Աշխարհի ամենաաղտոտված քաղաքները․ Լա Օրոյա, Պերու
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2373 | 22:00 | |
Իսկապես աղետալի իրավիճակ է ստեղծվել Պերուի Լա Օրոյա քաղաքում։ 1922 թվականին ամերիկյան Doe Run Corporation ընկերությունն այստեղ խոշոր մետաղագործական ընկերություն է բացել, որը հարյուր տարուց քիչ ժամանակահատվածում ոչնչացրել է տարածաշրջանի առանց այդ էլ համեստ բուսական ու կենդանական աշխարհը, ինչպես նաև մահացու վտանգավոր իրավիճակ է ստեղծել հազարավոր մարդկանց համար։ Լա Օրոյան աշխարհի հազվադեպ վայրերից է, որտեղ արդեն քանի տարի է՝ պարբերաբար թթվային անձրևներ են տեղում։ Հենց դրանք են դարձել քաղաքում բուսականության լրիվ բացակայության պատճառը։ Տեղացիները էկոլոգիայի հանդեպ անխնա վերաբերմունքի համար ստիպված են վճարել իրենց առողջությամբ։ Նրանք համարյա բոլորը տառապում են լուրջ շնչառական հիվանդություններով։ Ներկայումս քաղաքում մոտ 35 հազար մարդ է ապրում, որոնցից միայն 5 տոկոսը առողջական լուրջ խնդիրներ չունի։ Մթնոլորտ կապարի, ցինկի, պղնձի ու ծծմբի երկօքսիդի ամենօրյա արտանետումները կուտակվում են քաղաքացիների օրգանիզմում՝ դրանց հասցնելով դանդաղ ու վախեցնող մուտացիայի։ Բուսականության բացակայությունը քաղաքում իրավիճակն ավելի սարսափելի է դարձնում։ Տեղացիները հիանալի գիտակցում են աղետի խորությունը, դրա համար էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում են պայքարել իրենց իրավունքների համար։ Տեղի իշխանությունների անգործությունը իսկական հանցագործություն է մարդկության դեմ, բայց բազմաթիվ դատական քաշքշուկները դեռ անհրաժեշտ արդյունքը չեն տվել։ |
|