Երազահան. Փող
  • Երազում փող գտնելը նշանակում է մանր անհանգստություններ, բայց մեծ երջանկություն: Փոփոխություններ են լինելու:
  • Փող բաժանելը (մուծելը) անհաջողություն է:
  • Կորցրած փողերը զգուշացնում են փորձանքի մասին:
  • Սեփական փող հաշվելը և պակասորդ հայտնաբերելը նշանակում է տհաճություններ կունենաք մուծողների հետ:
  • Մեծ քանակությամբ փող հաշվելը միշտ բարի է: Դա երջանիկ փոփոխությունների և լիության նշան է:
  • Եթե պարտք եք խնդրում, ձեզ հոգսեր են սպասվում թվացող բարգավաճման զգացման ընթացքում:
  • Փող տնտեսելը հարստության լիակատար ու կենսական հարմարավետության նշան է:
  • Ուրիշի փողեր ծախսելը զգուշացնում է ձեզ մանր խաբեությունից, որի պատճառով կարող եք կորցնել ձեր ընկերոջը:
  • Փողերի կեղծումը շատ վատ կանխագուշակում է:
  • Երազում տեսնել, որ փող եք գողացել, նշանակում է վտանգի մեջ եք և պետք է ավելի ուշադիր հետևեք ձեր գործողություններին:
  • Շահադիտական հետաքրքրությունը վկայում է այն երազը, որտեղ դրամ եք կուլ տալիս:
  • Դրամ հաշվելը նույնպես բարեգործություն է:
  • Մանր, փայլուն դրամներ տեսնելը գուշակում է անբավարարություն գործերում, կարող են ծառայողական տհաճություններ լինել, մտերիմները ձեզ կմեղադրեն սառնության մեջ:
  • Մանր դրամների կորուստը գուշակում է անհաջողություն:
  • Գտած փողերը խոստանում են բարեհաջող հեռանկարներ:
  • Ոսկե դրամները նշանակում են ծաղկում և բավարարվածություն, սպասվում են հետաքրքիր ուղևորություններ և ճանապարհորդություններ:
  • Արծաթյա դրամներ տեսնելը, ընդհակառակը, նշանակում են անհաջողություններ և ընտանեկան գժտություններ:
  • Պղնձյա դրամները գուշակում են այլայլվածություն, շփոթվածություն, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն:
Բաժինները: Փ | Հեղինակ: Moder-003 (05.02.2024)
Դիտումները: 3544 | Թեգեր: հետաքրքիր, երազահան | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0