Երազահան. Թանկարժեք քարեր
  • Մեղեսիկը լավ կատարած գործից բավականություն ստանալն է:
  • Ադամանդներին տիրելը շատ բարեհաջող երազ է, գուշակում է վաստակի համար պատիվ ու ճանաչում:
  • Եթե դեռահաս կինը տեսնում է, որ իր սիրելին իրեն ադամանդներ է նվիրում, նրա հարսանիքը լինելու է շատ գեղեցիկ:
  • Ադամանդ կորցնելը գուշակում է խայտառակություն ու կարիք:
  • Ալմաստի վերաբերյալ երազը նշանակում է, որ անախորժություններ կունենաք և չեք իրականացնի ձեր նվիրական ցանկությունները:
  • Երազում զմրուխտ տեսնելը նշանակում է սեփականություն եք ժառանգելու: Այն գնելը նշանակում է անհաջող գործարքներ:
  • Եթե սիրահարվածը հարսնացուի վրա զմրուխտ է տեսնում, նշանակում է նա պատրաստվում է իրենից հեռանալ:
  • Լեռնային բյուրեղը նշանակում է կարճաժամկետ ուրախություն:
  • Մարգարիտը երազում նշանակում է գործերում հաջողություն և հաջող առևտուր:
  • Եթե դեռահաս կինը երազում տեսնում է, որ իր սիրելին իրեն մարգարիտ է նվիրում, նա լինելու է անսովոր երջանիկ:
  • Մեկ այլ վարկածով մարգարիտը նշանակում է արցունք:
  • Մարջանը բարեկամության նշան է, որը դիմանալու է բոլոր փորձություններին:
  • Սապֆիր տեսնելը երջանիկ շահումի նշան է:
  • Ռուբինը գուշակում է ամեն ինչում հաջողություն:
  • Եթե երազում գանձ եք գտնում, նշանակում է սպասեք անսպասելի կողմնակի առատաձեռնության:
  • Գանձ կորցնելը գուշակում է անհաջողություն գործերում և ընկերների անհավատարմություն:
  • Տոպազը բարի նշան է, նշանակում է, որ ճակատագիրը ձեզ հուսալի ընկեր կտա:
  • Հասպիսը ուրախության նշան է և խոստանում է երջանիկ սեր:
Բաժինները: Թ | Հեղինակ: Moder-003 (04.04.2020)
Դիտումները: 3161 | Թեգեր: մարգարիտ, թանկարժեք քարեր, երազահան | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0