Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1992 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ժամանակը զուր մի վատնեք և դուք շատ բաների հասնելու շանս կունենաք: Օրը հրաշալի կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Չի բացառվում՝ համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք կամ նոր աշխատանք գտնեք, որը եկամուտների շուտափույթ աճ կխոստանա: Կարող եք զբաղվեք փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին. այստեղ դժվարություններ չեն առաջանա, չեն լինի նաև ձգձգումներ: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի հին ընկերոջ կամ մեկ այլ մտերիմ մարդու հետ հանդիպելու համար. դուք իրար ասելու բաներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիշեք, որ ամեն ինչ այնքան հասարակ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Այսօր ձեզ ժամանակ է պետք գալու ոչ միանշանակ իրավիճակից գլուխ հանելու և որոշելու համար, թե ինչպես է լավ գործել: Ամենատարբեր մարդկանց հետ զրուցելու հնարավորություն կունենաք, կխորհրդակցեք այն մարդկանց հետ, ում փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Շատ Ցուլերի այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Չի բացառվում վաղուց ստացված գիտելիքներն օգնեն գումար աշխատել: Երեկոն հեռվից լավ նորություններ ու լուրեր է խոստանում այն մարդկանցից, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա համար կարող եք կարևոր հանդիպումներ ծրագրել: Ամենայն հավանականությամբ դրանք ձեր ուզածի նման կանցնեն: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ հազիվ թե ինչ-որ մեկը դրանց հանդեպ անտարբեր մնա: Մտածածը կյանքի կոչելուն օգնել ցանկացողներ շատ կլինեն: Օրը հարմար կլինի կուտակված գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտելու համար: Հնարավորություն կունենաք բարդ հարցերը քննարկել մի մարդու հետ, որը ձեզ բազմիցս հրաշալի խորհուրդներ է տվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է գործնական շփումների համար: Նույնիսկ ամենակարևոր հարցերը կարելի է քննարկել անկաշկանդ միջավայրում: Ձեզ համար դժվար չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը և այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, որոնք սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Հին համախոհները հաճույքով կաջակցեն ձեր նույնիսկ ամենահամարձակ գաղափարները: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Հավանական են դրական փոփոխություններ, որոնց մասին վաղուց էիք երազում: Ձեր մտերիմներին ու ձեզ վշտացնող խնդիրները կլուծվեն: Երեկոն հաճելի անակնկալներ ու նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հագեցած ու վառ կլինի: Դուք կկարողանաք իրագործել վաղուց մտածածը: Կուրախացնեն աշխատանքին վերաբերող նորությունները, չի բացառվում հետաքրքիր առաջարկներ ստանաք: Բարդ հարցերը մտածելու, հետագա գործողությունները որոշելու համար ժամանակ կունենաք: Ծրագրերում որոշակիություն մտցնելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Հաջողությամբ կլուծվեն բարդ ֆինանսական հարցերը: Որոշ Առյուծներ կկարողանան շահավետ գործարքներ կնքել: Հաջողակ կլինեք սիրո մեջ, եթե նախաձեռնող լինեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, պատմելու համար, թե ինչպես եք պատրաստվում կյանքի կոչել մտածածը: Համախոհներ գտնելը դժվար չի լինի: Կուզենան օգնել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք չեն հետաքրքրվել ձեր ծրագրերով: Օրվա կեսը հարմար կլինի գործարքներ կնքելու համար: Այդ հատվածում հավանական են նաև դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կուրախացնի հին ընկերոջ կամ մեկ այլ մարդու հետ հանդիպումը, որի հետ ձեզ շատ բան է միավորում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ դա օգնի ձեզ գլուխ հանել սեփական զգացմունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք չբարկանալ այն մարդկանց վրա, որոնց համար դժվար է ձեր գաղափարները հասկանալն ու գնահատելը: Սա ամենահասարակ օրը չի լինելու շփումների տեսանկյունից: Հավանական են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով: Նախկինում նորմալ հարաբերությունները այս շրջանում կարող են լարվել: Աշխատեք պահի հույզերին չտրվել: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, իրավիճակը շուտով կփոխվի, փոխհասկացողությունն էլ կվերականգնվի: Օրը շատ արդյունավետ կլինի: Դուք գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողությամբ կավարտեք վաղուց սկսածը: Հաջող կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լուրջ տրամադրվեք, և դա ձեզ կօգնի հաջողության հասնել: Օրը կարող է ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացել: Հավանական է շանս ընձեռվի իրագործել այն ծրագրերը, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Նկատելիորեն կփոխվեն գործնական հարաբերությունները: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ աշխատում եք: Վեճերի ու տարաձայնությունների առիթներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի գործերից կարճ ժամանակով շեղվելը: Կուզենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, հանդիպել հին ընկերներին, և դա անելու հնարավորություն կընձեռվի: Չի բացառվում՝ ձեզ հյուր կանչեն հետաքրքիր միջոցառման: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հագեցած և արդյունավետ կլինի: Հասկանալով, որ շատ բան պիտի անեք, դուք ժամանակը զուր չեք վատնի: Ինտուիցիան կհուշի, թե ինչից է լավ սկսել: Միայն մի քանի ժամվա ընթացքում դուք մի քանի կարևոր հարց կլուծեք: Օգնության կարիք հազիվ թե ունենաք. դուք հրաշալի արդյունքների կհասնեք մենակ գործելով: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Նշված հատվածը հարմար կլինի նաև պիտանի իրեր՝ տեխնիկա, կահույք, ինչպես նաև աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգստություն պահպանելն այսօր ձեզ համար սովորականից բարդ կլինի: Եվ բանը կարևոր իրադարձությունների կամ ծագած խնդիրների մեջ չի լինի: Պարզապես դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, կանհանգստանաք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: Սպոնտան գնումները կարող են անհաջող լինել, հավանական են զուր ծախսեր: Երեկոյան պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է աշխատանքի համար: Այնպիսի խնդիր չի լինի, որի լուծումը չկարողանաք տալ: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործերում, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Այդ ամենը ջանքեր կպահանջի, բայց դրանք զուր չեն անցնի: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Դրանցով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նախաձեռնող արժե լինել ոչ միայն գործնական ոլորտում, այլև անձնական կյանքում: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդու հետ: Անսպասելի իրադարձությունը դեպի լավը կփոխի վերջին շրջանում լարված հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Այդ հատվածում կհաջողվի ուղղել վերջերս գործած սխալները: Դուք նորովի կնայեք նրան, ինչը նախկինում ակնհայտ է թվացել, և դա կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Ավելի ուշ կգա նոր նախաձեռնությունների համար հարմար ժամանակը: Վերջերս առաջ եկած գաղափարները շատերի սրտով կլինեն, և շատերը կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|