Աստղագուշակ․ ապրիլի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2876 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ցանկալի է խուսափել ռիսկից, և դուք դա շատ լավ կհասկանաք: Այսօր զգուշությունն ու առողջ բանականությունը կհաղթեն արկածախնդրությանն ու ամեն գնով ձեր ձևով գործելու ձգտմանը: Կասկածելի առաջարկները կմերժեք ու չեք զղջա դրա համար: Ինտուիցիան շատ կօգնի գործերում, նրա հուշումների շնորհիվ օպտիմալ լուծումներ կգտնեք: Հնարավոր են օգտակար ծանոթություններ: Որոշ Խոյեր հենց այսօր կհանդիպեն մարդկանց, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան իրենց կյանքում: Չեն բացառվում փոփոխություններն ապագայի ծրագրերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է: Բողոքելու պատճառ չեք ունենա, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք նոր գործեր ստանձնել, ընդ որում՝ այնպիսի գործեր, որոնք դեռ մինչև երեկ չափազանց բարդ էին թվում: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ ու սովարաբար դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հավանական են լավ նորություններ՝ կապված ամենամտերիմ մարդկանցից մեկի հետ: Որոշ Ցուլերի դրամական մուտքեր են սպասվում, որոնք շատ տեղին կլինեն: Օրը հարմար է խոշոր գնումների համար: Կկարողանաք իրեր ձեռք բերել, որոնք ձեզ վաղուց էին դուր գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան որոշ տհաճ պահեր պետք է ապրեք, բայց հետագայում դրական միտումների ազդեցությունը կաճի, տրամադրությունն էլ կլավանա: Հատկապես գործնական բնույթի կարևոր զրույցները լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հեշտությամբ կպայմանավորվեք շրջապատողների հետ: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարներ կտա: Մոտ ժամանակներս հաճույքով կստանձնեք դրանք, հին ու նոր ծանոթներն էլ օգնություն կառաջարկեն: Ընդհանուր գործնական հետաքրքրություններից երկարատև ընկերություն կամ սիրային պատմություն կարող է սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հակասական կլինի: Իրավիճակն ընդհանուր առմամբ այնքան էլ վատը չէ, բայց դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք ու կբարկանաք, ամեն անգամ չեք կարողանա հանգստություն պահպանել, եթե ինչ-որ մեկը փորձի պրովոկացիայի ենթարկել ձեզ: Բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Համբերությամբ զինվեք ու մի քիչ սպասեք: Օրվա երկրորդ կեսին կարող եք հասնել ավելի վաղ դրված կարևոր նպատակներին: Հնարավորություն կունենաք իրագործել լրիվ նոր ծրագիրը: Ճիշտ է, այստեղ պետք կգա այն մարդու օգնությունը, որի փորձն ավելի մեծ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործերում և հատկապես ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Եթե հույս ունեիք այսօր հարստանալ, հիասթափությունից խուսափել դժվար թե ստացվի: Լավ է խուսափեք կասկածելի նախաձեռնություններից, արկածախնդրություններից, որոնց ելքի վրա վստահ չեք: Չի խանգարի նաև գործնական կապերին զգույշ մոտեցումը: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Դուք կես խոսքից կհասկանաք մտերիմներին, իսկ նրանք էլ ձեզ: Անկեղծորեն ուզենալով ուրախացնել շրջապատողներին՝ դուք դա անելու բազում եղանակներ կգտնեք: Հաճելի անակնկալով կհաջողվի զարմացնել սիրելի մարդուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք շատ բանի կուզենաք հասնել ու չեք նկատի այն սահմանափակումները, որոնք, ցավոք, գոյություն ունեն: Սեփական ուժերի հստակ գնահատականը շատ Կույսերի հեռու կպահի տհաճ պահերից ու հիասթափություններից: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: Չի բացառվում՝ հենց ուրիշի փորձն օգնի խուսափել սխալներից, գտնել նպատակին տանող միակ ճիշտ ճանապարհը: Ավելորդ չի լինի սեփական նպատակները վերլուծելը: Հնարավոր է, վերջին շրջանում դրանք փոխվել են, իսկ դուք դա չեք նկատել: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր զրույցներ, հիշարժան հանդիպումներ ու կարևոր բացահայտումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող է դժվարությունները հաղթահարելու իմաստով: Կարող եք լուծել կարևոր մասնագիտական հարցերը, համախոհներ ու գործընկերներ գտնել, ամրապնդել ձեր դիրքերը: Շատ գործերում կօգնի հմայքը: Շրջապատողները չեն ուզենա մերժել ձեր խնդրանքները կամ վշտացնել ձեզ վատ նորություններով: Հարմար օր է նոր կոմերցիոն նախագծերի վրա աշխատելու համար, որոնք նույնիսկ ավելի շահավետ կլինեն, քան ենթադրում էիք: Ներողամիտ եղեք նրանց հանդեպ, ովքեր թանկ են ձեզ համար: Դա ներդաշնակ հարաբերություններ պահպանելու լավագույն եղանակն է: Ավելորդ վեճերից խուսափելու համար արժե աչք փակել մտերիմների փոքրիկ թուլությունների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արդյունավետ օր է: Կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ինչը սխալների չի հանգեցնի ու չի խանգարի դրանք ժամանակին ավարտել: Ինչ-որ թյուրիմացություններ չեն բացառվում: Աշխատեք դրանց մեծ նշանակություն չտալ: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը. այդպես կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից: Շատ Կարիճներ կկարողանան օգնել մտերիմներին կամ լուծել վերջին շրջանում բոլորի կյանքը բարդացնող խնդիրները: Դուք ուժերը չեք խնայի ուրիշների սխալներն ուղղելու համար, քանի որ կհասկանաք՝ դա ձեզ էլ է օգուտ տալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամենատարբեր մարդկանց հետ պետք է գործ ունենաք: Յուրաքանչյուրին մոտեցում է պետք գտնել, իսկ դրանից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Դիտողունակությունն ու ինտուիցիան հաճախ կօգնեն կռահել ուրիշների գաղտնիքները, ցանկություններն ու ծրագրերը: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Դուք առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք ավելի լավ կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, չեք ուզենա վիճել դատարկ բաների պատճառով: Հաջող կլուծվեն բոլորի համար կարևոր հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ, արդյունավետ օր է: Աշխատեք ժամանակը զուր չվատնել, ձեր ուժերի սահմաններում կլինի շատ գործերում հրաշալի արդյունքների հասնելը: Չեն բացառվում արդյունավետ գործնական բանակցությունները, երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան մեծացնել իրենց եկամուտները: Երեկոյի համար հոգնեցնող բաներ մի ծրագրեք: Այդ հատվածում հանգստի կարիք կունենաք: Օգտակար կլինի չհոգնեցնող, հետաքրքիր գործին վերադառնալը, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք կարող եք ձեզ լավագույն կողմերից ցույց տալ, պրոֆեսիոնալիզմ դրսևորել, լուրջ վերաբերվել գործերին, հոգ տանել շրջապատողների մասին: Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր եկամուտները շուտով կաճեն, կարիերան էլ զարգացում կապրի: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կլինեն, կգտնվի նաև գործ, որը բոլորին կգրավի: Հին վեճերը կմոռացվեն, իսկ նորերի համար առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արժե շտապել, քանի որ օրվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի: Լավ է ոչինչ չհետաձգեք երեկոյի: Վատ չեն անցնի կարևոր հանդիպումներն ու բանակցությունները, կհաջողվի լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտն առավել լարված կլինի: Կոնֆլիկտներից խուսափելու ու շրջապատողների հետ ներդաշնակ հարաբերություններ պահպանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Լավ է կարևոր հարցերը չքննարկեք, զրուցեք ինչ-որ թեթև ու հաճելի բանի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|