համար շատ բան հասկանալի կդառնա, անցյալում կմնան կասկածները, որոնք վերջին շրջանում բարդացնում էին ձեր կյանքը: Հնարավորություն կունենաք լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերն ու ձեզ ավելի վստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն: Այս հատվածը հարմար է գնումների, անսովոր գործարքներ կնքելու համար: Իրենց մեջ կոմերցիոն գործունեության հանդեպ տաղանդ կարող են հայտնաբերել նույնիսկ այն Կշեռքները, ովքեր երբեք դրանով չեն զբաղվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը զգուշություն է պահանջում: Այդ հատվածում շատ գայթակղություններ կլինեն: Առողջ բանականությամբ ղեկավարվել նշանի բոլոր ներկայացուցիչների մոտ չի ստացվի, ոմանք կտրվեն հույզերին: Ավելի ուշ զղջալու եք տաք գլխով ասվածի կամ արածի համար: Դուք տհաճությամբ կստանձնեք գործերը, հաճախ դրանց թեթևամտորեն կմոտենաք: Դա սխալների կհանգեցնի, որոնք երկար պետք է ուղղեք: Օրվա երկրորդ կեսին աշխատեք զուսպ լինել. այդ հատվածում հավանական են վեճեր: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք հետաքրքրում են ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը շատ հետաքրքիր բաներ է խոստանում: Շատ նոր գործեր կլինեն, որոնցից յուրաքանչյուրն իսկապես հետաքրքիր կլինի: Դուք արագ կսովորեք նորը, անհարմար չեք զգա հարցեր տալ, կհասկանաք, երբ ուրիշի փորձը կարող է օգտակար լինել, իսկ երբ է պետք հույս դնել սեփական խելամտության վրա: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Շրջապատողներին դուր գալը դժվար չի լինի. բավական է միայն ձեզ բնական պահեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի, բայց կարող եք գերել ինչ-որ մեկի սիրտը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերն ու պլանները քննարկելու համար: Ավելի ուշ ֆլիրտի էլեմենտներ կհայտնվեն այն հարաբերություններում, որոնք նախկինում միայն գործնական կամ ընկերական բնույթ էին կրում: Հաճախ հմայքն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կնպաստեն մասնագիտական հարցերի հաջող լուծմանը, իսկ ինտուիցիան կօգնի արագ գլուխ հանել բարդ խնդիրներից: Օրվա երկրորդ կեսին աշխատանքային խնդիրներ կծագեն: Օրվա երկրորդ կեսին առաջացած ձգձգումները կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք: Եթե այդ հատվածում նույնիսկ աննշան սխալ անեք, տարբեր բարդության շատ խնդիրներ կծագեն: Լավ է զբաղվեք փոքրիկ, մեծ նշանակություն չունեցող գործերով, քան ստանձնեք կարևոր խնդիրների լուծումը: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Դուք մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու ու պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ կարևոր կլինեն զսպվածությունն ու ինքնատիրապետումը: Հիմա վտանգ կա անտեղի արտահայտություններով վեճ հրահրեք, առաջացնեք շրջապատողների դժգոհությունը, փչացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք ոչ մի վայրկյան չեք կասկածի ձեր ճշմարտացիության վրա, կանտեսեք խելամիտ փաստարկները: Հաճախ նույնիսկ լավ ծանոթները կնախընտրեն ձեզանից հեռու մնալ: Օգտակար կլինի նոր բանով զբաղվելն ու առօրյայից ցրվելը: Շատ Ձկների կօգնի ուսումը: Նոր տեղեկատվություն ստանալու հնարավորությունը կուրախացնի, բացի այդ, կհպարտանաք, որ ուրիշներից շատ բան գիտեք ու շատ բան եք կարողանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|