Աստղագուշակ․ դեկտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2573 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարդ օր է: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Հնարավոր են թյուրիմացություններ ու տհաճ պատահարներ, չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Երբեմն պատճառը ձեր համառությունը կլինի, դուք չեք ուզենա նույնիսկ աննշան զիջումների գնալ: Բացի այդ, մտերիմները ձեզանից շատ բան կսպասեն, իսկ դուք չեք կարողանա արդարացնել նրանց հույսերը: Զգույշ եղեք ֆինանսական հարցերը լուծելիս, չեն բացառվում կորուստները: Նոր գործընկերների հետ գործարքներ կնքելուց առաջ մի քանի անգամ մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավագույն օրը չէ նոր նախաձեռնությունների համար: Գործերում անընդհատ ձգձգումներ կլինեն, կհիասթափեցնեն նրանք, որոնց հուսալի համախոհներ էիք համարում: Շրջապատողները ձեզանից բողոքներ կունենան, ինչ-որ մեկը կուզենա վրեժ լուծել հին վիրավորանքի համար: Աշխատեք սառնասրտություն պահպանել. այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք վերահսկել հույզերը: Օրը հարմար չէ գործարքների ու գնումների համար: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: Դուք շատ բաների մյուս նշանների ներկայացուցիչների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգիստ ու բարենպաստ օր է: Շատ բան հաջող կդասավորվի, հաճախ ինտուիցիան կհուշի, թե ինչն արժե ստանձնել, իսկ ինչը՝ ոչ: Որոշ Երկվորյակներ կկարողանան իրագործել հին ծրագրերը, լրացնել այն, ինչ աչքաթող էին արել: Ամենակարևոր հաղթանակները հազիվ թե կարողանաք տոնել առանց ջանքեր գործադրելու, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք նրանց հետ ժամանակ անցկացնել: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ է ոչ մի կարևոր բան չնախաձեռնեք: Օրը հարմար է հանգստանալու ու ուժերը վերականգնելու, ոչ այնքան հոգնեցուցիչ գործերով զբաղվելու համար: Կարող եք առանց շտապելու ու ավելորդ ապրումների ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Եթե նոր բան եք ստանձնելու, առաջին փուլում պատրաստ եղեք ձգձգումների: Խոշոր գնումները հաջող չեն լինի, իսկ ահա ոչ մեծ ձեռքբերումներից գոհ կմնաք: Ինչով էլ զբաղվեք, մի շտապեք: Հաջողությունը միանգամից չի գա, այնպես որ՝ ավելի լավ է համբերությամբ զինվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր շատ օգտակար կլինեն խորհուրդները: Երբեմն դրանք կտան մարդիկ, որոնց փորձին չէիք վստահի, բայց նույնիսկ նման խորհուրդներին արժե ականջալուր լինել: Սեփական որոշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն. դուք դրանք ոտքի վրա կընդունեք, բացի այդ, երբեմն ցանկալին իրականության տեղ կընդունեք: Ցանկալի չէ գործարքներ կնքել ու խոշոր գնումներ անել, ինչպես նաև գումարի հետ կապված խոստումներ տալ: Փոխարենը կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Կյանքի այդ ոլորտում հաջողությունը կուղեկցի ձեզ, այնպես որ՝ խուճապի մի մատնվեք ու օգտվեք պահից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի, բայց, միևնույն է, տհաճ տպավորություն կթողնի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, գործերը ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք, ինչ-որ բան պետք է հետաձգեք: Կարող են հիասթափեցնել հանդիպումները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ աջակցում էին, հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով: Մինչև օրվա կեսը լավ է կարևոր որոշումներ չընդունեք, ոչ ոքի հետ ձեր գաղափարներով ու ծրագրերով չկիսվեք: Ավելի ուշ կգա ամենատարբեր թեմաներով զրույցների համար բարենպաստ ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած ու արդյունավետ օր է: Պետք է համառ լինեք. հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչը միայն վերջերս համարյա անհնարին էիք համարում: Շատ Կշեռքներ կարող են հաջողությունների հասնել ուսման մեջ, այդ թվում՝ այն գիտությունները յուրացնելիս, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Ցանկացած կարևոր տեղեկատվություն հեշտությամբ կհիշվի: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Այդ հատվածը հարմար է կարևոր զրույցների, գործնական կամ անձնական բնույթի լուրջ խնդիրները քննարկելու համար: Առանց երկար վեճերի կհաջողվի որոշում ընդունել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բավական անհաջող կսկսվի, և դրանում որոշ չափով նաև դուք մեղավոր կլինեք: Շտապողական որոշումներն իրենց հետ խնդիրներ կբերեն, իսկ չմտածված խոսքերը վեճերի կհանգեցնեն: Հատկապես դժվար կլինի պատանի Կարիճների համար, որոնք բավական կենսափորձ չեն ունենա: Նշանի նման ներկայացուցիչները լուրջ սխալներ կանեն, եթե չլսեն խորհուրդները: Դեպի լավը փոփոխություններ կնկատվեն օրվա կեսին, իսկ երեկոյան դրական միտումներն ուժ կհավաքեն: Կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել մի գործում, որը կարևոր է ձեզ համար: Չեն բացառվում հաջող զուգադիպություններն ու հաճելի անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ հագեցած ու արդյունավետ կանցնի օրվա սկիզբը: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ ոչ միայն ձեր սխալները: Որոշ Աղեղնավորներ իրենց գիտելիքներին ու կարողություններին անսպասելի կիրառում կգտնեն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, հանգստի կարիք կունենաք: Լավ է հետաձգեք գնումները. հակված կլինեք գումար ծախսել դատարկ բաների վրա: Չեն բացառվում փոքրիկ կենցաղային խնդիրները, որոնց լուծման հարցում կօգնեն հին ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ: Որոշ Այծեղջյուրներ արարքներ կգործեն, որոնց համար շուտով կզղջան: Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները, որոնք ֆինանսական կորուստների կհանգեցնեն: Ցանկալի չէ վարկեր վերցնելն ու պարտքով գումար տալը: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի վստահ կզգաք: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում արժե շտապել: Առաջին փուլում ծագած դժվարությունները չեն վախեցնի ձեզ ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք: Այսօր ընդունած ցանկացած որոշում պետք է լավ մտածված լինի: Երբեմն դժվարությամբ կգնահատեք ձեր արարքների հնարավոր հետևանքները: Արժե խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք: Որոշ Ջրհոսներ կհասկանան՝ ինչպես լուծել անձնական խնդիրները ու նշանակալի դրական փոփոխությունների հասնել: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ ահա խոշոր ձեռքբերումների համար, որոնք նախապես չէիք պլանավորել, օրը հարմար չէ: Ցանկալի չէ պարտքով գումար տալը. նույնիսկ ոչ մեծ գումարը վերադարձնելն է դժվար լինելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ցանկացած լուրջ հարց պետք է քննարկել օրվա առաջին կեսին: Այդ հատվածում լավ կհասկանաք շրջապատողներին, կկռահեք նրանց իրական մտքերի, ծրագրերի ու մտադրությունների մասին: Դրա հետ միասին, հեշտ կլինի ձեր գաղափարներով այն մարդկանց հետաքրքրելը, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դա շատ կուրախացնի: Չի բացառվում՝ հենց նման մարդկանցից կարևոր տեղեկատվություն ստանաք: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: Գործերում հաջողությունը կգա իրադարձությունների հաջող ընթացքի ու դրանից օգտվելու ձեր կարողության շնորհիվ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|