Աստղագուշակ․ ապրիլի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3266 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վստահեք ինտուիցիային. այսօր նրա հուշումները հստակ ու ճիշտ կլինեն: Դուք արագ գլուխ կհանեք բարդ իրավիճակներից: Շահավետ գործարքներ կնքելու, եկամուտները մեծացնելու, ինչպես նաև օգտակար հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք սիրելի մարդու հետ: Վեճեր չեն առաջանա, նույնիսկ եթե դուք ամեն հարցում համաձայն չեք: Արագ փոխզիջման կհասնեք՝ խուսափելով փոխադարձ վիրավորանքներից ու բողոքներից: Դուք պատրաստ կլինեք լսել մտերիմների կարծիքը, և նրանք նույնկերպ կպատասխանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամենահեշտ օրը չէ: Այն ավելի հարմար է հանգստանալու ու ուժերը վերականգնելու, քան լարված աշխատանքի ու կարևոր գործերի համար: Հնարավոր են փոքրիկ սխալներ, ցավալի թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց տրամադրությունը ժամանակավորապես կփչացնեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Հրաշալի գաղափարներ կունենաք: Այդ ամենը լավատեսություն կհաղորդի, դուք ոգևորությամբ կստանձնեք այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Շատ Ցուլեր կգտնեն վաղուց մտածածն իրագործելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է: Գործերում կարող եք նշանակալի առաջընթացի հասնել, եթե մեկ այլ բանի վրա չշեղվեք, ժամանակը երևակայելու վրա չծախսեք: Կենտրոնացեք պրակտիկ խնդիրների վրա: Դա կօգնի ոչ միայն ավելի արդյունավետ աշխատել, այլև թույլ կտա լավ տրամադրություն պահպանել, խուսափել հիասթափություններից ու վիրավորանքներից: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հետաքրքիր օր է: Այն դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք կծագեն միայն նրա համար, որպեսզի ձեզ ստիպեն մտածել, ստեղծված իրավիճակն այլ լույսի ներքո տեսնել, հասկանալ՝ ինչպես է պետք գործել կարևոր հաղթանակներ տոնելու համար: Հրաշալի գաղափարներ կունենաք: Շուտով կարող եք կյանքի կոչել դրանք, իսկ հիմա ամեն ինչ մանրամասն մտածելու համար հարմար ժամանակն է: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Թեթև ու հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները: Կատակների ու ուրախության համար առիթներ կլինեն: Լուրջ զրույցներ վարել էլ կարելի է, բայց վերջնական որոշումներ ընդունել այսօր հազիվ թե ստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է նոր ու բարդ գործեր սկսելու համար: Դրանք ձեզ հնարավորություն կտան ինքնադրսևորվել, ցույց տալ, թե ինչի եք ունակ, ինչպես նաև փորձ ձեռք բերել, որը շուտով պետք կգա: Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու շատ աշխատել և բոլոր գործերը չէ, որ ձեզ դուր կգան: Սակայն դուք հրաշալի արդյունքների կհասնեք և կկարողանաք հպարտանալ ձեզանով: Մտերիմները ձեզ հետ կկիսեն հաղթանակների բերկրանքը: Մարդիկ, որոնց փորձին կարող եք վստահել, ժամանակին խելամիտ խորհուրդներ կտան: Իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե որ խորհուրդներին է պետք հետևել, իսկ որոնց պետք չէ ուշադրություն դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը լավն է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Եվ դրա համար պարտադիր չէ նրանց հետ առանձին հանդիպեք, բավական է միայն վիրտուալ տարածքում շփվեք: Սակայն նկատի ունեցեք՝ մարդիկ, որոնք այսօր անսպասելի համակրանքով եք լցվել ձեր հանդեպ, շուտով կփոխեն իրենց կարծիքը: Այնպես որ՝ նրանց ձեր ընկերների շարքին դասելը դեռ վաղ է: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը դատարկ բաների վրա: Շուտով ձեր գումարին ավելի արժանի կիրառում կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած օր է: Կուզենաք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, բայց միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է լավ դա անել: Մի շտապեք, ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք: Որոշ մտորումներից հետո կհասկանաք, թե ուր է պետք շարժվել: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ. չի բացառվում, որ նրանց հուշումներն օգտակար լինեն: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ, խոսքն աննշան գումարի մասին կլինի, բայց դուք կզղջաք, որ ստիպված եք եղել ծախսել: Շատ մի վշտացեք. շուտով ձեզ դրամական մուտքեր են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը վատ չի դասավորվի, եթե լուրջ, հանգիստ ու ուշադիր լինեք: Խորհուրդ չի տրվում առաջին հերթին՝ հուզվել դատարկ բաների պատճառով, իսկ երկրորդ հերթին՝ ծուլանալ, թեթևամիտ վերաբերվել աշխատանքին ու հետաձգել գործերը: Ամեն ինչին լուրջ մոտեցումը, համառությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան: Օրվա երկրորդ կեսին ինչ-որ անսովոր բան կիմանաք: Հետաքրքիր գործեր փնտրեք, աշխատեք ձեր կյանք հաճելի բազմազանություն մտցնել: Կարող եք սովորել այն, ինչի մասին քիչ բան գիտեք: Նման զբաղմունքները ձեզ կգրավեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արդյունավետ օր է: Աշխատանքային հարցերն արագ ու հաջող լուծելու հնարավորություն կունենաք: Դուք բաց չեք թողնի մասնագիտական դիրքերն ամրապնդելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանսը: Կարևոր է ուժերը ճիշտ գնահատելը: Մոտ ժամանակներս հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն գործել: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Հաճախ դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ, այլ ձեզ համար շատ թանկ մարդկանց: Դուք անկեղծորեն կուրախանաք ուրիշների հաջողություններով, բայց սեփական հաղթանակներն էլ սարերի հետևում չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հրաշալի կլինի, քանի որ ինքներդ կփորձեք դա այդպիսին դարձնել: Նոր բանով զբաղվելու ցանկությունը կստիպի ձեզ փորձարկումներ անել, լարել երևակայությունը: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում կամ սկսեք անսովոր բան սովորել: Հնարավոր են լավ նորություններ հին ընկերներից, ինչպես նաև մարդկանցից, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան, և դուք դրա համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ոչ մի տեղ մի շտապեք: Հետևողական գործելով, մի մտածված քայլը մյուսի հետևից անելով՝ կարող եք գործերում հաջողությունների հասնել: Քաոս ու խառնաշփոթ թույլ մի տվեք, աշխատեք անել այն, ինչ ավելի վաղ էիք մտածել: Համառությունն ու ամրությունը կօգնեն ձեզ հաղթել պայմաններին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի առաջարկներ: Դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես պատասխանել դրանց: Այդ նույն հատվածում ընկերները կկիսվեն հետաքրքիր գաղափարներով ու կուրախացնեն լավ նորություններով: Քննարկելու բան կունենաք, և զրույցը ոգեշնչող կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել միշտ չի հաջողվի: Երբեմն ձեզ սխալ կհասկանան նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հնարավոր են տարաձայնություններ՝ կապված աշխատանքի հետ: Վեճերը կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա: Չնայած տեղի ունեցողին՝ դուք հանգստություն կպահպանեք ու կանեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Նման ռազմավարությունը թույլ կտա հաջողությունների հասնել: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գործերին, որոնք ժամանակին մեծ ցավով հետաձգել էիք: Հիմա կարող եք ավարտին հասցնել սկսածն ու ուրախանալ այն արդյունքով, որը կգերազանցի ձեր ակնկալիքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|