Աստղագուշակ․ հոկտեմբերի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2836 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անսովոր գաղափարների ու համարձակ պլանների օր է: Մի հետաձգեք մտածածը կյանքի կոչելը. ինչքան շուտ ստանձնեք գործը, այնքան լավ արդյունքների կհասնեք: Երբեմն տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, բայց դուք կաշխատեք բանավեճերն այնքան կառուցողական անցկացնել, որքան դա հնարավոր է: Կհաջողվի չխոցել նույնիսկ ամենազգայուն մարդկանց, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, լավ նորություններով ու հետաքրքիր զրույցներով: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն. շանս կա գտնելու համախոհների, որոնց աջակցությունը շատ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիանալի օր է կյանքի բոլոր բնագավառներում փորձարկումներ անելու համար: Սովորական գործողությունները հազվադեպ թույլ կտան անհրաժեշտ արդյունքների հասնել: Փոխարենը ոչ ստանդարտ, ինքնատիպ մոտեցումը թույլ կտա ձեզ ավելի արագ հաջողության հասնել, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերն ու նորերը ձեռք բերել: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Կարող է լավանալ ֆինանսական վիճակը: Որոշ Ցուլեր անսպասելի մեծ գումար կստանան, մյուսներն էլ շահավետ գործարքներ կկնքեն: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն կհուշի՝ ինչպես գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Խուսափեք դատարկ զրույցներից. այսօր դրանք ոչ միայն շատ ժամանակ կխլեն, այլև կփչացնեն ձեր տրամադրությունը: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը, քանի որ այսօր սովորականից հաճախ կընկնեք վատ ազդեցության տակ, կարող եք տուժել ուրիշների խարդավանքներից: Պետք է զգոն լինեք նոր ծանոթների հետ: Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Հիմա դուք պատրաստ եք լսել խորհուրդները, հաշվի առնել ուրիշի տեսակետը, որը տարբերվում է ձերինից: Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. այսօր ձեզ սովորականից շատ կքննադատեն: Կողքից ձեր արարքները չմտածված ու անտրամաբանական կթվան, շատերը կփորձեն ձեզ հետ պահել նրանից, ինչը սխալ են համարում: Բայց եթե ձեր ձևով վարվեք, դրա համար զղջալու կարիք հազիվ թե լինի: Երեկոն խոստանում է ուրախացնել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններով: Այդ հատվածը հարմար է ապագայի պլաններ կազմելու համար: Դուք կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես է պետք դա անել: Չի բացառվում՝ ինչ-որ ազդեցիկ մարդիկ ձեզ իրենց աջակցությունն առաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև ու հաճելի օր է: Այն հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, փոխարենը հնարավորություն կտա լավ ժամանակ անցկացնել, հանդիպել մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար: Կարող եք խոսել կարևոր բաների մասին կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն: Երբեմն ձեր կողմը կանցնեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհ դառնալ: Չեն բացառվում ուղևորությունները: Հաճախ պետք է արագ պատրաստվեք, բայց նույնիսկ նման իրավիճակներում ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ: Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բոլորը խնդիրները չէ, որ ձեր ուզածի նման հեշտ կլուծվեն: Սովորական մեթոդները հաճախ անարդյունավետ կլինեն, ստիպված եք լինելու լրիվ նորերը հորինել: Չի բացառվում՝ պետք լինի խորամանկել, որից ձեզ այնքան էլ լավ չեք զգա: Բայց բանը դրան արժե: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին պլանները, մոտենալ ամենակարևոր նպատակներին: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն դասվորվի, հնարավոր են տարաձայնություններ, լարված պահեր: Աշխատեք վերահսկել հույզերը: Կտրուկ խոսքերը կարող են իրավիճակն ավելի վատը դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անսովոր առաջարկներ կբերի: Ինտուիցիան կհուշի՝ որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մի վախեցեք նորից. եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակը: Բայց իրադարձություններից առաջ ընկնել էլ պետք չէ: Սպասելու ունակությունն այսօր նշանի ներկայացուցիչներից շատերին պետք կգա: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, բացի այդ, հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Կարող են իրենց հիշեցնել քրոնիկ հիվանդությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք լավ լեզու կգտնեք բոլորի հետ, հաճախ կկռահեք այն, ինչը մյուսները կփորձեն թաքցնել, կգուշակեք շրջապատողների գաղտնի ցանկություններն ու մտադրությունները: Հնարավորություն կունենաք ջրի երես հանել թշնամիներին, ովքեր թաքնվում էին ընկերոջ դիմակի տակ: Դուք ձեզ ավելի վստահ կզգաք, երբ վերջին շրջանում լարված հարաբերություններում որոշակիություն ու պարզություն մտնի: Կարող եք գործերում կարգուկանոն հաստատել, վերջապես գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ ստիպված էիք հետաձգել: Երեկոն հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար է մասնագիտական ու անձնական բնույթի կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ուրիշի ազդեցության տակ չեք ընկնի ու սեփական ցանկությունների գերին չեք դառնա: Ինտուիցիան ու առողջ բանականությունը կօգնեն ճիշտ վարվել ու ճիշտ որոշումներ ընդունել նույնիսկ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում: Հավանական են աննշան ֆինանսական կորուստներ, չարդարացված ծախսեր, ինչպես նաև անհաջող գնումներ: Չի բացառվում՝ ձեր գումարի կարիքն ունենա մտերիմներից մեկը: Բայց դուք դատարկ գրպանով չեք մնա: Ավելին, շուտով բյուջեն համալրելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հագեցած ու արդյունավետ կլինի: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, ձեզ դուր կգա լրիվ նոր բանով զբաղվելը, համարձակ գաղափարները կյանքի կոչելը: Երբեմն ձեր մտքում կծնվի այն, ինչ ուրիշները չէին մտածել. նման պահերին ոչ ոք չի կասկածի ձեր հանճարեղությանը: Բայց հուզական ֆոնն անկայուն է: Նշանի նույնիսկ ամենահանգիստ ու հավասարակշռված ներկայացուցիչները երբեմն հակասական արարքներ կգործեն: Սովորական խելամտությունը կդավաճանի ձեզ, հատկապես դա նկատելի կլինի այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին կլինի: Շատ Այծեղջյուրները գումարն առանց մտածելու կծախսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ բանի կարող եք հասնել, եթե զգույշ գործեք: Ռիսկի մի դիմեք, եթե կարելի է խուսափել դրանից ու աշխատեք շրջահայաց լինել: Առավոտյան կարող եք հաջողակ լինել գործերի մեջ: Չի բացառվում՝ իրադարձությունների հաջող ընթացքը օգնի ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր էիք նվիրել: Օրվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի հիմնականում ուժեղ ու հակասական հույզերի պատճառով, որոնք չեք կարողանա հաղթահարել: Համբերատարություն, հավասարակշռություն ու սառնասրտություն է անհրաժեշտ: Դրսևորեք այդ հատկանիշներն ու կարող եք խուսափել շատ խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք առույգ ու էներգիայով լի կլինեք, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը: Հոգնածություն չեք զգա, սակայն պետք չէ մտածել, որ ձեզ հանգիստ ընդհանրապես պետք չէ: Աշխատեք ուժասպառ լինելուց առաջ դադարներ վերցնել: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, դուք կիմանաք, որ միշտ կարող եք նրանց դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Չեն բացառվում լավ նորությունները: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ անձնապես, այլ ձեզ համար թանկ մարդկանց: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, օգնել նրան, ով բարդ իրավիճակում է հայտնվել: Դուք անկեղծորեն կուրախանաք, երբ հաջողվի ինչ-որ լավ բան անել մյուսների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|