Գլխավոր » Հետաքրքիր է

Անսովոր կամուրջներ. Կապիկների կամուրջը, Մեծ Բրիտանիա

Загрузка...

Աշխարհի զարմանալի կամուրջներից մեկը գտնվում է բրիտանական Տատտոն-պարկում։ Այս այգու մշտական այցելուներին լավ ծանոթ է տարածքի գեղատեսիլ արհեստական լճակների բազմազանությունը։ Դրանցից մեկի վրա էլ կառուցվել է Կապիկների կամուրջը։ Այս կախովի փայտե կամուրջը «կախված է» երեք մեծ օդապարիկներից։ Ամբողջության մեջ այս կառույցը հետաքրքիր ու գրավիչ տեսք ունի ու բնական է, որ այն ֆունկցիոնալ նշանակություն չունի։

Ինքնատիպ արտ-ինստալյացիայի հեղինակը Ֆրանսիայից հայտնի նկարիչ Օլիվյե Գրոսսետետեն է։ Տատտոն-պարկը արդեն երկար տարիներ լանդշաֆտային արվեստին նվիրված մրցույցթների անցկացման մշտական վայր է։ Կապիկների կամուրջը ներկայացվել է հերթական մրցույթի ժամանակ՝ 2012 թվականին։ Միայն առաջին հայացքից է նրա կառուցվածքը հասարակ թվում։ Իրականում նախագծի հեղինակներից մեծ ջանքեր է պահանջվել կամուրջն ու հելիումով լցված օդապարիկները ներդաշնակեցնելը։

Երևակայություն շարժող այս կամուրջը շատ ճարտարապետների ստիպել է ուշադրություն դարձնել դրա՝ բնության հետ ունեցած փոխներգործությանը։ Օլիվյե Գրոսսետետեի համարձակ նախագիծը ժամանակակից շինարարներին ու ճարտարապետներին լավ գաղափար է տվել, որոնք չեն բացառում, որ Կապիկի կամուրջի նմանությամբ կարող են լիարժեք ու ֆունկցիոնալ կամուրջներ կառուցել, որոնք շատ լավ կծառայեն իրենց նպատակին ու կօգնեն պահպանել էկոլոգիական հավասարակշռությունը։


անսովոր կամուրջներ
1
2019-12-24, 12:00
0
166

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх