ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2760 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ, հագեցած ու հետաքրքիր օր է: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, անսպասելի իրադարձություններն ու տարօրինակ նորությունները կշեղեն ձեզ: Սկզբում խուճապի կմատնվեք, իսկ հետո ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: Նկատի ունեցեք, որ լավ է ոչինչ չհետաձգեք. ժամ առ ժամ լուծում պահանջող խնդիրները կշատանան:

Կարող են օգնել հին ընկերները, բայց ամենակարևոր գործերով լավ է ինքնուրույն զբաղվեք: Ինչքան շատ հույս դնեք ուրիշների վրա, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա: Օրվա երկրորդ կեսին այդ միտումն առավել նկատելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հարմար է հին գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու համար: Շտապել հիմա պետք չէ, և դա ձեզ շատ կուրախացնի: Կարող եք հանգստանալ, շունչ քաշել, շփվել մարդկանց հետ, որոնց վաղուց էիք ուզում հանդիպել: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան. դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական ոլորտին:

Օրը հարմար է ուսման համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում դժվարությամբ էր տրվում: Նշանի որոշ ներկայացուցիչների հեռվից նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Չափազանց շատ գործեր ուշադրության կարիք կունենան, բացի այդ, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ հարցերով ու խորհուրդներով: Կարող են խախտվել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դա շատ կվշտացնի, կստիպի փոխել պլանները:

Սակայն ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Ավելին, հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Պետք է միայն օգտվել պայմանների հաջող դասավորվածությունից: Պետք է հույս դնել ինտուիցիայի վրա. այն համարյա միշտ կհուշի՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հաճախ տարաձայնություններ կառաջանան, բազմաթիվ վեճերն էլ կվշտացնեն ձեզ: Երբեմն կթվա, որ ոչ ոք չի ուզում ձեր կողմն անցնել, աջակցել ձեզ: Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, անհանգստության պատճառներն էլ կքչանան: Դուք ինքնավստահ կդառնաք, հաճախ նախաձեռնող կլինեք, իսկ դա օգուտ կտա:

Օրվա երկրորդ կեսին կարող եք բարդ գործեր ստանձնել, դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են անսպասելի այցեր, ուրախ կլինեք հանդիպել հին ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ բարդ է, ոչ միանշանակ ու հակասական: Բայց դուք չեք բողոքի կյանքից, քանի որ կտեսնեք ոչ միայն խնդիրները, այլ նաև օրվա բացած հնարավորությունները: Հիմա կարող եք ձեր առաջ բարձր նպատակներ դնել. դրանց հասնելն այնքան բարդ չի լինի, որքան նախկինում էր թվում:

Շատ Առյուծներ համախոհներ կգտնեն, և այստեղ վերջին դերը չի խաղա նշանի ներկայացուցիչների հմայքը: Դուք մարդկանց դուր կգաք, նրանք էլ կաշխատեն ամեն հարցում օգնել: Սակայն նկատի ունեցեք՝ բոլորը չէ, որ ձեզ անշահախնդիր են աջակցում: Նախապես մտածեք, թե ինչով եք շնորհակալություն հայտնելու նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հագեցած ու բավական բարդ կլինի: Ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, ամեն անգամ չի հաջողվի դրանք բոլորն ավարտին հասցնել: Ձեզ կհիշեցնեն նախկին սխալների մասին, և ձեր տրամադրությունը դրանից չի լավանա: Բայց դուք կաշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու ցույց չտալ, թե ինչ է կատարվում ձեր ներսում:

Աստիճանաբար դրական միտումներն ուժ կհավաքեն, ու երեկոն կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Շատ հետաքրքիր բաներ իմանալու շանս ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ ու հետաքրքիր օր է: Այն հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, նաև հանդիպումներ է խոստանում, որոնց համար ուրախ կլինեք: Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները. հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են ձգձգումներ գործերում, բայց դուք դրանց պատճառով շատ չեք անհանգստանա, քանի որ գիտեք՝ ամեն ինչից կարող եք ավելի ուշ գլուխ հանել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Ինտուիցիան կօգնի ճիշտ եզրակացություններ անել, իսկ փորձն ու առողջ բանականությունը խուսափել սխալներից և ճիշտ գնահատել սեփական ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսն ապրումներ կբերի: Դուք ամեն ինչում պարզություն կուզենաք, իսկ դա ստանալ չի ստացվի: Ստիպված եք լինելու բավարարվել ակնարկներով, գուշակելով ու կիսատ ասված խոսքերով. դա ձեր սրտով չի լինի: Երբեմն ճիշտ եզրակացություններ անելուց առաջ սխալներ կանեք: Հետևեք, որ նյարդային լինելը չխանգարի ձեզ ժամանակին նկատել ու ուղղել դրանք:

Հնարավոր են թյուրիմացություններ ընտանիքում, վեճեր դատարկ բաների պատճառով: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, կզբաղվեք կարևոր գործերով ու դրանցում հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած, բայց այնքան էլ արդյունավետ օր չէ: Այն անսպասելի իրադարձություններ, տարօրինակ պատահարներ կբերի, որոնք կշեղեն ձեզ: Պլանները չի հաջողվի կյանքի կոչել, ստիպված եք լինելու իմպրովիզներ անել ու հարմարվել նոր պայմաններին: Դա ձեր սրտով չի լինի, բայց ընտրության հնարավորություն չեք ունենա, այնպես որ՝ աշխատեք չհուզվել:

Նկատի ունեցեք, որ ձեր թշնամիներն այսօր շատ հնարամիտ կլինեն, պետք է զգոն լինեք: Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում, նույնիսկ եթե նման մարդիկ ամենալավ տպավորությունն են թողնում: Այսօր շատ խորամանկների ու մանիպուլյատորների համար դուք հեշտ զոհ կթվաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Դուք ձեզ ու մյուսների համար շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք: Դժվարություններից չեք վախենա, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործը: Հաճախ օգտակար կլինի հին փորձը, ձեր գիտելիքները կզարմացնեն շրջապատողներին: Ձեր հանդեպ շատերը համակրանքով կլցվեն, բայց նոր ծանոթների հետ զգոն եղեք, քանի որ նրանք միշտ չէ, որ անշահախնդիր են:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև այնպիսի գործերի համար, որոնք իսկապես գրավում են ձեզ, թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր հատկապես կարևոր կլինի ինտուիցիայի ձայնին լսելը. հենց նրա հուշումները կտանեն դեպի նպատակը: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել վեճերին վերջ տալու համար: Դուք կիմանաք, որտեղ կարելի է ճկուն լինել, իսկ որտեղ է լավ պնդել ձերը: Ոչ մի տարաձայնություն ձեզ չի հանի հավասարակշռությունից:

Կարող են նյարդայնացնել գործերում ձգձգումները, ինչպես նաև ուրիշների սխալները, որոնք չգիտես ինչու դուք պետք է ուղղեք: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրը, որի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ նրանց համար, ովքեր իրենց առաջ շատ բարձր նպատակներ չեն դնում, իրատես են, չեն գերագնահատում իրենց հնարավորությունները: Չի բացառվում՝ ստիպված լինեք բավարարվել համեստ հաջողություններով, բայց չեք բողոքի:

Մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ անկեղծ զրուցելուց հետո կհասկանաք, թե ինչպես պետք է պահեք ձեզ: Փոքրիկ տարաձայնություններ կարող են ծագել կենցաղային հարցերի շուրջ ունեցած տարբեր հայացքների պատճառով: Այստեղ սուր անկյունները հարթելուն կօգնի հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2760 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6